Աղտոր բուրավետ
Աղտոր բուրավետ | |
Աղտոր բուրավետ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Օճառածաղկավորներ (Sapindales) |
Ընտանիք | Աղտորազգիներ (Anacardiaceae) |
Ենթաընտանիք | Աղտորայիններ (Anacardioideae) |
Ցեղ | Աղտոր (Rhus) |
Տեսակ | Աղտոր բուրավետ (R. aromatica) |
Միջազգային անվանում | |
Rhus aromatica |
Աղտոր բուրավետ լատին․՝ Rhus aromatica, Սատապազգիներ ընտանիքի, աղտոր ցեղի բույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 3 մ բարձրությամբ տերևաթափ սողացող բույս է, մերկ, կարմրադարչնագույն ճյուղերով և մազմզուկապատ ընձյուղներով, յուրահատուկ հաճելի բուրմունքով։ Տերևները կազմված են 3 նստադիր ձվաձև տերևիկներից 2,5-7 (երբեմն' 1 0) սմ երկարությամբ և 1,5-4 սմ լայնությամբ, կոպիտ-աղեղնաեզր, սկզբում մազմզուկապատ, ավելի ուշ' միայն ներքևի կողմից մազմզուկապատ, կոթունավոր։ Ծաղկում է մինչև տերևների բացվելը։ Ծաղիկները նարնջադեղին են, բուրումնավետ, հավաքված խիտ հասկիկներում, որոնք միայնակ են կամ խմբված կոմպակտ հուրաններում՝ 5-20 սմ երկարությամբ։ Կորիզապտուղները գրեթե գնդաձև են, դեղնակարմիր, աղվամազապատ։ Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտուղները հասունանում են հուլիս- օգոստոսին։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Հյուսիսային Ամերիկայում՝ Վերմոնտից և Օնտարիոյից մինչև Մինեսոտա, Ֆլորիդա և Լուիզիանա։
Հայաստանի տարածքում մշակվում է Երևանի բուսաբանական այգում, Արարատյան դաշտի մի շարք բնակավայրերում, Բյուրականում, Գյուլագարակում («Սոճուտ»)։ Պիտանի է հանրապետության ստորին և միջին լեռնային գոտիների համար, որպես արժեքավոր դեկորատիվ բույս[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 96։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղտոր բուրավետ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղտոր բուրավետ» հոդվածին։ |
|