Ահմեդ Թևֆիք-փաշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ահմեդ Թևֆիկ-փաշաից)
Ահմեդ Թևֆիք Օքդայ
թուրքերեն՝ Ahmed Tevfik Okday
 
Կուսակցություն՝ Միության և Առաջադիմության Կոմիտե
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր փետրվարի 11, 1845(1845-02-11)[1][2]
Ծննդավայր Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն, Ստամբուլ
Վախճանի օր հոկտեմբերի 8, 1936(1936-10-08)[2] (91 տարեկան)
Վախճանի վայր Ստամբուլ, Թուրքիա
Թաղված Edirnekapı Martyr's Cemetery
Քաղաքացիություն  Օսմանյան կայսրություն

Ահմեդ Թևֆիք Օքդայ կամ Ահմեդ Թևֆիք փաշա (թուրքերեն՝ Ahmed Tevfik Okday, փետրվարի 11, 1845(1845-02-11)[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 8, 1936(1936-10-08)[2], Ստամբուլ, Թուրքիա), թուրք պետական գործիչ, Օսմանյան կայսրության մեծ վեզիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահմեդ Թևֆիքը ծնվել է 1845 թվականի փետրվարի 11-ին Ստամբուլում՝ Օսմանյան կայսրությունում։ Եղել է օսմանյան հեծելազորի գեներալ Իսմայիլ Հաքի փաշայի որդին։

1865 թվականին դարձել է լեյտենանտ և ծառայել է, որպես Բարձր դռան թարգմանիչ։ 1868-ից 1875 թվականներին աշխատել է, որպես Հռոմի, Վիեննայի և Բեռլինի դեսպանությունների երկրորդ քարտուղար։

1875 թվականին դարձել է Աթենքի թուրքական դեսպանության առաջին քարտուղարը։ 1872 թվականին դարձել է նաև Օսմանյան կայսրության դեսպանը Գերմանիայում, նստավայրը՝ Բեռլին։

1908 թվականի երիտթուրքական հեղափոխությունից հետո Ահմեդ Թևֆիք փաշա Օքդայը դառնում է Օսմանյան կայսրության խորհրդարանի՝ մեջլիսի անդամ։ 1909 թվականին սուլթան Աբդուլ Համիդ II-ի ղեկավարած կառավարությունը ստիպված է լինում հրաժարական տալ։

Մեծ վեզիրի պաշտոնը մնաց թափուր։ Ահմեդ Թևֆիքը ևս ստիպված է եղել հրաժարական տալ, քանի որ անդամակցում էր «Միություն և առաջադիմություն» կուսակցությանը։

Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո Ահմեդը ղեկավարել է թուրքական պատվիրակությանը 1919 թվականի հոկտեմբերի 21-ին կայացած Փարիզի խաղաղության կոնֆերանսում։ 1920 թվականի վերջին Ահմեդը դառնում է Օսմանյան կայսրության վերջին մեծ վեզիրը։

Մահացել է 1936 թվականի հոկտեմբերի 8-ին Ստամբուլում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Şefik Okday: Der letzte Grosswesir und seine preußischen Söhne. Muster-Schmidt Verlag, Göttingen und Zürich 1991, ISBN 3-7881-1533-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]