Ալեքսանդր Գաբրիչևսկի
Ալեքսանդր Գաբրիչևսկի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1891[1] Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | սեպտեմբերի 3, 1968[2][1] (76 տարեկան) Կոկտեբել, Թեոդոսիայի քաղաքային խորհուրդ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Կոկտեբելի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արվեստագետ, արվեստի տեսաբան, գրականագետ, թարգմանիչ, համալսարանի դասախոս և գրականագետ |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | Ճարտարապետության պատմություն[3], արվեստագիտություն[3], արվեստի տեսություն[3], գրականագիտություն[3] և թարգմանչական գործունեություն[3] |
Ալմա մատեր | Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[3] և իտալերեն[3] |
Հայր | Գեորգի Գաբրիչևսկի |
Մայր | Ելենա Բոդիսկո |
Ալեքսանդր Գեորգիևիչ Գաբրիչևսկի (ռուս.՝ Александр Георгиевич Габричевский, սեպտեմբերի 6, 1891[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 3, 1968[2][1], Կոկտեբել, Թեոդոսիայի քաղաքային խորհուրդ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), պլաստիկ արվեստների պատմաբան, արվեստագետ, գրականագետ, թարգմանիչ, արվեստագիտության դոկտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Գաբրչևսկին ծնվել է 1891 թվականի սեպտեմբերի 6-ին Մոսկվայում, հայտնի գիտնական Գեորգի Գաբրիչևսկու ընտանիքում։ Ստացել է հիմնավոր տնային կրթություն[4]։ 1915 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։
1918 թվականից դասավանդել է Մոսկվայի համալսարանում, Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտում, Ճարտարապետաշինարարական բարձրագույն ինստիտուտում, ԽՍՀՄ ճարտարապետության ակդեմիայի ասպիրանտուրայի ինստիտուտում։
Եղել է ԽՍՀմ ճարտարապետության ակադեմիայի թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր։
1920 թվականին Ալեքսանդր Գաբրիչևսկին ամուսնացել է հայտնի կենսաբան Ալեքսեյ Սևերցով դստեր՝ նկարչուհի Նատալյա Սևերցովայի (1901-1970)[5] հետ։
1920-ական թվականներին Ալեքսանդր Գաբրիչևսկին եղել է Գեղարվեստական գիտությունների պետական ակադեմիայի իսկական անդամ։ 1930 թվականին ակադեմիան ցրվել է, իսկ Գաբրիչևսկին՝ ձերբակալվել։ Հետագայում նա ևս երկու անգամ ձերբակալվել է հարցաքննվել ՆԳԺԿ կողմից, երկու անգամ(1935 և 1941 թվականներին) եղել աքսորում, իսկ 1948 թվականին վտարվել է աշխատանքից կոսմոպոլիտիզմի դեմ պայքարի պատճառով։
1932 թվականին Մաքսիմիլիան Վոլոշինին թաղել է Կոկտեբելում։
Ալեքսանդր Գաբրիչևսկին հեղինակել է բազմաթիվ աշխատություններ՝ նվիրված ճարտարապետության, գեղանկարչության (գլխավորապես Վերածննդի), երաժշտության և գրականության պատմությանն ու տեսությանը։
Ալեքսանդր Գաբրիչևսկին մահացել է 1968 թվականի սեպտեմբերի 3-ին Կոկտեբելում։ Թաղվել է Կոկտեբելի գերեզմանատանը[4]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրը՝ Գեորգի Գարիչևսկի (1860-1907), միկրոկենսաբան, գիտական դպրոցի հիմնադիր, Ռուսաստանի բակտերիաբանական դեղամիջոցների արտադրության կազմակերպիչներից մեկը,
- Եղբայրը՝ Եվգենի Գաբրիչևսկի (1893-1979), միկրոկենսաբան, նկարիչ,
- Կինը՝ Նատալյա Սևերցովա (1901-1970), նկարչուհի,
- Աները՝ Ալեքսեյ Սևերցով (1866-1936),ռուս կենսաբան, կենդանիների էվոլյուցիոն կազմախոսության հիմնադիր, Ռուսաստանի ԳԱ, ԽՍՀՄ ԳԱ, ՈՒԽՍՀ ԳԱ ակադեմիկոս։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Габричевский А. Г. Теория и история архитектуры: Избранные сочинения / Под ред. А. А. Пучкова. — Киев: Самватас, 1993. — XLIV, 256 с. — ISBN 5-8238-0151-3. — Тираж 500 экз.
- Габричевский А. Г. Морфология искусства / Сост., введ., прим. и коммент. Ф. О. Стукалова-Погодина. — М. : Аграф, 2002. — 864 с. — ISBN 5-7784-0167-1. — Тираж 2000 экз.
- Александр Георгиевич Габричевский: Биография и культура: Документы, письма, воспоминания / Сост. О. С. Северцева; Вступ. ст., очерки к разделам В. И. Мильдона. — М.: Российская политическая энциклопедия (РОССПЭН), 2011. — 775 с.: ил. — ISBN 978-5-8243-1619-3. — Тираж 1000 экз.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Габричевский Александр Георгиевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 Фадеева Т. М., Шапошников А. К., Дидуленко А. И. Старый добрый Коктебель. — Симферополь: Бизнес-Информ, 2008. — 328 с. — ISBN 966-648-056-5.
- ↑ http://www.famhist.ru/famhist/ardov/0001147d.htm
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Александр Георгиевич Габричевский (1891–1968): К 100-летию со дня рождения / Авт.-сост. О. С. Северцева, Я. В. Брук, Т. А. Лыкова; Под ред. Я. В. Брука; ГТГ. — М.: Сов. художник, 1992. — 240 с.: ил. — ISBN 5-269-00854-8. — Тираж 1500 экз.
- Алпатов М. В. Памяти Александра Георгиевича Габричевского // Архитектура СССР. — 1969. — № 8.
- Исаев В. Ю. Сокровища Дома Волошина: Альбом. — Симферополь: СОНАТ, 2004. — 400 с. — ISBN 966-8111-40-0.
- Гаврюшин Н. К. Эрос пространственности: А. Г. Габричевский и русская эстетика 1920-х гг. // Вопросы философии. — 1994. — № 3.[1]
- Пучков А. А. Габричевский: Концепция архитектурного организма в мыслительном процессе 20–30-х годов / Под ред. В. И. Ежова. — Киев: Издательский дом А.С.С, 1997. — 154 с. — ISBN 5-7707-8973-5. — Тираж 300 экз.
- Пучков А. А. Исследование архитектуроведческого наследия А. Г. Габричевского в контексте отечественной архитектурной теории первой трети XX века: Автореф. дис. … канд. архитектуры: 18.00.01. — Киев: КГТУСА, 1996. — 20 с.
- Олександр Георгійович Габричевський (1891—1968): Бібліографчний покажчик / Упоряд. А. О. Пучков. — Київ: НДІТІАМ, 1994. — 32 с.
- Пучков А. О. Орнаментальні реалії О. М. Гінзбурга та архітектурознавчі споглядання О. Г. Габричевського: Спроба методологічних кореляцій і культурний контекст // Архітектурна спадщина України: Маловивчені проблеми історії архітектури і містобудування / За ред. В. І. Тимофієнка. — К.: НДІТІАМ, 1994. — Вип. 1. — С. 180—187.
- Пучков А. А. Отечественная архитектурная эстетика 1920-х годов (А. Г. Габричевский, А. И. Некрасов, С. В. Шервинский): Опыт создания паралогического контекста // Архитектура Мира: Материалы конф. «Запад — Восток: Личность в истории архитектуры». — М.: Architectura, 1994. — Вып. 4. — С. 45—50.
- Пучков А. А. Александр Габричевский: Головокружение от текста (Опыт технического оправдания) // Пучков А. А. Архитектуроведческие этюды. — Киев: НИИТИАГ, 1996. — С. 23—35.
- Раппапорт А. Г. Тунгусский метеорит отечественного архитектуроведения // Искусствознание. — 2008. — № 3. — С. 96—144. [2]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Գաբրիչևսկու մասին Биография. Ру կայքում
- Искусство в кругу учёных. Собрание Станкевичей—Габричевских—Северцовых(չաշխատող հղում)
|
- Սեպտեմբերի 6 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 3 մահեր
- 1968 մահեր
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Արվեստագիտության դոկտորներ
- ԽՍՀՄ-ում բռնադատվածներ
- Խորհրդային արվեստաբաններ
- Խորհրդային գրականագետներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Ռուս արվեստագետներ
- Ռուս գիտնականներ
- Ռուս գրականագետներ
- Ռուս թարգմանիչներ