Ամերիկյան գորշուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկյան գորշուկ
Ամերիկյան գորշուկ
Ամերիկյան գորշուկ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Վերնաընտանիք Musteloidea
Ընտանիք Կզաքիսներ (Mustelidae)
Ենթաընտանիք Taxidiinae
Ցեղ 'Taxidea'
Տեսակ Ամերիկյան գորշուկ (T. taxus)
Միջազգային անվանում
Taxidea taxus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ամերիկյան գորշուկ ձագազգիների ընտանիքի կենսաբանական տեսակ, (լատին․՝ Taxidea) ցեղի միակ տեսակը։ Տարածված է Հյուսիսային Ամերիկայում՝ Մեքսիկայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ Ամերիկյան գորշուկները (լատին․՝ Taxidea taxus) որպես բնակավայր նախընտրում են բաց տարածքները։ Հիմնականում այս վայրերում մատչելի ավարի պատճառով, օրինակ՝ մկներ, մարմոտներ կամ սկյուռիկներ։ Ավելի տարածված է նաև դաշտերում, բաց մարգագետիններում և արոտավայրերում[1]։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան գորշուկի տեսքը շատ նման է սովորական գորշուկի տեսքին։ Այս կենդանիները լինում էն և' իգական և' արական սեռի։ Կենդանու չափը հասնում է մոտ 60-79 սմ երկարության, իսկ քաշը՝ մինչև 12 կգ, գերության մեջ՝ մինչև 18 կգ[2]։ Ամերիկյան գորշուկի մարմինը շատ ամուր է, իսկ բուրդը շատ երկար, ունի մոխրագույն երանգ։ Նրա դնչի վրա՝ քթի ծայրից մինչև մեջքի հատվածը բնորոշվում է նեղ շերտագծով[3]։ Դնչակն ինքնին զարդարված է գծավոր նախշով։ Առջևի թաթերն ունեն շատ երկար ճանկեր, որոնք ունեն մոտ 5 սմ երկորություն։ Դրանք հիանալի են փորելու համար[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Feldhamer, George A.; Thompson, Bruce C.; Chapman, Joseph A. (2003 թ․ նոյեմբերի 19). «Wild Mammals of North America: Biology, Management, and Conservation» (անգլերեն). JHU Press. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  2. «Centennial Museum and Chihuahuan Desert Gardens». www.utep.edu. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  3. «Mammal Species of the World - Browse: taxus». www.departments.bucknell.edu. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  4. https://academic.oup.com/sysbio/article/67/1/127/3796842
  5. «American badger» (անգլերեն). 2022 թ․ հունվարի 10. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան գորշուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան գորշուկ» հոդվածին։