Ալեքսանդր Յուժին-Սումբատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Յուժին-Սումբատով
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 16 (28), 1857, սեպտեմբերի 4, 1857(1857-09-04) կամ սեպտեմբերի 16, 1857(1857-09-16)
ԾննդավայրՏուլայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 17, 1927(1927-09-17)[1][2]
Մահվան վայրՆիս[1] կամ Անթիբ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և դրամատուրգ
ԱշխատավայրՓոքր թատրոն
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
ԱնդամությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Alexander Yuzhin Վիքիպահեստում

Ալեքսանդր Իվանի Յուժին (իրական ազգանունը՝ իշխան Սումբատով, սեպտեմբերի 16 (28), 1857, սեպտեմբերի 4, 1857(1857-09-04) կամ սեպտեմբերի 16, 1857(1857-09-16), Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 17, 1927(1927-09-17)[1][2], Նիս[1] և Անթիբ , Տուլայի մարզ, Ռուսական կայսերություն-17 սեպտեմբեր 1927, Անթիբ, Ֆրանսիա), ռուս և սովետական դերասան, դրամատուրգ, թատերական գործիչ, հայրական կողմից ծագումով վրացի։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1922)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Իվանի Յուժինը ծնվել է Տուլայի մարզում, որոշ տվյալների համաձայն՝ Կուկուևո (այժմ՝ Եֆրեմովսկի շրջան)[4] կամ Մուրավլյովկա գյուղում[5] (այժմ՝ Պլավսկի շրջան Տուլայի մարզ)[6][7][8][9][10]։ Հայրական կողմից տատիկը վրաց իշխանուհի Բագրատիոն-Մուխրանի Սոֆիան սերել է Բագրատիոնների մի ճյուղից[11]։

Ավարտել է Թիֆլիսի թիվ 1 արական վարժարանը, նրա դասընկերն է եղել Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն։

Սովորել է Պետերբուրգի Կայսերական համալսարանի իրավաբանական բաժնում։ Ուսման տարիներին մասնակցել է սիրողական ներկայացումների։ Պրոֆեսիոնալ բեմ է դուրս եկել 1876 թվականին Թիֆլիսում՝ Սոլցև բեմական անվամբ։ 1878-1879-ականներին հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի ակումբային բեմերում։ 1881 թվականին Մոսկվայում ընդունվել է Աննա Բրենկոյի թատրոն։ 1882- թվականից մինչև կյանքի վերջին օրերն աշխատել է Փոքր թատրոնում։

Փոքր թատրոնում Ալեքսանդր Յուժինը զբաղեցրել է նաև ադմինիստրատիվ պաշտոններ. 1909 թվականից եղել է խմբի ղեկավար, 1918 թվականից՝ Խորհրդի անդամ, 1919 թվականից՝ տնօրինության անդամ, 1923 թվականից՝ տնօրեն, 1926 թվականից պատվավոր տնօրեն։ Այս պաշտոններում նա իրեն դրսևորել է որպես մեծ կազմակերպիչ և ադմինիստրատոր[3]։

Յուժինը եղել է հաղթանդամ, թիկնեղ տղամարդ՝ կարճ պարանոցով, խոշոր գլխով և հզոր ձայնով։

1877 թվականից Յուժինը սկսել է դրամատուրգիական գործունեությունը։ Առաջինը գրել է«Կյանքի իրավունքները» պիեսը։ 1881 թվականին Փոքր թատրոնում բեմադրվել է նրա «Տերևները խշշում են», ապա «Բազեներ և ագռավներ» (գրված՝ Վ.Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ համատեղ, առաջին անգամ բեմադրվել է Կորշի թատրոնում 1885 թվականին), «Արկազանովներ» (1886) և «Շղթաներ» (1888), «Դավաճանություն» (1903) պիեսները[3]։

Գլխավորել է «Սրեդա» (Չորեքշաբթի) գրական-գեղարվեստական խմբակը[12]։ 1908 թվականի փետրվարի 17-ից Ֆրանսիայի Մեծ Արևելքի «Վերածնունդ» մասոնական օթյակի[13][14] անդամ է։ 1922 թվականից մինչև իր մահը եղել է Մոսկվայում Ա. Ն. Օստրովսկու հուշարձանի կառուցման կոմիտեի նախագահ։ Եղել է նաև Մոսկվայի գիտնականների տան ակումբի ավագանու խորհրդի անդամ (1924)[15]։ Ա. Ի. Յուժինը մահացել է 1927 թվականի սեպտեմբերի 17-ին, Ժյուան-Լե-Պեն առողջարանային քաղաքում (այժմ Անթիբ)՝ «Քրիզանթեմ» առանձնատանը, Նիսից ոչ հեռու։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այն տունը, որտեղ ապրել է Ա.Սումբատով-Յուժինը
    1929-1994-ականներին Մեծ Պալաշյոսկի անցուղին անվանվել է Յուժինի անցուղի։ Անցուղում է գտնվում նրա տուն-թանգարանը։
  • Թիֆլիսում կա Սումբատաշվիլի-Յուժինի անվան փողոց։
  • Յուժինի անունն է կրում Դոնեցկի փողոցներից մեկը։
Ալեքսանդր Սումբատով-Յուժինի գերեզմանը

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեր Պիես Հեղինակ Տարեթիվ
Դոն Սելյուտի դե Բասեն «Ռուի Բլաս» Վիկտոր Հյուգո  1881
Դոն Կարլոս «Էռնանի» Հյուգո 1889
Ռեպետիլով «Խելքից պատուհաս» Ա.Ս.Գրիբոյեդով 1911
Բոլինգբրոկ «Մի բաժակ ջուր» Էժեն Սկրիբ 1915
Կրոմվել «Օլիվեր Կրոմվել» Ա.Վ.Լունաչարսկի 1921

Ֆիլմեր Ալեքսանդր Յուժինի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Александр Сумбатов-Южин. Битва за театр (վավերագրական ֆիլմ)» (2011, Ցենտրնաուչֆիլմ, Ռուսաստան). Ռեժիսոր՝ Վիկտոր Բելյակով։
  • «Князь Сумбатов-Южин (վավերագրական ֆիլմ)» (2007, «Ալմա Մատեր» հեռուսատատեսություն, Ռուսաստան). Ռեժիսոր՝ Օլգա Մարկիչևա։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենագրական գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Гоголева, Елена Николаевна|Гоголева Е.Н. На сцене и в жизни. — 2-е изд., испр. и доп. — М.: Искусство (издательство)|«Искусство», 1989. — 297 с. — (Театральные мемуары). — 30 000 экз. — ISBN 5210003736
Щепкина-Куперник, Татьяна Львовна|Щепкина-Куперник Т.Л. Из воспоминаний. — М.: Всероссийское театральное общество|ВТО, 1959. — С. 98—109. — 463 с.

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Южин Александр Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Театральная энциклопедия. Гл. ред. П. А. Марков. Т. 5 — М.: Советская энциклопедия, 1967, 1136 стб. с илл., 8 л. илл.
  4. Южин Александр Иванович // Экслибрис — Яя. — М. : Советская энциклопедия, 1978. — С. 365. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 30).
  5. Южин-Сумбатов // Большая российская энциклопедия. Электронная версия. — 2017.
  6. Дворянские роды Росс. Империи том 4. Сумбатов Александр Иванович
  7. Валерий Брюсов, Дневники Биографическая Проза Письма, Олма Пресс, Москва, стр. 413
  8. Собрание сочинений, К. С. Станиславский, стр.282
  9. Megabook Южин Александр Иванович в энциклопедии Кирилла и Мефодия
  10. Рыцарь Малого театра ‑ Александр Иванович Сумбатов-Южин, Ю.A. Дмитриев
  11. Малый Театр, АЛЕКСАНДР СУМБАТОВ-ЮЖИН: ВЕЛИКИЙ КОРОНОНОСИТЕЛЬ МАЛОГО, Наталья Пашкина, «Общество и здоровье», № 5 2007 [1] Archived 2014-12-21 at the Wayback Machine.
  12. Литературно-художественный кружок «Среда» Н. Д. Телешова
  13. Москва. Ложа Возрождение
  14. Серков А. И. Русское масонство. 1731—2000 гг. Энциклопедический словарь. М.: Российская политическая энциклопедия, 2001. 1224 с.
  15. Протокол № 30 заседания Центрального Бюро Секции научных работников от 29.10.1924

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айхенвальд, Юрий Александрович|Айхенвальд Ю. А. Александр Иванович Сумбатов-Южин. — М.: Искусство, 1987. — 303 с. — (Жизнь в искусстве).
  • Дурылин, Сергей Николаевич|Дурылин С. Сумбатов / отв. ред. В. М. Фриче // Литературная энциклопедия. — М. : Изд-во Коммунистической академии, 1939. — Т. 11. — Стб. 112—113.
  • Щуров И. А. Сумбатов / Глав. ред. А. А. Сурков // Краткая литературная энциклопедия. — М. : Советская энциклопедия, 1972. — Т. 7: "Советская Украина" - Флиаки. — Стб. 260—261.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]