Ուզբեկստանի ազգային համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուզբեկստանի ազգային համալսարան
ուզբ.՝ Mirzo Ulugʻbek nomidagi Oʻzbekiston Milliy Universiteti, ռուս.՝ Ташкентский государственный университет, ռուս.՝ Среднеазиатский государственный университет, ռուս.՝ Туркестанский государственный университет, ռուս.՝ Туркестанский народный университет, բելառուս․՝ Сярэднеазіяцкі дзяржаўны ўніверсітэт և բելառուս․՝ Туркестанскі народны ўніверсітэт
National University of Uzbekistan Logo.png
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1918
ԵրկիրFlag of Uzbekistan.svg Ուզբեկստան
ՏեղագրությունՏաշքենդ
Կայքnuu.uz
##Ուզբեկստանի ազգային համալսարան (Ուզբեկստան)
Red pog.png
Ուզբեկստանի ազգային համալսարան, Ուզբեկստան
National University of Uzbekistan Վիքիպահեստում

Տաշքենդի համալսարան (ուզբ.՝ Mirzo Ulugʻbek nomidagi Oʻzbekiston Milliy Universiteti), Միջին Ասիայի և Ղազախստանի խորհրդային առաջին ԲՈՒՀ-ը, հիմնադրվել է 1918 թվականին որպես ժողովրդական համալսարան (բնա-մաթեմատիկական, գյուղատնտեսական, տեխնիկական, սոցիալ-տնտեսական և գրական-փիլիսոփայական

Տաշքենդի համալսարան

ֆակուլտետներ), 1920 թվականից՝ Թուրքեստանյան, 1923 թվականից՝ Միջինասիական պետությունների (1954 թվականից՝ Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան), 1960 թվականից՝ Տաշքենդի համալսարան։ 1920-ական թվականների վերջին և 1930-ական թվականների սկզբին համալսարանի բաժանմունքների հիման վրա ստեղծվել են Տաշքենդի բժշկական, գյուղատնտեսական, մանկավարժական, ոռոգման և գյուղատնտեսության մեքենայացման ինժեներների ինստիտուտները և մի շարք բարձրագույն տեխնիկական ուսումնական հաստատություններ, որոնք միացվել են (1933) պոլիտեխնիկական ինստիտուտին։ Տաշքենդի համալսարանն ունի մաթեմատիկայի, կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանական-հողային, երկրաբանության, աշխարհագրության, պատմության, իրավաբանական, բանասիրական, էսրևելյան, ժուռնալիստիկայի, ռոմանո-գերմանական բանասիրության, Ասիայի, Աֆրիկայի և Լատինո Ամերիկայի զարգացող երկրների քաղաքացիների համար նախապատրաստական ֆակուլտետներ, երեկոյան, հեռակա և նախապատրաստական բաժիններ, ասպիրանտուրա, 109 ամբիոն, 14 պրոբլեմային լաբորատորիա, հաշվողական կենտրոն, 6 ուսումնական թանգարան, բուսաբանական այգի, հերբարիում, գիտական գրադարան (2,5 միլիոն գիրք)։ Համալսարանին կից գործում են Միջին Ասիայի ԲՈՒՀ-երի հասարակագիտական առարկաների դասախոսների կատարելագործման ինստիտուտներ, մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, ուզբեկերեն լեզվի և գրականության դասախոսների կատարելագործման ֆակուլտետներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 574 CC-BY-SA-icon-80x15.png