Ալի Աբասի (պարս.՝ علی عباسی, 1981[1][2][3], Թեհրան, Իրան[1][2][8]), իրանցի և շվեդ կինոռեժիսոր և սցենարիստ։ Հաճախել է Թեհրանի Պոլիտեխնիկական համալսարան մինչև 2002 թվականը, որից հետո նա արտագաղթել է Եվրոպա` Ստոկհոլմի Գիտությունների արքայական ակադեմիայում ճարտարապետություն ուսումնասիրելու համար։ 2007 թվականին արվեստի բակալավրի աստիճան ստանալով[9]` նա միացել է Դանիայի ազգային կինոդպրոցին, իր դիպլոմը ստանալով 2011 թվականին՝ «Մ` Մարկուսի Համար» կարճամետրաժ ֆիլմով[8]։ Նա ապրում է Կոպենհագենում, բայց շարունակում է ունենալ իրանական անձնագիր[10][11]։
Մինչև ռեժիսոր դառնալը Ալին զբաղվում էր գրական գործունեությամբ։ Նրա մի քանի պատմվածքներ տպագրվել են։
Ալի Աբասիի «Շելլի» ֆիլմի պրեմիերան կայացել է Բեռլինի կինոփառատոնի ժամանակ, 2016 թվականին։ Ֆիլմն առաջադրվել է «Լավագույն դեբյուտ» անվանակարգում։ Ֆենտեզի ժանրի «Սահմանին» ֆիլմի պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնի ժամանակ, 2018 թվականին[12], ֆիլմն ստացել է «Հատուկ հայացք» մրցանակը[13]։ Ըստ կինոքննադատ Անտոն Դոլինի` «Սահմանին» ֆիլմը կինոյի պատմության մեջ ամենաանսպասելի ֆիլմերից մեկն է[14]. В российский прокат фильм выйдет 25 октября 2018[15]: