Ալի Աբասի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալի Աբասի
Ծննդյան թիվ՝1981[1][2]
Ծննդավայր՝Թեհրան, Իրան[1][2]
Քաղաքացիություն՝ Իրան
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, մոնտաժող և սցենարիստ
Պարգևներ՝
IMDb։ID 4389150

Ալի Աբասի (պարս.՝ علی عباسی, 1981[1][2], Թեհրան, Իրան[1][2][3]), իրանցի և շվեդ կինոռեժիսոր և սցենարիստ։ Հաճախել է Թեհրանի Պոլիտեխնիկական համալսարան մինչև 2002 թվականը, որից հետո նա արտագաղթել է Եվրոպա` Ստոկհոլմի Գիտությունների արքայական ակադեմիայում ճարտարապետություն ուսումնասիրելու համար։ 2007 թվականին արվեստի բակալավրի աստիճան ստանալով[4]` նա միացել է Դանիայի ազգային կինոդպրոցին, իր դիպլոմը ստանալով 2011 թվականին՝ «Մ` Մարկուսի Համար» կարճամետրաժ ֆիլմով[3]։ Նա ապրում է Կոպենհագենում, բայց շարունակում է ունենալ իրանական անձնագիր[5][6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև ռեժիսոր դառնալը Ալին զբաղվում էր գրական գործունեությամբ։ Նրա մի քանի պատմվածքներ տպագրվել են։

Ալի Աբասիի «Շելլի» ֆիլմի պրեմիերան կայացել է Բեռլինի կինոփառատոնի ժամանակ, 2016 թվականին։ Ֆիլմն առաջադրվել է «Լավագույն դեբյուտ» անվանակարգում։ Ֆենտեզի ժանրի «Սահմանին» ֆիլմի պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնի ժամանակ, 2018 թվականին[7], ֆիլմն ստացել է «Հատուկ հայացք» մրցանակը[8]։ Ըստ կինոքննադատ Անտոն Դոլինի` «Սահմանին» ֆիլմը կինոյի պատմության մեջ ամենաանսպասելի ֆիլմերից մեկն է[9]. В российский прокат фильм выйдет 25 октября 2018[10]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Ռեժիսոր Սցենարիստ Խմբագիր
2011 Մ` Մարկուսի համար (կարճամետրաժ) Այո Այո Այո
2016 Շելլի Այո Այո
2018 Սահման Այո Այո

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դրվագ/ներ Ռեժիսոր Սցենարիստ Խմբագիր
TBA Մեզնից վերջինները[11]
Այո Ոչ Ոչ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Իրադարձություն Մրցանակ Վերնագիր
2018 Կաննի կինոփառատոն Un Certain Regard մրցանակ[12][13] Սահման

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ShelleyBerlinale.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ali Abbasi (դան.)Det Danske Filminstitut.
  3. 3,0 3,1 «Internationale Filmfestspiele Berlin: Shelley» (PDF). Berlinale. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. «Ali Abbasi • Director». Cineuropa - the best of european cinema (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  5. «Director Ali Abbasi on how Cannes title 'Border' channels "the experience of being a minority"». Screen (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. Kohn, Eric (2018 թ․ սեպտեմբերի 1). «Iranian Filmmaker Is Reportedly the First From His Country to Gain Exception to Trump Travel Ban — Telluride». IndieWire (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  7. Cannes Lineup Includes New Films From Spike Lee, Jean-Luc Godard
  8. Cannes: ‘Border’ Leads Un Certain Regard Award Winners
  9. «Граница» Али Аббаси
  10. На границе миров
  11. Petski, Denise (2021 թ․ ապրիլի 23). «'The Last Of Us': Jasmila Žbanić & Ali Abbasi To Direct HBO Series Based On Video Game». Deadline. Penske Media Corporation. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  12. Lodge, Guy (2018 թ․ մայիսի 18). «Cannes: 'Border' Leads Un Certain Regard Award Winners». Variety.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  13. «Ali ABBASI - Festival de Cannes 2018». Festival de Cannes 2018 (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]