Ալիսիա Յանես Կոսսիո
Ալիսիա Յանես Կոսսիո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1928[1] (94 տարեկան) |
Ծննդավայր | Կիտո, Էկվադոր[2] |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծուհի և գրող |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան |
Ժանրեր | վեպ, պատմվածք, պոեզիա և պատմվածք |
Ուշագրավ աշխատանքներ | Bruna and Her Sisters in the Sleeping City?, Yo vendo unos ojos negros? և La casa del sano placer? |
Պարգևներ | |
Զավակներ | Luis Miguel Campos? |
Ալիսա Յանես Կոսսիո (իսպ.՝ Alicia Yánez Cossío, սեպտեմբերի 10, 1928[1], Կիտո, Էկվադոր[2]), Էկվադորցի բանաստեղծուհի և լրագրող, Էուխենիո Էսպեխոյի անվան մրցանակի դափնեկիր (2008)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալիսիա Յանես Կոսսիոն ծնվել է Կիտոյում 1928 թվականի դեկտեմբերի 10-ին, Ալֆոնսո Յանես-Պրոագնոյի և Կլեմենսիա Կոսսիո-Լարեայի ընտանիքում։ Վեց տարեկանում ընդունվել է Կիտոյի Սուրբ սրտի քոլեջ, որտեղից շուտով հեռացվել է թվաբանություն սովորելուց հրաժարվելու պատճառով։ Վաղ տարիքում դրսևորել է գրական մեծ տաղանդ։ Միշտ ցանկացել է գրող լինել։
Բանաստեղծուհին ասել է․ «Ես շատ երջանիկ մանկություն եմ ունեցել, գուցե մի փոքր տղայական՝ ազդված իմ վաղ հետաքրքրություններից՝ Ժյուլ Վեռնի վեպերից և Տարզանի սխրագործություններից, ես երբեք չեմ սիրել տիկնիկներ»[3]։
1949 թվականին հրատարակել է իր առաջին ստեղծագործությունը՝ «Լուսիոլաս» (իսպ.՝ Luciolas) վեպը։ Նրա ստեղծագործություններում անհատը հակադրվում է հասարակության անարդարությանը, պայքարում է կանանց հիմնարար իրավունքների համար։ Գրողի ստեղծագործությունների մյուս մշտական թեման տղամարդու շովինիզմի մերկացումն է։ Տղամարդկանց գերազանցությունը նա նկարագրում է հեգնանքով, սարկազմով, օրինակ՝ ուժեղ սեռի տեղական ներկայացուցիչների վերաբերմունքը այնպիսի երևույթների, ինչպիսիք են կուսությունը կամ համասեռամոլությունը։
1971 թվականին Գուայակիլում նա հաղթել է «Տիեզերք» ամսագրի գրական մրցույթում։ 1990-ականներին Ալիսիա Յանես Կոսսիոյի ստեղծագործությունները համբավ են ձեռք բերել Էկվադորի սահմաններից դուրս։ 1998 թվականին հրատարակել է «Կուբայական դիմանկարներ» (իսպ.՝ Relatos cubanos), որտեղ ընդգրկված են եղել 18 պատմվածքներ՝ գրված 1957-1961 թվականներին Կուբայում։ Այդտեղ պատմվում է տեղի բնակիչների ազատության համար մղվող պայքարի մասին։ Գրողի որոշ գործեր դեռևս անտիպ են։ 2008 թվականին Ալիսիա Յանես Կոսսիոն արժանացել է Էուխենիո Էսպեխոյի անվան գրական մրցանակի։
1993 թվականին Ալիսիան այրիացել է։ Նրա որդին՝ Լուիս Միգել Կամպոս-Յանեսը (ծնվ. 1960), գրող է։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bruna, soroche y los tíos (1973) (անգլերեն թարգմանություն՝ "Bruna and Her Sisters in the Sleeping City" Քենեթ Ջ. Ա. Վիշինայի, 1999)
- Yo vendo unos ojos negros (1979)
- Más allá de las islas (1980) (անգլերեն թարգմանություն՝ "Beyond the Islands" Ամալյա Գլադհարթի, 2011)
- La Cofradía del Mullo de la virgen Pipona (1985) (անգլերեն թարգմանություն՝ "The Potbellied Virgin" Ամալյա Գլադհարթի, 2006)
- La casa del sano placer (1989)
- El cristo feo (1995)
- Aprendiendo a morir (1997)
- Y amarle pude... (2000)
- Sé que vienen a matarme (2001)
- Concierto de sombras (2004)
- Esclavos de Chatham (2006)
- Memorias de la Pivihuarmi Cuxirimay Ocllo (2008)
Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Luciolas (1949)
- De la sangre y el tiempo (1964)
- Plebeya mínima (1974)
Կարճ պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- El beso y otras fricciones (1975)
- Relatos cubanos (1998)
Թատերական գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hacia el Quito de ayer (1951)
Մանկական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- El viaje de la abuela (1997)
- Pocapena (1997)
- Los triquitraques (2002)
- ¡No más! (2004)
- La canoa de la abuela (2006)
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ազգային վեպի մրցույթ՝ Գուայակիլի «El Universo» ամսագրի հիսուներորդ տարեդարձը (1971),
- Սոր Խուանա Ինես դե լա Կրուսի մրցանակ (1996),
- էուխենիո Էսպեխոյի գրականության մրցանակ (2008)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Cossío A. Y. El viaje de la abuela — 1996.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #136067387 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Rodolfo Pérez Pimentel. Alicia Yánez Cossío Archived 2015-08-28 at the Wayback Machine.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Biografías y vidas: Alicia Yánez Cossío(իսպ.)
- Narrativa: Alicia Yánez Cossío(իսպ.)
- Fundación Mandrágora: Alicia Yánez Cossío(իսպ.)
- Yánez Cossío, Alicia: Literatura de Alicia Yánez(իսպ.)
|