Jump to content

Ալեքսանդր Յուժին-Սումբատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Յուժին-Սումբատով
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 16 (28), 1857, սեպտեմբերի 4, 1857(1857-09-04), սեպտեմբերի 16, 1857(1857-09-16) կամ սեպտեմբերի 4, 1852(1852-09-04)[1]
ԾննդավայրՏուլայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 17, 1927(1927-09-17)[2][3][1]
Մահվան վայրՆիս[2] կամ Անթիբ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան, դրամատուրգ և գրող
ԱշխատավայրՓոքր թատրոն[4]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
 Alexander Yuzhin Վիքիպահեստում

Ալեքսանդր Իվանի Յուժին (իրական ազգանունը՝ իշխան Սումբատով, սեպտեմբերի 16 (28), 1857, սեպտեմբերի 4, 1857(1857-09-04), սեպտեմբերի 16, 1857(1857-09-16) կամ սեպտեմբերի 4, 1852(1852-09-04)[1], Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 17, 1927(1927-09-17)[2][3][1], Նիս[2] և Անթիբ), ռուս և խորհրդային դերասան, դրամատուրգ, թատերական գործիչ, հայրական կողմից ծագումով վրացի։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1922)[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Իվանի Յուժինը ծնվել է Տուլայի մարզում, որոշ տվյալների համաձայն՝ Կուկուևո (այժմ՝ Եֆրեմովսկի շրջան)[6] կամ Մուրավլյովկա գյուղում[7] (այժմ՝ Պլավսկի շրջան Տուլայի մարզ)[8][9][10][11][12]։ Հայրական կողմից տատիկը վրաց իշխանուհի Բագրատիոն-Մուխրանի Սոֆիան սերել է Բագրատիոնների մի ճյուղից[13]։

Ավարտել է Թիֆլիսի թիվ 1 արական վարժարանը, նրա դասընկերն է եղել Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն։

Սովորել է Պետերբուրգի Կայսերական համալսարանի իրավաբանական բաժնում։ Ուսման տարիներին մասնակցել է սիրողական ներկայացումների։ Պրոֆեսիոնալ բեմ է դուրս եկել 1876 թվականին Թիֆլիսում՝ Սոլցև բեմական անվամբ։ 1878-1879-ականներին հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի ակումբային բեմերում։ 1881 թվականին Մոսկվայում ընդունվել է Աննա Բրենկոյի թատրոն։ 1882- թվականից մինչև կյանքի վերջին օրերն աշխատել է Փոքր թատրոնում։

Փոքր թատրոնում Ալեքսանդր Յուժինը զբաղեցրել է նաև ադմինիստրատիվ պաշտոններ. 1909 թվականից եղել է խմբի ղեկավար, 1918 թվականից՝ Խորհրդի անդամ, 1919 թվականից՝ տնօրինության անդամ, 1923 թվականից՝ տնօրեն, 1926 թվականից պատվավոր տնօրեն։ Այս պաշտոններում նա իրեն դրսևորել է որպես մեծ կազմակերպիչ և ադմինիստրատոր[5]։

Յուժինը եղել է հաղթանդամ, թիկնեղ տղամարդ՝ կարճ պարանոցով, խոշոր գլխով և հզոր ձայնով։

1877 թվականից Յուժինը սկսել է դրամատուրգիական գործունեությունը։ Առաջինը գրել է«Կյանքի իրավունքները» պիեսը։ 1881 թվականին Փոքր թատրոնում բեմադրվել է նրա «Տերևները խշշում են», ապա «Բազեներ և ագռավներ» (գրված՝ Վ.Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ համատեղ, առաջին անգամ բեմադրվել է Կորշի թատրոնում 1885 թվականին), «Արկազանովներ» (1886) և «Շղթաներ» (1888), «Դավաճանություն» (1903) պիեսները[5]։

Գլխավորել է «Սրեդա» (Չորեքշաբթի) գրական-գեղարվեստական խմբակը[14]։ 1908 թվականի փետրվարի 17-ից Ֆրանսիայի Մեծ Արևելքի «Վերածնունդ» մասոնական օթյակի[15][16] անդամ է։ 1922 թվականից մինչև իր մահը եղել է Մոսկվայում Ա. Ն. Օստրովսկու հուշարձանի կառուցման կոմիտեի նախագահ։ Եղել է նաև Մոսկվայի գիտնականների տան ակումբի ավագանու խորհրդի անդամ (1924)[17]։ Ա. Ի. Յուժինը մահացել է 1927 թվականի սեպտեմբերի 17-ին, Ժյուան-Լե-Պեն առողջարանային քաղաքում (այժմ Անթիբ)՝ «Քրիզանթեմ» առանձնատանը, Նիսից ոչ հեռու։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը։

  • Այն տունը, որտեղ ապրել է Ա.Սումբատով-Յուժինը
    1929-1994-ականներին Մեծ Պալաշյոսկի անցուղին անվանվել է Յուժինի անցուղի։ Անցուղում է գտնվում նրա տուն-թանգարանը։
  • Թիֆլիսում կա Սումբատաշվիլի-Յուժինի անվան փողոց։
  • Յուժինի անունն է կրում Դոնեցկի փողոցներից մեկը։
Ալեքսանդր Սումբատով-Յուժինի գերեզմանը

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեր Պիես Հեղինակ Տարեթիվ
Դոն Սելյուտի դե Բասեն «Ռուի Բլաս» Վիկտոր Հյուգո  1881
Դոն Կարլոս «Էռնանի» Հյուգո 1889
Ռեպետիլով «Խելքից պատուհաս» Ա.Ս.Գրիբոյեդով 1911
Բոլինգբրոկ «Մի բաժակ ջուր» Էժեն Սկրիբ 1915
Կրոմվել «Օլիվեր Կրոմվել» Ա.Վ.Լունաչարսկի 1921

Ֆիլմեր Ալեքսանդր Յուժինի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Александр Сумбатов-Южин. Битва за театр (վավերագրական ֆիլմ)» (2011, Ցենտրնաուչֆիլմ, Ռուսաստան). Ռեժիսոր՝ Վիկտոր Բելյակով։
  • «Князь Сумбатов-Южин (վավերագրական ֆիլմ)» (2007, «Ալմա Մատեր» հեռուսատատեսություն, Ռուսաստան). Ռեժիսոր՝ Օլգա Մարկիչևա։

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Южин Александр Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Южин, Александр Иванович (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
  5. 5,0 5,1 5,2 Театральная энциклопедия. Гл. ред. П. А. Марков. Т. 5 — М.: Советская энциклопедия, 1967, 1136 стб. с илл., 8 л. илл.
  6. Южин Александр Иванович // Экслибрис — Яя. — М. : Советская энциклопедия, 1978. — С. 365. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 30).
  7. Южин-Сумбатов // Большая российская энциклопедия. Электронная версия. — 2017. Архивировано из первоисточника 21 Մարտի 2019.
  8. Дворянские роды Росс. Империи том 4. Сумбатов Александр Иванович
  9. Валерий Брюсов, Дневники Биографическая Проза Письма, Олма Пресс, Москва, стр. 413
  10. Собрание сочинений, К. С. Станиславский, стр.282
  11. Megabook Южин Александр Иванович в энциклопедии Кирилла и Мефодия
  12. Рыцарь Малого театра ‑ Александр Иванович Сумбатов-Южин, Ю.A. Дмитриев
  13. Малый Театр, АЛЕКСАНДР СУМБАТОВ-ЮЖИН: ВЕЛИКИЙ КОРОНОНОСИТЕЛЬ МАЛОГО, Наталья Пашкина, «Общество и здоровье», № 5 2007 [1] Արխիվացված 2014-12-21 Wayback Machine
  14. Литературно-художественный кружок «Среда» Н. Д. Телешова
  15. Москва. Ложа Возрождение
  16. Серков А. И. Русское масонство. 1731—2000 гг. Энциклопедический словарь. М.: Российская политическая энциклопедия, 2001. 1224 с.
  17. Протокол № 30 заседания Центрального Бюро Секции научных работников от 29.10.1924

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Сумбатов, Александр Иванович». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Князь Александр Иванович Сумбатов-Южин: Воспоминания. Статьи. Исследования / сост. Г.М. Полтавская. — М.: Малый театр, 2007. — 368 с.
  • Жизнь по закону развивающей красоты: Сборник статей об А.И. Сумбатове-Южине / сост. Г.М. Полтавская. — М.: Малый театр, 2009. — 144 с.
  • Владимир Шулятиков. Критические этюды (А. И. Сумбатов) \\ «Курьер», № 125, 1901.
  • «Дорогой друг и коллега по сладостям театрального управления…». Переписка В. А. Теляковского и А. И. Южина. 1917—1924. Публ. и вст. ст. М. Г. Светаевой, примеч. М. Г. Светаевой и Н. Э. Звенигородской \\ Документы и факты из истории отечественного театра XX века. Вып. 3 / Ред.-сост. В. В. Иванов. М.: «АРТ», 2004. С. 250—199; 520—537.
  • Айхенвальд, Юрий Александрович|Айхенвальд Ю. А. Александр Иванович Сумбатов-Южин. — М.: Искусство, 1987. — 303 с. — (Жизнь в искусстве).
  • Дурылин, Сергей Николаевич|Дурылин С. Сумбатов / отв. ред. В. М. Фриче // Литературная энциклопедия. — М. : Изд-во Коммунистической академии, 1939. — Т. 11. — Стб. 112—113.
  • Щуров И. А. Сумбатов / Глав. ред. А. А. Сурков // Краткая литературная энциклопедия. — М. : Советская энциклопедия, 1972. — Т. 7: "Советская Украина" - Флиаки. — Стб. 260—261.

Մենագրական գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Гоголева, Елена Николаевна|Гоголева Е.Н. На сцене и в жизни. — 2-е изд., испр. и доп. — М.: Искусство (издательство)|«Искусство», 1989. — 297 с. — (Театральные мемуары). — 30 000 экз. — ISBN 5210003736
Щепкина-Куперник, Татьяна Львовна|Щепкина-Куперник Т.Л. Из воспоминаний. — М.: Всероссийское театральное общество|ВТО, 1959. — С. 98—109. — 463 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 130