Ալեքսանդր Կոլչակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Կոլչակ
ռուս.՝ Александръ Васильевич Колчакъ
Դիմանկար
Կոլչակի վերջին լուսանկարը մահապատժից առաջ (1920)
Ծնվել էնոյեմբերի 4 (16), 1874[1]
ԾննդավայրԱլեքսանդրովսկոյե, Սանկտ Պետերբուրգի գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էփետրվարի 7, 1920(1920-02-07)[2][3][4] (45 տարեկան)
Մահվան վայրԻրկուտսկ, Խորհրդային Ռուսաստան[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Russian State և  Ռուսական հանրապետություն
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԾովային կադետական դպրոց և Սանկտ Պետերբուրգի ռազմածովային ինստիտուտ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ճանապարհորդ հետազոտող, սպա, օվկիանոսագետ և զինվոր
ԱմուսինQ12111824?
Ծնողներհայր՝ Vassili Ivanovitch Koltchak?
Զբաղեցրած պաշտոններSupreme Ruler of Russia? և Supreme Commander?
ԿուսակցությունՍպիտակ շարժում
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Aleksandr Kolchak Վիքիպահեստում

Ալեքսանդր Վասիլևիչ Կոլչակ (ռուս.՝ Александр Васильевич Колчак, նոյեմբերի 4 (16), 1874[1], Ալեքսանդրովսկոյե, Սանկտ Պետերբուրգի գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 7, 1920(1920-02-07)[2][3][4], Իրկուտսկ, Խորհրդային Ռուսաստան[2]), ռուս բևեռախույզ, Ռուսական կայսրության նավատորմի ծովակալ (1917)։ Ծառայել է Ծովային գլխավոր շտաբում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Բալթիական նավատորմի օպերատիվ շտաբի պետ, 1916 թվականից՝ Սևծովյան նավատորմի հրամանատար։ Պայքարել է 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության դեմ։ 1918 թվականի նոյեմբերի 18-ին Օմսկում հաստատել է ռազմական կառավարություն (մինչև 1920 թվականի հունվարի 4-ը), որը կրել է Համառուսաստանյան ժամանակավոր կառավարություն անվանումը։ Սպիտակ շարժման մյուս առաջնորդների կողմից ստացել է «Համառուսաստանյան ռազմածովային ուժերի գերագույն գլխավոր հրամանատար» տիտղոսը[5]։

Շուրջ մեկուկես տարի միջազգային հանրության կողմից ճանաչվել է որպես երկրի իրավական առաջնորդը։ Այնուամենայնիվ, չի կարողացել ամբողջապես իր շուրջը միավորել հակաբոլշևիկյան բոլոր ուժերին։ Կոլչակը հրաժարվում էր ինքնավարություն տալ էթնիկական փոքրամասնություններին, ինչպես նաև կտրականապես դեմ էր հակաբոլշևիկյան ձախ թևի հետ համագործակցելուն, միևնույն ժամանակ ապավինելով արտաքին ուժերի օգնությանը։ Սպիտակգվարդիականների պարտությունից հետո, եղել է անկախ զորամիավորումների դավադրության զոհը, որոնք նրան հանձնում են տեղական բոլշևիկյան մարմիններին[6]։

Գնդակահարվել է 1920 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #119309130 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Колчак Александр Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Jon Smele (2006) Civil War in Siberia: The Anti-Bolshevik Government of Admiral Kolchak, 1918–1920, Cambridge University Press, ISBN 0521029074. p.77
  6. N. G. O. Pereira, "White Power during the Civil War in Siberia (1918–1920): Dilemmas of Kolchak's "War Anti-Communism," Canadian Slavonic Papers (1987) 29#1 pp 45–62.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 517
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Կոլչակ» հոդվածին։