Այման Աբդ ալ-Նուր
Այման Աբդ ալ-Նուր արաբ․՝ أيمن عبد النور | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Թունիս | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 6, 1989[1] (35 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Սուս, Թունիս | ||||||||||||||||||||
Հասակ | 188 սանտիմետր | ||||||||||||||||||||
Քաշ | 79 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | full-back | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Վալենսիա | ||||||||||||||||||||
Համար | 23 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 2016 թվականի հունվարի 29-ի: |
Այման Աբդ ալ-Նուր (արաբ․՝ أيمن عبد النور, օգոստոսի 6, 1989[1], Սուս, Թունիս) թունիսցի ֆուտբոլիստ, «Վալենսիայի» և Թունիսի հավաքականի պաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբդենուրը «Էտուալ դյու Սախել» ֆուտբոլային ակումբի սանն է։ 2008 թվականին այդ թիմի կազմում նա կատարել է իր նորամուտը Թունիսի առաջնությունում։ Նույն թվականի հունվարի 10-ին, «Բիզերտենի» դեմ խաղում նա հեղինակել է իր առաջին գոլը այդ ակումբում[2]։ Իր կարիերայի առաջին պաշտոնական մրցաշրջանում նա անց է կացնում 21 խաղ և դառնում 5 գոլի հեղինակ։ Այդ կերպով նա դառնում է ակումբի երկրպագուների սիրելին և դեռ նրա համար էլ, որ նա ակումբի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն էր։ 2010 թվականի հունվարի 14-ին Այման Աբդ ալ-Նուրը կիսամյա վարձավճարային իրավունքներով համալրում է գերմանական «Վերդերի» կազմը (ըստ պայմանագրի նշված էր, որ գերմանական ակումբի ցանկության դեպքում վարձավճարի ժամկետի լրանալուց հետո նա կարող էր արդեն դառնալ ակումբի լիարժեք անդամը և այս անգամ արդեն ոչ վարձավճարային իրավունքներով)[3]։ Հունվարի 16-ին Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղում Այմանը կատարում է իր նորամուտը Բունդեսլիգայում[4]։ Վարձավճարի ժամկետի լրանալուց հետո գերմանական ակումբի նոր պայմանագիր ֆուտբոլիստի հետ չի կնքում։
2011 թվականի ամռանը Աբդենուրը չորս տարի ժամկետով պայմանագիր է կնքում ֆրանսիական «Տուլուզայի» հետ։ Օգոստոսի 6-ին «Այաչչոյի» դեմ խաղում Այմանը կատարում է իր նորամուտը Լիգա 1-ում[5]։ 2012 թվականի փետրվարի 26-ին «Սոշոյի» դեմ խաղում նա հեղինակում է իր առաջին պաշտոնական գոլը իր նոր թիմի կազմում[6]։ 2012 թվականին Այմանը «Տուլուզայի» հետ իր պայմանագրի ժամկետը երկարաձգում է մինչև 2016 թվականը և այս անգամ Այմանի համար արդեն ավելի նպատակահարմար պայմաններով։
2014 թվականի սկզբում Աբդենուրը վարձավճարային իրավունքներով տեղափոխվում է «Մոնակո»[7]։ Մարտի 29-ին՝ «Էվիանի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը նոր ակումբի կազմում[8]։ Մրցաշրջանի ավարտից հետո «Մոնակոն» կնքելով չորս տարվա պայմանագիր 13 մլն եվրոյի դիմաց գնում է Այմանին[9]։ Դեկտեմբերի 9-ին Չեմպիոնների լիգայի շրջանակներում՝ պետերբուրգյան «Զենիթի» դեմ մրցավեճում Այմանը հեղինակում է իր առաջին գնդակը «Մոնակոյի» կազմում[10]։
2015 թվականի ամռանը Այմանը տեղափոխվում է իսպանական «Վալենսիա»։ Նա տեղափոխվում է իսպանական ակումբ անգլիական «Մանչեսթեր Սիթի» տեղափոխված Նիկոլաս Օտամենդիին փոխարինելու նպատակով[11]։ Տրանսֆերի արժեքը կազմում է 25 մլն եվրո և Այմանը կնքում է հինգ տարի ժամկետով պայմանագիր։ Սեպտեմբերի 12-ին խիխոնյան «Սպորտինգի» դեմ խաղում Այմանը կատարում է իր նորամուտը Լա Լիգայում[12]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի շնորհիվ 2009 թվականին ցուցադրած վստահ խաղին՝ Այմանը կատարում է իր նորամուտը երկրի ազգային հավաքականի կազմում դեռևս 20 տարեկան հասակում։ 2011 թվականի հունիսի 5-ին 2012 թվականի Աֆրիկայի գավաթի մրցության ընտրական փուլի շրջանակներում, մասնավորապես Չադի հավաքականի դեմ խաղում Այմանը խփում է իր առաջին պաշտոնական գոլը ազգային հավաքականի կազմում։ 2012 թվականին նա հայտավորվում է հավաքականի կազմում Աֆրիկայի գավաթի մրցությունում մասնակցություն ունենալու նպատակով։ Այդ առաջնությունում նա մասնակցություն է ունենում Նիգերիայի[13], Մարոկկոյի[14], Գաբոնի[15] և Գանայի ազգային հավաքականների դեմ խաղերում[16]։
2013 թվականին նա ևս մեկ անգամ է ուղևորվում նույն առաջնությունում մասնակցություն ունենալու նպատակով։ Այս առաջնությունում նա մասնակցում է Տոգոյի[17], Կոտ դ'Իվուարի[18] և Ալժիրի[19] ազգային հավաքականների դեմ խաղերին։
2015 թվականին Այմանը երրորդ անգամ է մասնակցում Հասարակածային Գվինեայում անցկացվող Աֆրիկայի գավաթի մրցությանը։ Այս առաջնության ընթացքում նա մասնակցում է Կոնգոյի ԴՀ-յան[20], Կաբո Վերդեյի[21], Զամբիայի[22] և մրցության տանտիրոջ՝ Հասարակածային Գվինեայի հավաքականների դեմ խաղերին[23]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Էտուալ դյու Սախել VS. Բիզերտեն 2:1» (ռուսերեն). allsoccer.ru. 2009 թ․ հունվարի 10.
- ↑ «Officiel - Abdennour prêté au Werder Brême» [Official - Abdennour loan to Werder Bremen] (French). etoile-du-sahel.com. 2010 թ․ հունվարի 14.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Այնտրախտ VS. Վերդեր 1:0» (ռուսերեն). allsoccer.ru. 2010 թ․ հունվարի 16.
- ↑ «Այաչչո VS. Տուլուզա 0:2» (ռուսերեն). allsoccer.ru. 2011 թ․ օգոստոսի 6.
- ↑ «Տուլուզա VS. Սոշո 2:0» (ռուսերեն). allsoccer.ru. 26 Febrary 2012.
- ↑ «Aymen Abdennour nouveau renfort défensif» [Aymen Abdennour new defensive reinforcement] (French). AS Monaco FC. 2014 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Էվիան VS. Մոնակո 1:0» (ռուսերեն). allsoccer.ru. 2014—03—29.
- ↑ «Abdennour définitivement monégasque» [Abdennour definitely Monaco's player] (French). AS Monaco FC. 2014 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Մոնակո VS. Զենիթ 2:0» (ռուսերեն). allsoccer.ru. 2014—12—09.
- ↑ «Valencia sign Aymen Abdennour from Monaco». Fox Sports. 2015 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Սպորտինգ Խիխոն VS. Վալենսիա 0:1» (ռուսերեն). allsoccer.ru. 2015—09—12.
- ↑ «Նիգերիա VS. Թունիս 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2012—01—27.
- ↑ «Մարոկկո VS. Թունիս 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2012—01—23.
- ↑ «Գաբոն VS. Թունիս 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2012—01—31.
- ↑ «Գանա VS. Թունիս 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2012—02—05.
- ↑ «Տոգո VS. Թունիս 1:1» (ռուսերեն). allsoccer.ru. 2013 թ․ հունվարի 30.
- ↑ «Կոտ դ'Իվուար VS. Թունիս 3:0» (ռուսերեն). allsoccer.ru. 2013 թ․ հունվարի 26.
- ↑ «Թունիս VS. Ալժիր 2:0» (ռուսերեն). allsoccer.ru. 2013 թ․ հունվարի 22.
- ↑ «Կոնգոյի ԴՀ VS. Թունիս 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015—01—26.
- ↑ «Թունիս VS. Կաբո Վերդե 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015—01—18.
- ↑ «Զամբիա VS. Թունիս 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015—01—22.
- ↑ «Թունիս VS. Հասարակածային Գվինեա 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015—01—31.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway կայքում
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը ESPN Soccernet-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2013-01-03 archive.today
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այման Աբդ ալ-Նուր» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 6 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Թուլուզի ֆուտբոլիստներ
- Թունիսի հավաքականի ֆուտբոլիստներ
- Թունիսցի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Մոնակոյի ֆուտբոլիստներ
- Վալենսիայի ֆուտբոլիստներ
- Վերդերի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Օլիմպիկ Մարսելի ֆուտբոլիստներ