Ահմեդ Թևֆիք-փաշա
| Ահմեդ Թևֆիք Օքդայ թուրքերեն՝ Ahmed Tevfik Okday | |
| Մասնագիտություն՝ | դիվանագետ, պետական գործիչ, գրող և Մեծ վեզիր |
|---|---|
| Դավանանք | իսլամ[1] |
| Ծննդյան օր | փետրվարի 10, 1845[2][3] |
| Ծննդավայր | |
| Վախճանի օր | հոկտեմբերի 8, 1936[3][1] (91 տարեկան) |
| Վախճանի վայր | Սկյուտար, Ստամբուլ[1] |
| Թաղված | Edirnekapı Mezarlığı |
| Քաղաքացիություն | |
| Զավակներ | İsmail Hakkı Okday? և Ali Nuri Okday? |
| Պարգևներ | |
Ահմեդ Թևֆիք Օքդայ կամ Ահմեդ Թևֆիք փաշա (թուրքերեն՝ Ahmed Tevfik Okday, փետրվարի 10, 1845[2][3], Սկյուտար, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1] - հոկտեմբերի 8, 1936[3][1], Սկյուտար, Ստամբուլ[1]), թուրք պետական գործիչ, Օսմանյան կայսրության մեծ վեզիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահմեդ Թևֆիքը ծնվել է 1845 թվականի փետրվարի 11-ին Ստամբուլում՝ Օսմանյան կայսրությունում։ Եղել է օսմանյան հեծելազորի գեներալ Իսմայիլ Հաքի փաշայի որդին։
1865 թվականին դարձել է լեյտենանտ և ծառայել է, որպես Բարձր դռան թարգմանիչ։ 1868-ից 1875 թվականներին աշխատել է, որպես Հռոմի, Վիեննայի և Բեռլինի դեսպանությունների երկրորդ քարտուղար։
1875 թվականին դարձել է Աթենքի թուրքական դեսպանության առաջին քարտուղարը։ 1872 թվականին դարձել է նաև Օսմանյան կայսրության դեսպանը Գերմանիայում, նստավայրը՝ Բեռլին։
1908 թվականի երիտթուրքական հեղափոխությունից հետո Ահմեդ Թևֆիք փաշա Օքդայը դառնում է Օսմանյան կայսրության խորհրդարանի՝ մեջլիսի անդամ։ 1909 թվականին սուլթան Աբդուլ Համիդ II-ի ղեկավարած կառավարությունը ստիպված է լինում հրաժարական տալ։
Մեծ վեզիրի պաշտոնը մնաց թափուր։ Ահմեդ Թևֆիքը ևս ստիպված է եղել հրաժարական տալ, քանի որ անդամակցում էր «Միություն և առաջադիմություն» կուսակցությանը։
Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո Ահմեդը ղեկավարել է թուրքական պատվիրակությանը 1919 թվականի հոկտեմբերի 21-ին կայացած Փարիզի խաղաղության կոնֆերանսում։ 1920 թվականի վերջին Ահմեդը դառնում է Օսմանյան կայսրության վերջին մեծ վեզիրը։
Մահացել է 1936 թվականի հոկտեմբերի 8-ին Ստամբուլում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 https://islamansiklopedisi.org.tr/ahmed-tevfik-pasa
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Şefik Okday: Der letzte Grosswesir und seine preußischen Söhne. Muster-Schmidt Verlag, Göttingen und Zürich 1991, ISBN 3-7881-1533-5
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ահմեդ Թևֆիք-փաշա կատեգորիայում։ |
- Փետրվարի 10 ծնունդներ
- 1845 ծնունդներ
- Հոկտեմբերի 8 մահեր
- 1936 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Օսմանյան կայսրության մեծ վեզիրներ
- Անձինք:Ստամբուլ
- Թուրք վիպասաններ
- Փաշաներ
- Ղրիմաթաթարական ծագմամբ թուրքեր
- Միություն և առաջադիմություն կուսակցության քաղաքական գործիչներ