Ահաբեկչություններ Բրյուսելում (մարտի 22, 2016)
Ահաբեկչություններ Բրյուսելում | |
---|---|
![]() Ահաբեկչությունների անցկացման վայրը | |
Տեսակ | ահաբեկիչ-մահապարտի պայթյուն, զանգվածային սպանություն և ահաբեկչական ակտ |
Երկիր | ![]() |
Գրոհի վայր | Zaventem? և Բրյուսել |
Տեղադրանք | Բրյուսելի օդանավակայան[1] և Մալբեկ[1] |
Գրոհի նպատակ | Խաղաղ բնակչություն |
Տարեթիվ | մարտի 22, 2016 |
Զենք | nail bomb? |
Զոհվածներ | ▲33 մարդ (մայիս 2022)[2] |
Վիրավորներ | 330 ± 1[3] |
Ահաբեկիչների քանակ | 5 |
![]() |
Ահաբեկչական հարձակումներ Բրյուսելում, պայթյուններ բրյուսելյան օդանավակայանում և բրյուսելյան մետրոպոլիտենում՝ Մալբեկ կայարանում, 2016 թվականի մարտի 22-ին։ Կայացածի համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» կազմակերպությունը[4]։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի նոյեմբերի 13-ի Փարիզի ահաբեկչություններից հետո նոյեմբերի 21-ին Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարեց Բրյուսելում սպասվող խոշոր ահաբեկչության մասին[5]։ Միաժամանակ վտանգի մակարդակը բարձրացվեց մինչև «լուրջ»[6]։
2016 թվականի մարտի 18-ին՝ ահաբեկչություններից 4 օր առաջ, բրյուսելյան քաղաքամերձ Մոլենբեկ Սեն Ժանում ձերբակալվեց Սալահ Աբդեսլամը, որին համարում են փարիզյան ահաբեկչությունների գլխավոր կազմակերպիչը[7]. գոյություն ունի ենթադրություն, որ մարտի 22-ի ահաբեկչությունները վրեժ էին նրա ձերբակալման համար[8]։
Բրյուսելի օդանավակայան[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի մարտի 22-ին տեղական ժամանակով մոտավորապես 8:00-ին (CET, UTC+1) Բրյուսելի օդանավակայանի թռիչքի սրահում երկու պայթյուն է տեղի ունեցել, որ կատարել են մահապարտ ահաբեկիչները. մեկը՝ American Airlines և Brussels Airlines հարթակների միջև, մյուսը՝ Starbucks սրճարանի մոտ։ Ահաբեկչության հետևանքով մահացել է 34 և վիրավորվել 198 մարդ[9][10][11]։ Օդանավակայանում բոլոր չվերթների համար արգելվել է վայրէջքը, ինքնաթիռները մեկնում էին պահեստային թռիչքադաշտեր։ Օդանավակայանում գտել են մահապարտների երեք չպայթեցված գոտի։ Վնասներ է կրել օդանավակայանի մի մասը, ավերվել է առաստաղի մի հատվածը, կոտրվել են ապակիները։ Օդանավակայանի հետ կտրվել է նաև երկաթուղային կապը[12][13]։
Բրյուսելի մետրոպոլիտեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երրորդ պայթյունը տեղի է ունեցել Բրյուսելի մետրոպոլիտենի գնացքում, որ գտնվել է Մալբեկ և Շուման կայարանների միջև գրեթե 9:30-ին (CET, UTC+1)[14]: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 20 մարդ, 106-ը՝ վիրավորվել, որոնցից 17-ը գտնվում են ծանր վիճակում[15]։ Մետրոպոլիտենն ամբողջովին փակվել է։
Կատարված միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտի 22-ին Բրյուսելի կառավարությունը մտցրել է ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակ[16]։
Պետական ծառայողներին հաղորդագրություններ է ուղարկվել, որպեսզի տներից կամ գրասենյակներից դուրս չգան և աշխատեն չգտնվել փողոցում։
Բելգիայի կողմից փակվել է Ֆրանսիայի հետ սահմանը. փակված են ավտոմեքենաների ճանապարհները և կանգնեցված է երկաթուղային հաղորդակցությունը. արդեն մեկնած գնացքները ետին մուտքով վերադարձել են ուղարկման կետեր[17][18]։ Բջջային ցանցի գերբեռնվածության հետ կապված՝ մարդկանց խնդրել են հնարավորության դեպքում օգտվել թե՛ բջջայինով, թե՛ սոցիալական կայքերով հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունից. դրա համար wifi ցանցերի օպերատոր Telenet-ը չեղյալ է հայտարարել օգտագործման վճարը իր օգտագործման կետերում[19]։
Բելգիական ոստիկանությունը դիմել է բոլոր զանգվածային լրատվական միջոցներին՝ իրադարձությունների վերաբերյալ որևէ հրապարակում չանելու խնդրանքով[20], խոշորագույն ԶԼՄ-ը արձագանքել են այդ խնդրանքին[21]։
Հետաքննության ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտի 22-ի երեկոյան հետաքննող մարմինները ստոպ-կադր են հրապարակել օդանավակայանի հսկիչ տեսախցիկներից, որտեղ երևում են երեք տղամարդիկ, որոնք կասկածվում են այդ առավոտյան ահաբեկչություն կատարելու մեջ։ Նրանցից երկուսի մարմինները գտնվել են մահացածների թվում, երրորդը չի գտնվել և ակտիվ կերպով հետախուզվում է բելգիական ոստիկանության կողմից։ Ոստիկանությունը հաղորդել է, որ ենթադրյալ ահաբեկիչներից մեկի կողքին հայտնաբերվել է ԱԿ-47, ինչպես նաև օդանավակայանում գտնվել է երրորդ՝ չգործած պայթուցիկը[22]։
Մարտի 23-ին բելգիական ոստիկանությունը հաղորդեց մահապարտներից երկուսի անունները, որոնք ինքնապայթեցում են կատարել․ նրանք կրում էին եղբայրներ Իբրահիմ և Հալիդ Էլ Բակրաուի անունները. ծնունդով նրանք Բելգիայից են։ Առաջինը ահաբեկչություն է կատարել օդանավակայանում (լուսանկարի կենտրոնում), երկրորդը՝ մետրոյում։ Որոշ ժամանակ անց պարզվեց օդանավակայանի երկրորդ կամիկաձեի անունը՝ Նաջիմ Լաաշրաուի (լուսանկարի ձախ կողմում)[23]։ Երրորդ անձի ինքնությունը, որ նկարահանող սարքերի ուշադրության կենտրոնում էր հայտնվել Իբրահիմ Էլ Բաքրաուի հետ միասին՝ դեռ չի պարզվել և ակտիվ կերպով հետախուզվում է[24]։
Ահաբեկիչներին օդանավակայան հասցրած տաքսիի վարորդի համագործացության շնորհիվ՝ հաջողվեց պարզել նրանց ուղարկման վայրը և հետախուզություն անցկացնել Բրյուսելի քաղաքամերձ վայրերից մեկում՝ Մաքս Ռոսի 4 փողոցում։ Արդյունքում առգրավվեց 15 կգ ացետոնի պերօքսիդ, 150 լիտր ացետոն, ջրածնի պերօքսիդի 30 լիտր, ինչպես նաև դետոնատորներ և ճամպրուկ, որ լի էր մեխերով և պտուտակներով, որոնք ենթադրաբար պետք է դառնային պայթուցիկի տարր։ Ոչ հեռու աղբարկղում հայտնաբերվեց համակարգիչ, որի վրա ձայնագրված էր Իբրահիմ Էլ Բաքրաուի յուրատեսակ «կտակ», որտեղ նա խոսում է այն մասին, որ «շատ է շտապում, քանի որ իրեն ամենուր փնտրում են, իսկ ինքը չի ցանկանում հայտնվել նրա կողքին»։ Նրա տակ ենթադրաբար հասկացվում է 2015 թվականի նոյեմբերի 13-ի փարիզյան ահաբեկչությունների գլխավոր կազմակերպիչ Սալահ Աբդեսլամը[24]։
Հետագա օրերին տեղեկատվություն հայտնվեց կասկածյալների ինքնության վերաբերյալ։ Մասնավորապես, հայտարարվեց, որ Իբրահիմ Էլ Բաքրաուին (1986 թվականի ծնունդ, Բելգիայի բնակիչ) շատ ծանոթ էր բելգիական քրեական ոստիկանությանը. 2011 թվականի սեպտեմբերի 30-ին նա 9 տարվա ազատազրկման է դատապարտվել 2011 թվականի հունվարի 30-ին Բրյուսելի Western Union-ի մասնաճյուղի գողության փորձի համար[24]։ Նաջիմ Լաաշրաուին 2009-2010 ուսումնական տարում սովորել է Բրյուսելի ազատ համալսարանի բակալավրիատի առաջին կուրսում։ Ուսուցման առաջին տարվանից հետո դուրս է մնացել համալսարանից տեսական կանոնների պահպանման համար, սակայն գործնականում, մասնավորապես, քիմիայում, լավ գնահատականներ է ստացել։ Ասում էին, որ Լաաշրաուին, իբր, ձերբակալվել է 2015 թվականին Թուրքիայում, սակայն ավելի ուշ՝ այդ տեղեկատվությունը մերժվել է[23]։
Քաղաքական հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 22.03.2016 թ. Բելգիան փակել է իր դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում[25]։
- Մարտի 24-ին Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Յամբոնը և արդարադատության նախարար Կուն Գենսը խնդրեցին իրենց գործից ազատել, սակայն վարչապետ Շառլ Միշելը դրանք չընդունեց[26]։
- Ողջ թագավորությունում հայտարարվել է ազգային եռօրյա սուգ[27]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ահաբեկչական հարձակումներ Փարիզում
- Ահաբեկչական հարձակումներ Մոսկվայի մետրոյում
- Իսլամիստական ահաբեկչական հարձակումների ցանկ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.washingtonpost.com/world/brussels-on-high-alert-after-explosions-at-airport-and-metro-station/2016/03/22/b5e9f232-f018-11e5-a61f-e9c95c06edca_story.html?hpid=hp_hp-banner-main_brussels-635am-mobile%3Ahomepage%2Fstory
- ↑ https://www.vrt.be/vrtnws/nl/2022/10/07/euthanasie-na-aanslagen-shanti/
- ↑ http://edition.cnn.com/2016/03/24/europe/brussels-investigation/
- ↑ «LIVE. Tientallen doden bij aanslagen in Brussel: "ISIS eist aanslagen op"» (հոլանդերեն)։ nieuwsblad։ 22.03.2016։ Վերցված է 2016-03-22
- ↑ Власти Бельгии: В Брюсселе возможен теракт, подобный парижскому
- ↑ Бельгия повысила уровень террористической угрозы до «серьезной и неотвратимой»
- ↑ «Brussels raids: Paris attack suspect Abdeslam arrested» (անգլերեն)։ BBC News։ 2016-03-19։ Վերցված է 2016-03-21
- ↑ Béatrice Delvaux (2016-03-22)։ «Bruxelles n’est plus qu’une sirène» (ֆրանսերեն)։ Le Soir։ Վերցված է 2016-03-22
- ↑ «Attentat suicide à Zaventem confirmé, explosion à Maelbeek: respectivement 11 et 15 morts» (French)։ 2016-03-22
- ↑ «Explosions au métro de Maelbeek: le quartier européen bouclé» (French)։ 2016-03-22
- ↑ Brussels Airport and Subway Explosions Kill 34
- ↑ «Պայթյուններ Բրյուսելի օդանավակայանում. Օնլայն թողարկում» (ռուսերեն)։ ՌԻԱ Նովոստի։ Վերցված է 2016-03-22
- ↑ Բրյուսելի օդանավակայանը փակել են երկու պայթյուններից հետո ՌԲԿ, 22 մարտի 2016
- ↑ hrt։ «Vrees voor doden bij explosie in metrostation Maalbeek»։ De Standaard
- ↑ «Explosion dans la station de métro Maelbeek: au moins 15 morts» (ֆրանսերեն)։ Le Soir։ 2016-03-22(չաշխատող հղում)
- ↑ Matthew Weaver (մարտի 22, 2016)։ «Brussels Airport explosions - live updates»։ The Guardian։ Վերցված է մարտի 22, 2016
- ↑ «Explosions à Bruxelles : au moins 21 morts selon un bilan provisoire» (ֆրանսերեն)։ Libération։ 2016-03-22։ Վերցված է 2016-03-22(չաշխատող հղում)
- ↑ Բրյուսելի օդանավակայանը փակել են երկու պայթյուններից հետո Վեստի.ռու, 22 մարտի 2016
- ↑ «Rester chez soi, rassurer ses proches… les recommandations des autorités belges» (ֆրանսերեն)։ Libération։ 2016-03-22։ Վերցված է 2016-03-22
- ↑ William Plummer, Eugénie Bastié (2016-03-22)։ «Bruxelles : Hollande appelle à «l'unité» face à la menace terroriste» (ֆրանսերեն)։ Le Figaro։ Վերցված է 2016-03-22
- ↑ «Le Soir» (ֆրանսերեն)։ Twitter։ 2016-03-22
- ↑ William Plummer, Eugénie Bastié, Claire Rodineau, Pierre Jova (2016-03-22)։ «Attentats de Bruxelles : la photo des suspects de l'aéroport» (ֆրանսերեն)։ Le Figaro։ Վերցված է 2016-03-22
- ↑ 23,0 23,1 B. Dn. (2016-03-25)։ «Najim Laachraoui, un kamikaze de l’aéroport, est un ex-étudiant de l’ULB» (ֆրանսերեն)։ Le Soir։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-26-ին։ Վերցված է 2016-03-25
- ↑ 24,0 24,1 24,2 «Attentats de Bruxelles: les frères El Bakraoui identifiés comme kamikazes» (ֆրանսերեն)։ Le Soir։ 2016-03-23։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-26-ին։ Վերցված է 2016-03-23
- ↑ Բելգիան փակել է իր դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում ահաբեկչություններից հետո
- ↑ Marie-Béatrice Baudet (2016-03-24)։ «Crise politique en pleine cérémonie d’hommage aux victimes des attentats de Bruxelles» (ֆրանսերեն)։ Le Monde։ Վերցված է 2016-03-25
- ↑ Բելգիայում ահաբեկչություններից հետո եռօրյա սուգ է հայտարարված