Անա Բոտելյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անա Բոտելյա
իսպ.՝ Ana Botella
Ana Botella 2015b (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Ժողովրդի դաշինք[1] և Ժողովրդական կուսակցություն
Կրթություն՝ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան[2]
Մասնագիտություն՝ պետական ծառայող և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 23, 1953(1953-07-23)[3] (66 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Flag of Spain.svg Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Ana María Botella Serrano
Ամուսին Խոսե Մարիա Ասնար[4]
 
Ինքնագիր Firma de Ana Botella.svg

Անա Մարիա Բոտելյա Սերանո (իսպ.՝ Ana María Botella Serrano, հուլիսի 23, 1953(1953-07-23)[3], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի քաղաքական և պետական գործիչ, Իսպանիայի ժողովրդական կուսակցության անդամ:

Կենսագրությւոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անա Մարիա Բոտելյա Սերանոն ծնվել է 1953 թվականի հուլիսի 23-ին Մադրիդում, Իսպանիա: Անա Բոտելյան դիպլոմավորված իրավաբան է, ավարտել է Կոմպլուտենսե համալսարանը: 2007 թվականից Անա Բոտելյան եղել է Մադրիդի քաղաքային խորհրդի անդամ և զբաղվել էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով: 2011 թվականի դեկտեմբերի 27-ին քաղաքային խորհրդում Ժողովրդական կուսակցության խմբակցության ձայների մեծամասնությամբ ընտրվել է Իսպանիայի մայրաքաղաքի՝ Մադրիդի քաղաքապետ՝ դառնալով այդ պաշտոնում առաջին կինը: Նա փոխարինել է Մադրիդի քաղաքապետ Ալբերտո Ռուիս Գալյարդոնին, որը նշանակվել է Մարիանո Ռախոյի կառավարությունում արդարադատության նախարար: Անա Բոտելյան 1977 թվականից ամուսնացած է Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Մարիա Ասնարի հետ, նրանք ունեն երեք երեխա: Անա Բոտելյան ամուսնու նման հարում է իր կուսակցության պահպանողական թևին: Նա քննադատության է ենթարկել սոցիալիստների որոշումը միասեռ ամուսնությունների օրինականացման մասին, ինչով մամուլում վաստակել է «խնձորի և տանձի թագուհի» մականունը, քանի որ նրա կարծիքով «խնձորն ու տանձը չեն կարող լինել երկու խնձոր»[5]։

2013 թվականի սեպտեմբերի 7-ին Անա Բոտելյան հանդես է եկել ՄՕԿ-ի անդամների առջև՝ ներկայացնելով Մադրիդի հայտը 2020 թվականի Օլիմպիական խաղերին: Ելույթի ժամանակ անգլերեն խոսել է ուժեղ շեշտադրմամբ՝ ժամանակ առ ժամանակ օգտագործելով իսպաներեն բառեր: Ելույթն արագ դարձել է համացանցային մեմ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]