Այբեկ
Այբեկ ուզբ.՝ Muso Toshmuhammad | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 10, 1905 |
| Ծննդավայր | Տաշքենդ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | հուլիսի 1, 1968 (63 տարեկան) |
| Վախճանի վայր | Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Գերեզման | Չիգատոյի գերեզմանոց |
| Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, քաղաքական գործիչ, վիպասան, արձակագիր, թարգմանիչ և գրական քննադատ |
| Լեզու | ուզբեկերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ուզբեկստանի ազգային համալսարան |
| Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Պարգևներ | |
| Ամուսին | Zarifa Saidnasirova? |
| Զավակներ | Bekjon Toshmuhamedov? |
Այբեկ (ուզբ.՝ Oybek, Մուսա Թաշմուհամեդով, ուզբ.՝ Muso Toshmuhammad հունվարի 10, 1905, Տաշքենդ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - հուլիսի 1, 1968, Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուզբեկ խորհրդային գրող։ Ուզբեկստանի ժողովրդական գրող (1965)։ ԽՄԿԿ անդամ 1948 թվականից[1]։ Ուզբեկական ԽՍՀ ԳԱ ակադեմիայի ակադեմիկոս (1943)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է դեկտեմբերի 28 (1905-ի հունվարի 10)–ին, Տաշքենդում։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Զգացմունքներ», լույս է տեսել 1926-ին։ Լավագույն գործը «Նավոի» (1945, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946) պատմա-կենսագրական վեպն է։ «Զաֆար և Զահրա» (1951) պոեմում, «Լույսի որոնումները» (1956) վիպակում և այլ գործերում նկարագրել է Պակիստանի աշխատավորների կյանքը և պայքարը խաղաղության, դեմոկրատիայի համար։ Այբեկի նշանավոր գործերից են նաև «Մանկություն» (1962, Ուզբեկական ԽՍՀ Համզայի անվան պետական մրցանակ) ինքնակենսագրական վիպակը և սոցիալիստական հեղափոխությանը նվիրված «Մեծ ուղի» (1967) վեպը։ Այբեկը եղել է 5–6-րդ գումարումների ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Մահացել է 1968 թվականի հուլիսի 1-ին, Տաշքենդում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուզբեկստանի ժողովրդական գրողի կոչում (1965)
- Ստալինյան մրցանակ՝ առաջին աստիճանի (1946) — «Նավոի» վեպի համար (1945)
- Ուզբեկական ԽՍՀ Համզայի անվան պետական մրցանակ — «Մանկություն» գրքի համար (1964)
- 2 Լենինի շքանշան
- «Բույուկ հիզմաթլարի ուչուն» («Մեծ ծառայությունների համար») շքանշան (2000) — հետմահու[2]
- չորս այլ շքանշան ու մեդալներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А — Анкетирование. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
- ↑ |О награждении мастеров литературы и искусства, внесших огромный вклад в развитие узбекской национальной культуры|2000-08-25|УП|2702|2363217}}
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուզբեկական գրականության կայքը Արխիվացված 2009-02-12 Wayback Machine
- Айбек // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- Сайт «По страницам узбекской литературы»(չաշխատող հղում)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այբեկ» հոդվածին։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 339)։ |
- Հունվարի 10 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Տաշքենդ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 1 մահեր
- 1968 մահեր
- Տաշքենդ քաղաքում մահացածներ
- Ուզբեկստանի ազգային համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ուզբեկ բանաստեղծներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային թարգմանիչներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- ԽՍՀՄ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- Ուզբեկ գրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով