Ահաբեկչություններ Բրյուսելում (մարտի 22, 2016)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահաբեկչություններ Բրյուսելում
Ահաբեկչությունների անցկացման վայրը
Տեսակահաբեկիչ-մահապարտի պայթյուն, զանգվածային սպանություն և ահաբեկչական ակտ
Երկիր Բելգիա
Գրոհի վայրZaventem? և Բրյուսել
ՏեղադրանքԲրյուսելի օդակայան[1] և Մալբեկ[1]
Գրոհի նպատակԽաղաղ բնակչություն
Տարեթիվմարտի 22, 2016
Զենքnail bomb?
Զոհվածներ36 մարդ (մայիս 2022)[2][3]
Վիրավորներ330 ± 1[4]
Ահաբեկիչների քանակ5
 2016 Brussels bombings Վիքիպահեստում

Ահաբեկչական հարձակումներ Բրյուսելում, պայթյուններ բրյուսելյան օդանավակայանում և բրյուսելյան մետրոպոլիտենում՝ Մալբեկ կայարանում, 2016 թվականի մարտի 22-ին։ Կայացածի համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» կազմակերպությունը[5]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի նոյեմբերի 13-ի Փարիզի ահաբեկչություններից հետո նոյեմբերի 21-ին Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարեց Բրյուսելում սպասվող խոշոր ահաբեկչության մասին[6]։ Միաժամանակ վտանգի մակարդակը բարձրացվեց մինչև «լուրջ»[7]։

2016 թվականի մարտի 18-ին՝ ահաբեկչություններից 4 օր առաջ, բրյուսելյան քաղաքամերձ Մոլենբեկ Սեն Ժանում ձերբակալվեց Սալահ Աբդեսլամը, որին համարում են փարիզյան ահաբեկչությունների գլխավոր կազմակերպիչը[8]. գոյություն ունի ենթադրություն, որ մարտի 22-ի ահաբեկչությունները վրեժ էին նրա ձերբակալման համար[9]։

Բրյուսելի օդանավակայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուսելի օդանավակայանը օդից

2016 թվականի մարտի 22-ին տեղական ժամանակով մոտավորապես 8:00-ին (CET, UTC+1) Բրյուսելի օդանավակայանի թռիչքի սրահում երկու պայթյուն է տեղի ունեցել, որ կատարել են մահապարտ ահաբեկիչները. մեկը՝ American Airlines և Brussels Airlines հարթակների միջև, մյուսը՝ Starbucks սրճարանի մոտ։ Ահաբեկչության հետևանքով մահացել է 34 և վիրավորվել 198 մարդ[10][11][12]։ Օդանավակայանում բոլոր չվերթների համար արգելվել է վայրէջքը, ինքնաթիռները մեկնում էին պահեստային թռիչքադաշտեր։ Օդանավակայանում գտել են մահապարտների երեք չպայթեցված գոտի։ Վնասներ է կրել օդանավակայանի մի մասը, ավերվել է առաստաղի մի հատվածը, կոտրվել են ապակիները։ Օդանավակայանի հետ կտրվել է նաև երկաթուղային կապը[13][14]։

Բրյուսելի մետրոպոլիտեն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մալբեկ» կայարանը 2012 թվականին

Երրորդ պայթյունը տեղի է ունեցել Բրյուսելի մետրոպոլիտենի գնացքում, որ գտնվել է Մալբեկ և Շուման կայարանների միջև գրեթե 9:30-ին (CET, UTC+1)[15]: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 20 մարդ, 106-ը՝ վիրավորվել, որոնցից 17-ը գտնվում են ծանր վիճակում[16]։ Մետրոպոլիտենն ամբողջովին փակվել է։

Կատարված միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 22-ին Բրյուսելի կառավարությունը մտցրել է ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակ[17]։

Պետական ծառայողներին հաղորդագրություններ է ուղարկվել, որպեսզի տներից կամ գրասենյակներից դուրս չգան և աշխատեն չգտնվել փողոցում։

Բելգիայի կողմից փակվել է Ֆրանսիայի հետ սահմանը. փակված են ավտոմեքենաների ճանապարհները և կանգնեցված է երկաթուղային հաղորդակցությունը. արդեն մեկնած գնացքները ետին մուտքով վերադարձել են ուղարկման կետեր[18][19]։ Բջջային ցանցի գերբեռնվածության հետ կապված՝ մարդկանց խնդրել են հնարավորության դեպքում օգտվել թե՛ բջջայինով, թե՛ սոցիալական կայքերով հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունից. դրա համար wifi ցանցերի օպերատոր Telenet-ը չեղյալ է հայտարարել օգտագործման վճարը իր օգտագործման կետերում[20]։

Բելգիական ոստիկանությունը դիմել է բոլոր զանգվածային լրատվական միջոցներին՝ իրադարձությունների վերաբերյալ որևէ հրապարակում չանելու խնդրանքով[21], խոշորագույն ԶԼՄ-ը արձագանքել են այդ խնդրանքին[22]։

Հետաքննության ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահաբեկչության կատարման կասկածվողների լուսանկարը օդանավակայանում։

Մարտի 22-ի երեկոյան հետաքննող մարմինները ստոպ-կադր են հրապարակել օդանավակայանի հսկիչ տեսախցիկներից, որտեղ երևում են երեք տղամարդիկ, որոնք կասկածվում են այդ առավոտյան ահաբեկչություն կատարելու մեջ։ Նրանցից երկուսի մարմինները գտնվել են մահացածների թվում, երրորդը չի գտնվել և ակտիվ կերպով հետախուզվում է բելգիական ոստիկանության կողմից։ Ոստիկանությունը հաղորդել է, որ ենթադրյալ ահաբեկիչներից մեկի կողքին հայտնաբերվել է ԱԿ-47, ինչպես նաև օդանավակայանում գտնվել է երրորդ՝ չգործած պայթուցիկը[23]։

Մարտի 23-ին բելգիական ոստիկանությունը հաղորդեց մահապարտներից երկուսի անունները, որոնք ինքնապայթեցում են կատարել․ նրանք կրում էին եղբայրներ Իբրահիմ և Հալիդ Էլ Բակրաուի անունները. ծնունդով նրանք Բելգիայից են։ Առաջինը ահաբեկչություն է կատարել օդանավակայանում (լուսանկարի կենտրոնում), երկրորդը՝ մետրոյում։ Որոշ ժամանակ անց պարզվեց օդանավակայանի երկրորդ կամիկաձեի անունը՝ Նաջիմ Լաաշրաուի (լուսանկարի ձախ կողմում)[24]։ Երրորդ անձի ինքնությունը, որ նկարահանող սարքերի ուշադրության կենտրոնում էր հայտնվել Իբրահիմ Էլ Բաքրաուի հետ միասին՝ դեռ չի պարզվել և ակտիվ կերպով հետախուզվում է[25]։

Ահաբեկիչներին օդանավակայան հասցրած տաքսիի վարորդի համագործացության շնորհիվ՝ հաջողվեց պարզել նրանց ուղարկման վայրը և հետախուզություն անցկացնել Բրյուսելի քաղաքամերձ վայրերից մեկում՝ Մաքս Ռոսի 4 փողոցում։ Արդյունքում առգրավվեց 15 կգ ացետոնի պերօքսիդ, 150 լիտր ացետոն, ջրածնի պերօքսիդի 30 լիտր, ինչպես նաև դետոնատորներ և ճամպրուկ, որ լի էր մեխերով և պտուտակներով, որոնք ենթադրաբար պետք է դառնային պայթուցիկի տարր։ Ոչ հեռու աղբարկղում հայտնաբերվեց համակարգիչ, որի վրա ձայնագրված էր Իբրահիմ Էլ Բաքրաուի յուրատեսակ «կտակ», որտեղ նա խոսում է այն մասին, որ «շատ է շտապում, քանի որ իրեն ամենուր փնտրում են, իսկ ինքը չի ցանկանում հայտնվել նրա կողքին»։ Նրա տակ ենթադրաբար հասկացվում է 2015 թվականի նոյեմբերի 13-ի փարիզյան ահաբեկչությունների գլխավոր կազմակերպիչ Սալահ Աբդեսլամը[25]։

Հետագա օրերին տեղեկատվություն հայտնվեց կասկածյալների ինքնության վերաբերյալ։ Մասնավորապես, հայտարարվեց, որ Իբրահիմ Էլ Բաքրաուին (1986 թվականի ծնունդ, Բելգիայի բնակիչ) շատ ծանոթ էր բելգիական քրեական ոստիկանությանը. 2011 թվականի սեպտեմբերի 30-ին նա 9 տարվա ազատազրկման է դատապարտվել 2011 թվականի հունվարի 30-ին Բրյուսելի Western Union-ի մասնաճյուղի գողության փորձի համար[25]։ Նաջիմ Լաաշրաուին 2009-2010 ուսումնական տարում սովորել է Բրյուսելի ազատ համալսարանի բակալավրիատի առաջին կուրսում։ Ուսուցման առաջին տարվանից հետո դուրս է մնացել համալսարանից տեսական կանոնների պահպանման համար, սակայն գործնականում, մասնավորապես, քիմիայում, լավ գնահատականներ է ստացել։ Ասում էին, որ Լաաշրաուին, իբր, ձերբակալվել է 2015 թվականին Թուրքիայում, սակայն ավելի ուշ՝ այդ տեղեկատվությունը մերժվել է[24]։

Քաղաքական հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 22.03.2016 թ. Բելգիան փակել է իր դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում[26]։
  • Մարտի 24-ին Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Յամբոնը և արդարադատության նախարար Կուն Գենսը խնդրեցին իրենց գործից ազատել, սակայն վարչապետ Շառլ Միշելը դրանք չընդունեց[27]։
  • Ողջ թագավորությունում հայտարարվել է ազգային եռօրյա սուգ[28]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.washingtonpost.com/world/brussels-on-high-alert-after-explosions-at-airport-and-metro-station/2016/03/22/b5e9f232-f018-11e5-a61f-e9c95c06edca_story.html?hpid=hp_hp-banner-main_brussels-635am-mobile%3Ahomepage%2Fstory
  2. NWS V. 6 jaar na aanslag in Zaventem kreeg Shanti (23) euthanasie wegens psychisch lijden, haar moeder getuigt: "Zo verder leven, was geen optie" — 2022.
  3. NWS V. "Zonder de aanslagen zouden ze nog geleefd hebben": het verhaal van drie mensen die in de maanden en jaren na 22 maart stierven — 2023.
  4. http://edition.cnn.com/2016/03/24/europe/brussels-investigation/
  5. «LIVE. Tientallen doden bij aanslagen in Brussel: "ISIS eist aanslagen op"» (հոլանդերեն). nieuwsblad. 22.03.2016. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  6. Власти Бельгии: В Брюсселе возможен теракт, подобный парижскому
  7. Бельгия повысила уровень террористической угрозы до «серьезной и неотвратимой»
  8. «Brussels raids: Paris attack suspect Abdeslam arrested» (անգլերեն). BBC News. 2016 թ․ մարտի 19. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  9. Béatrice Delvaux (2016 թ․ մարտի 22). «Bruxelles n'est plus qu'une sirène» (ֆրանսերեն). Le Soir. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  10. «Attentat suicide à Zaventem confirmé, explosion à Maelbeek: respectivement 11 et 15 morts» (French). 2016 թ․ մարտի 22.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Explosions au métro de Maelbeek: le quartier européen bouclé» (French). 2016 թ․ մարտի 22.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Brussels Airport and Subway Explosions Kill 34
  13. «Պայթյուններ Բրյուսելի օդանավակայանում. Օնլայն թողարկում» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  14. Բրյուսելի օդանավակայանը փակել են երկու պայթյուններից հետո ՌԲԿ, 22 մարտի 2016
  15. hrt. «Vrees voor doden bij explosie in metrostation Maalbeek». De Standaard.
  16. «Explosion dans la station de métro Maelbeek: au moins 15 morts» (ֆրանսերեն). Le Soir. 2016 թ․ մարտի 22.(չաշխատող հղում)
  17. Matthew Weaver (2016 թ․ մարտի 22). «Brussels Airport explosions - live updates». The Guardian. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  18. «Explosions à Bruxelles : au moins 21 morts selon un bilan provisoire» (ֆրանսերեն). Libération. 2016 թ․ մարտի 22. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.(չաշխատող հղում)
  19. Բրյուսելի օդանավակայանը փակել են երկու պայթյուններից հետո Վեստի.ռու, 22 մարտի 2016
  20. «Rester chez soi, rassurer ses proches… les recommandations des autorités belges» (ֆրանսերեն). Libération. 2016 թ․ մարտի 22. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  21. William Plummer, Eugénie Bastié (2016 թ․ մարտի 22). «Bruxelles : Hollande appelle à «l'unité» face à la menace terroriste» (ֆրանսերեն). Le Figaro. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  22. «Le Soir» (ֆրանսերեն). Twitter. 2016 թ․ մարտի 22.
  23. William Plummer, Eugénie Bastié, Claire Rodineau, Pierre Jova (2016 թ․ մարտի 22). «Attentats de Bruxelles : la photo des suspects de l'aéroport» (ֆրանսերեն). Le Figaro. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  24. 24,0 24,1 B. Dn. (2016 թ․ մարտի 25). «Najim Laachraoui, un kamikaze de l'aéroport, est un ex-étudiant de l'ULB» (ֆրանսերեն). Le Soir. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
  25. 25,0 25,1 25,2 «Attentats de Bruxelles: les frères El Bakraoui identifiés comme kamikazes» (ֆրանսերեն). Le Soir. 2016 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  26. Բելգիան փակել է իր դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում ահաբեկչություններից հետո
  27. Marie-Béatrice Baudet (2016 թ․ մարտի 24). «Crise politique en pleine cérémonie d'hommage aux victimes des attentats de Bruxelles» (ֆրանսերեն). Le Monde. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
  28. Բելգիայում ահաբեկչություններից հետո եռօրյա սուգ է հայտարարված