Ամանորի գիշեր (մուլտֆիլմ)
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | սուրբծննդյան ֆիլմ և հեքիաթ |
Ռեժիսոր | Օլգա Խոդատաևա և Պյոտր Նոսով |
Սցենարիստ | Օլգա Խոդատաևա և Պյոտր Նոսով |
Բեմադրող նկարիչ | Պյոտր Նոսով |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1948 |
«Ամանորի գիշեր» (ռուս.՝ Новогодняя ночь), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն կինոնկար, որը 1948 թվականին նկարահանել են ռեժիսորներ Օլգա Խոդատաևան և Պյոտր Նոսովը «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։ Հետպատերազմյան շրջանի խորհրդային Ամանորի մասին առաջին մուլտֆիլմն է։ Անտառի ոգին մուլտֆիլմի գլխավոր անտագոնիստական է[1]։
Ձմեռ պապի կերպարը փոխ է առնված նախապատերազմական «Ձմեռ պապն ու գորշ գայլը» մուլտֆիլմից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև Նոր տարին մնացել են հաշված օրեր։ Ձմեռ պապը մեկնում է անտառ, որպեսզի տոնածառի եղևնի բերի։ Այնտեղ հանդիպում է Անտառի ոգուն՝ ում հետ սկսում է վիճաբանել, թե ի՞նչն է ավելի լավ՝ թռչող գորգը, թե՞ իսկական ինքնաթիռը։ Արդյունքում Անտառի ոգին, իհարկե, պարտվում է, քանի որ հետ է ընկել կյանքի ընթացքից։ Այդ պատճառով էլ իր ձեռքով երեխաներին է հասցնում անտառի ամենագեղեցիկ եղևնին՝ ոսկեգույն կոներով։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ և բեմադրիչ - Օլգա Խոդատաևա, Պյոտր Նոսով
- Բանաստեղծություններ - Միխայիլ Վոլպին
- Նկարիչ - Պյոտր Նոսով
- Կոմպոզիտոր - Գրիգորի Լոբաչով
- Օպերատոր - Միխայիլ Դրույան[2]
- Հնչյունային օպերատոր - Ս. Ռենսկի
- Տեխնիկական օգնական - Կ. Ապեստինա
- Մոնտաժի օգնական - Ա. Ֆիրսովա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ - Ելենա Խլուդովա, Լիդիա Ռեզցովա, Լև Պոպով, Նիկոլայ Ֆյոդորով, Տատյանա Ֆյոդորովա, Լև Պոզդնեև, Նայիլ Դրագունով, Անատոլի Բիրուլին, Լև Ժդանով, Մստիսլավ Կուպրաչ
- Նկարիչ դեկորատորներ - Ն. Վերեշչագինա, Ն. Խոլմոգորցև
- Տնօրեն - Ն. Ցոֆնաս
- Դերերը հնչյունավորել են՝
- Գեորգի Միլլյար[2] - Անտառի ոգի (տիտրերում նշված չէ),
- Վալենտինա Սպերանտովա - Ամանոր (տիտրերում նշված չէ)
Տեսաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտիպլիկացիոն կինոնկարը վերաթողարկվել է VHS տեսաերիզներով (1980-ական, 2000-ական թվականներ) և DVD (2000-ական թվականներ) մուլտֆիլմների ժողովածուներում՝ «Երբ վառվում են տոնածառի լույսերը», «Ձմեռ պապիկի հեքիաթներ», ժողովածու № 5, «Հեքիաթին հյուր։ Թողարկում 2»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Георгий Бородин. Образ Деда Мороза в российской анимации октябрь 2007
- ↑ 2,0 2,1 «Новогодняя ночь» (1948) (ռուսերեն), Վերցված է 2018-11-03-ին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Новогодняя ночь» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
|