Jump to content

Ալիսիա Յանես Կոսսիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիսիա Յանես Կոսսիո
Ծնվել էսեպտեմբերի 10, 1928(1928-09-10)[1] (96 տարեկան)
ԾննդավայրԿիտո, Էկվադոր[2]
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծուհի, գրող և վիպասան
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Էկվադոր
ԿրթությունՄադրիդի Կոմպլուտենսե համալսարան
Ժանրերպոեզիա, պատմվածք, պատմվածք և վեպ
Ուշագրավ աշխատանքներBruna and Her Sisters in the Sleeping City?, Yo vendo unos ojos negros? և La casa del sano placer?
Պարգևներ
ԶավակներLuis Miguel Campos?
 Alicia Yánez Cossío Վիքիպահեստում

Ալիսա Յանես Կոսսիո (իսպ.՝ Alicia Yánez Cossío, սեպտեմբերի 10, 1928(1928-09-10)[1], Կիտո, Էկվադոր[2]), Էկվադորցի բանաստեղծուհի և լրագրող, Էուխենիո Էսպեխոյի անվան մրցանակի դափնեկիր (2008)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիսիա Յանես Կոսսիոն ծնվել է Կիտոյում 1928 թվականի դեկտեմբերի 10-ին, Ալֆոնսո Յանես-Պրոագնոյի և Կլեմենսիա Կոսսիո-Լարեայի ընտանիքում։ Վեց տարեկանում ընդունվել է Կիտոյի Սուրբ սրտի քոլեջ, որտեղից շուտով հեռացվել է թվաբանություն սովորելուց հրաժարվելու պատճառով։ Վաղ տարիքում դրսևորել է գրական մեծ տաղանդ։ Միշտ ցանկացել է գրող լինել։

Բանաստեղծուհին ասել է․ «Ես շատ երջանիկ մանկություն եմ ունեցել, գուցե մի փոքր տղայական՝ ազդված իմ վաղ հետաքրքրություններից՝ Ժյուլ Վեռնի վեպերից և Տարզանի սխրագործություններից, ես երբեք չեմ սիրել տիկնիկներ»[3]։

1949 թվականին հրատարակել է իր առաջին ստեղծագործությունը՝ «Լուսիոլաս» (իսպ.՝ Luciolas) վեպը։ Նրա ստեղծագործություններում անհատը հակադրվում է հասարակության անարդարությանը, պայքարում է կանանց հիմնարար իրավունքների համար։ Գրողի ստեղծագործությունների մյուս մշտական թեման տղամարդու շովինիզմի մերկացումն է։ Տղամարդկանց գերազանցությունը նա նկարագրում է հեգնանքով, սարկազմով, օրինակ՝ ուժեղ սեռի տեղական ներկայացուցիչների վերաբերմունքը այնպիսի երևույթների, ինչպիսիք են կուսությունը կամ համասեռամոլությունը։

1971 թվականին Գուայակիլում նա հաղթել է «Տիեզերք» ամսագրի գրական մրցույթում։ 1990-ականներին Ալիսիա Յանես Կոսսիոյի ստեղծագործությունները համբավ են ձեռք բերել Էկվադորի սահմաններից դուրս։ 1998 թվականին հրատարակել է «Կուբայական դիմանկարներ» (իսպ.՝ Relatos cubanos), որտեղ ընդգրկված են եղել 18 պատմվածքներ՝ գրված 1957-1961 թվականներին Կուբայում։ Այդտեղ պատմվում է տեղի բնակիչների ազատության համար մղվող պայքարի մասին։ Գրողի որոշ գործեր դեռևս անտիպ են։ 2008 թվականին Ալիսիա Յանես Կոսսիոն արժանացել է Էուխենիո Էսպեխոյի անվան գրական մրցանակի։

1993 թվականին Ալիսիան այրիացել է։ Նրա որդին՝ Լուիս Միգել Կամպոս-Յանեսը (ծնվ. 1960), գրող է։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bruna, soroche y los tíos (1973) (անգլերեն թարգմանություն՝ "Bruna and Her Sisters in the Sleeping City" Քենեթ Ջ. Ա. Վիշինայի, 1999)
  • Yo vendo unos ojos negros (1979)
  • Más allá de las islas (1980) (անգլերեն թարգմանություն՝ "Beyond the Islands" Ամալյա Գլադհարթի, 2011)
  • La Cofradía del Mullo de la virgen Pipona (1985) (անգլերեն թարգմանություն՝ "The Potbellied Virgin" Ամալյա Գլադհարթի, 2006)
  • La casa del sano placer (1989)
  • El cristo feo (1995)
  • Aprendiendo a morir (1997)
  • Y amarle pude... (2000)
  • Sé que vienen a matarme (2001)
  • Concierto de sombras (2004)
  • Esclavos de Chatham (2006)
  • Memorias de la Pivihuarmi Cuxirimay Ocllo (2008)
  • Luciolas (1949)
  • De la sangre y el tiempo (1964)
  • Plebeya mínima (1974)

Կարճ պատմվածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • El beso y otras fricciones (1975)
  • Relatos cubanos (1998)

Թատերական գործեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Hacia el Quito de ayer (1951)

Մանկական գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • El viaje de la abuela (1997)
  • Pocapena (1997)
  • Los triquitraques (2002)
  • ¡No más! (2004)
  • La canoa de la abuela (2006)
  • Ազգային վեպի մրցույթ՝ Գուայակիլի «El Universo» ամսագրի հիսուներորդ տարեդարձը (1971),
  • Սոր Խուանա Ինես դե լա Կրուսի մրցանակ (1996),
  • էուխենիո Էսպեխոյի գրականության մրցանակ (2008)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Cossío A. Y. El viaje de la abuela — 1996.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #136067387 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Rodolfo Pérez Pimentel. Alicia Yánez Cossío Արխիվացված 2015-08-28 Wayback Machine

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսիա Յանես Կոսսիո» հոդվածին։