Աղտոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աղտոր
Fluweelboom plant Rhus typhina.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Աղտորազգիներ (Anacardiaceae)
Ենթաընտանիք Աղտորայիններ (Anacardioideae)
Ցեղ Աղտոր (Rhus)
L., 1753

Աղտոր (լատ.՝ Rhus), աղտորատունկ, սումախ, թիթում, աղտորազգիների ընտանիքի տերևաթափ, երբեմն՝ մշտադալար ծառերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 60 (այլ տվյալներով՝ 250), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ աղտոր դաբաղային կամ կաշեգործական (R. coriarla

Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունի բարձրությունը 3-5 (մինչև 8) մ է։ Տերևները թավոտ են, բարդ, եռամաս կամ կենտփետրաձև, տերևիկները՝ ձվաձև, ատամնաեզր։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ մանր, կանաչասպիտակավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը փոքրիկ կորիզապտուղ է։ Սննդի մեջ օգտագործում են որպես համեմունք, բժշկությաև մեջ՝ արյունահոսությունը դադարեցնող միջոց։ Պարունակում է դաբաղանյութեր, վիտամիններ, ներկանյութեր։ Տերևներից և ընձյուղներից ստանում են սև, ցողուններից՝ դեղին, արմատների կեղևից՝ դարչնագույն ներկեր։ Աղտորը առաջացնում է առատ արմատային մացառներ (կարելի է անտառապատել էրոզացված չոր, քարքարոտ թեքությունները)։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Վայոց ձորի, Սյունիքի, Լոռու մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին (մինչև 1500 մ բարձրություններում)։

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «աղտոր» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png