Ծնվել է դեկտեմբերի 28 (1905-ի հունվարի 10)–ին, Տաշքենդում։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Զգացմունքներ», լույս է տեսել 1926-ին։ Լավագույն գործը «Նավոի» (1945, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946) պատմա-կենսագրական վեպն է։ «Զաֆար և Զահրա» (1951) պոեմում, «Լույսի որոնումները» (1956) վիպակում և այլ գործերում նկարագրել է Պակիստանի աշխատավորների կյանքը և պայքարը խաղաղության, դեմոկրատիայի համար։ Այբեկի նշանավոր գործերից են նաև «Մանկություն» (1962, Ուզբեկական ԽՍՀ Համզայի անվան պետական մրցանակ) ինքնակենսագրական վիպակը և սոցիալիստական հեղափոխությանը նվիրված «Մեծ ուղի» (1967) վեպը։ Այբեկը եղել է 5–6-րդ գումարումների ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Մահացել է 1968 թվականիհուլիսի 1-ին, Տաշքենդում։
↑Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А — Анкетирование. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
↑|О награждении мастеров литературы и искусства, внесших огромный вклад в развитие узбекской национальной культуры|2000-08-25|УП|2702|2363217}}
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 339)։