Ամհարա (շրջան)
| |||
Երկիր | Եթովպիա | ||
Կարգավիճակ | Եթովպիայի շրջաններ | ||
Մտնում է | Եթովպիա | ||
Վարչկենտրոն | Bahir Dar? | ||
Պաշտոնական լեզուներ | ամհարերեն | ||
Բնակչություն | 19 120 005 մարդ (2005) | ||
Տարածք | 154 709 կմ² | ||
Հիմնադրված է | 1992 թ. | ||
Սահմանակցում է | Տիգրայ, Աֆար, Օրոմիա և Benishangul-Gumuz Region? | ||
ISO 3166-2 կոդ | ET-AM | ||
Ամհարա (ամհարերեն՝ አማራ), Եթովպիայի 9 շրջաններից մեկը, որի հիմնական բնակչությունը կազմում է ամհարա ազգը։ Նախկինում հայտնի էր որպես Շրջան 9։ Վարչական կենտրոնը Բահր-Դար քաղաքն է։
Այլ նշանավոր քաղաքներ՝ Գոնդեր, Դեսսե, Դեբրե-Բիրհան, Դեբրե-Մարկոս, Կոմբոլչա, Ուոլդիյա, Լալիբելա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամհարայում է գտնվում Եթովպիայի ամենամեծ ծովը՝ Թանան։ Ինչպես նաև Semien Mountain ազգային պարկը, որտեղ է գտնվում Եթովպիայի ամենաբարձր կետը՝ Ռաս Դաշեն լեռը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայսերական Եթովպիայի ժամանակաշրջանում շրջանը բաժանվել է մի քանի մարզի, որոնք գլխավորել են նեգուսները։ Այս մարզերի մեծ մասը 1995 թվականին միավորվել է մեկ շրջանում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնական վիճակագրական գործակալության 2007 թվականի տվյալներով շրջանի բնակչությունը կազմում էր 17 214 056 մարդ. 8 641 580 տղամարդ և 8 580 396 կին։ Քաղաքային բնակչությունը հաշվվում է 2 112 595 մարդ (12,27 %): Բնակչության խտությունը կազմում է 108,19 մարդ/կմ²։ Շրջանում հաշշվում է 3 953 115 տնային տնտեսություն, այս կերպ մեկ տնտեսությանը միջինում հասնում է 4,3 մարդ (3,3 մարդ՝ քաղաքային և 4,5 մարդ՝ գյուղական տնտեսություններում)։
Բնակչության 91,48 % պատկանում է ամհարա էթնիկ խմբին. ինչպես նաև ապրում են ագաու (3,46 %), օրոմո (2,62 %) և այլ էթնիկ խմբեր։ Բնակչության 82,5 %-ը քրիստոնյա-միաբնակներն են, 17,2 %-ը`մուսուլմաններ, 0,2 %-ը՝ բողոքականներ, 0,1 %-ը դավանում են այլ կրոններ։
1994 թվականին կայացած՝ նախկին մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմել է 13 834 297 մարդ, նրանցից 6 947 546-ը՝ տղամարդ և 6 886 751-ը՝ կին։ Քաղաքային բնակչությունը հաշվվել է 1 265 315 մարդ (9,15 %):
CSA-ի 2004 թվականի տվյալներով՝ բնակչության միայն մոտ 28 %-ը ունեին մաքուր խմելու ջրի հնարավորություն (19,89 % գյուղական տեղանքում և 91,8 %՝ քաղաքներում)։ Գրագիտության մակարդակը կազմում է 54,0 % տղամարդկանց և 25,1 %՝ կանանց համար։ Մանկական մահացությունը կազմում է 94՝ 1000 ծնվածներից (ինչը շատ ավելի բարձր է երկրի միջին ցուցանիշից (77-ը 1000-ի))։ Այս մահերի առնվազն կեսը վրա է հասնում երեխայի կյանքի առաջին ամսում[1]։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ագև Ավի (Agew Awi)
- Բահր Դար (Bahir Dar)
- Վագ Հեմրա (Wag Hemra)
- Արևելյան Գոջամ (Misraq Gojjam)
- Արևմտյան Գոջամ (Mirab Gojjam)
- Օրոմիա (Oromia)
- Հյուսիսային Գոնդեր (Semien Gondar)
- Հյուսիսային Ուոլլո (Semien Wollo)
- Հյուսիսային Շոա (Semien Shewa)
- Հարավային Գոնդեր (Debub Gondar)
- Հարավային Ուոլլո (Debub Wollo)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Macro International Inc. «2008. Ethiopia Atlas of Key Demographic and Health Indicators, 2005.» (Calverton: Macro International, 2008), pp. 2, 3, 10 (accessed 28 January 2009)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «FDRE States: Basic Information - Amhara». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 24-ին.
- Africa Guide: Amhara
- «Map of Amhara Region at UN-OCHA».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) - «Map of Amhara Region at DPPA of Ethiopia» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամհարա (շրջան)» հոդվածին։ |
|