Ձմեռ պապն ու գորշ գայլը (մուլտֆիլմ, 1937)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձմեռ պապն ու գորշ գայլը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՕլգա Խոդատաևա
ՍցենարիստՎլադիմիր Սուտեև
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն11 րոպե
Թվական1937

«Ձմեռ պապն ու գորշ գայլը» (ռուս.՝ «Дед Мороз и серый волк»), սև-սպիտակ մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1937 թվականին ռեժիսոր-մուլտիպլիկատոր Օլգա Խոդատաևայի կողմից։ Խորհրդային առաջին ամանորյա մուլտֆիլմն է[1] Ձմեռ պապի մասնակցությամբ[2], որը թողարկվել է Խորհրդային Միությունում՝ Ամանորի տոնումը պաշտոնական դարձվելուց հետո[3]։

«Ձմեռ պապն ու գործ գայլը» մուլտֆիլմում գայլը, իհարկե, մի քիչ նման է կուլակի, վնասարարի։ Այդ ժամանակ անընդհատ քննարկվում էին դաստիարակության և դաստիարակչական գործընթացում մուլտիպլիկացիայի դերի հարցերը։ Թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից մանկական հեքիաթը, 1937 թվականին դեռ այնքան էլ պարզ չէր։ Փորձել են, հավանաբար, թշնամու կեպարը ներկայացնել գայլի տեսքով։ Հեքիաթում պետք է լիներ թշնամու կերպար, որն առկա էր իրականությունում։

— Գ. Բորոդին[3]

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառային գազանները պատրաստվում են Ամանորին։ Ձմեռ պապը ցանկանում է եղևնի կտրել նրանց տոնակատարության համար։ Երկու նապաստակներ նրա հետ գնում են եղևնի կտրելու և իրենց քրոջը թողնում են պահպանելու տունը։ Այդ ժամանակ գորշ գայլը փորձում է մտնել նապաստակների տուն՝ ասելով, թե ինքը Ձմեռ պապն է, սակայն նրանց քույրը չի հավատում։ Դրանից հետո գայլը հագնում է մուշտակ ու դնում մորուք և որպես Ձմեռ պապ նորից թակում նապաստակների տան դուռը։ Փոքրիկ նապաստակը ներս է թողնում գայլին, և վերջինս նրան գցում է պարկի մեջ ուտելիքի հետ միասին ու հեռանում։ Ձմեռ պապն ու նապաստակներն անտառում լսում են իրենց քրոջ ձայնը և փորձում են հասնել գայլի հետևից, սակայն նա փախչում է։ Փոքրիկ նապաստակը, պոկելով պարկի կարկատանը, պարկից նետում ուտելիքներն, ինչից հետո ինքն էլ դուրս է գալիս։ Այդպես Ձմեռ պապն ու նապաստակները գտնում են նրան ու հասնում գայլի տան մոտ։ Վերջինս, հայտնաբերելով կորուստները, Ձմեռ պապից թաքնվում է իր տանը։ Ձմեռ պապը սառեցնում է գորշ գայլի տունը, և վերջինս ստիպված դուրս է գալիս։ Ապա գայլը կտրում է եղևնին ու այն տանում նապաստակների տուն։ Ձմեռ պապը զարդարում է տոնածառն ու նվերներ բաժանում կենդանիներին։ Դրանից հետո գայլը ներողություն է խնդրում փոքրիկ նապաստակից ու նորից առևանգում նրան, սակայն Ձմեռ պապը փրկում է նապաստակին ու բուք բարձրացնում, որը գայլին քշում է հեռու։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Օլգա Խոդատաևա
  • Օգնական՝ Ն. Վոինով
  • Սցենարիստ՝ Վլադիմիր Սուտեև
  • Կոմպոզիտոր՝ Գ. Լոբաչյով
  • Հնչյունային օպերատոր՝ Ս. Ռենսկի
  • Օպերատոր՝ Դ. Կարետնի
  • Նկարահանումները՝ Կ. Կռիլովա, Պ. Լեբեդևա
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Լամիս Բրեդիս, Տ. Գիրշբերգ, Ֆաինա Եպիֆանովա, Բ. Պետին, Տ. Պուզիրյովա, Լիդիա Ռեզցովա, Մ. Զոտովա

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Георгий Бородин. «Новогодняя анимация». Аниматор.ру.
  2. Георгий Бородин. Образ Деда Мороза в российской анимации октябрь 2007
  3. 3,0 3,1 «Дед Мороз и серый волк»(չաշխատող հղում)

Արտաքին հղումեր[խմբագրել | խմբագրել կոդը]