Ալեքսեյ Սևերցով
Ալեքսեյ Նիկոլաևիչ Սևերցով (ռուս.՝ Алексей Николаевич Северцов, սեպտեմբերի 11 (23), 1866, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 19, 1936[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային կենսաբան, կենդանիների էվոլյուցիոն մորֆոլոգիայի հիմնադիր, ԽՍՀՄ ԳԱ (1920) և Ուկրաինայի ԽՍՀ ԳԱ (1925) ակադեմիկոս։
Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1890)։ Եղել է Յուրևի (1899 թվականից, այժմ՝ Տարտու), Կիևի (1902 թվականից), Մոսկվայի (1911 - 1930) համալսարանների պրոֆեսոր։ 1930 թվականին Սևերցովի նախաձեռնությամբ ԽՍՀՄ ԳԱ համակարգում կազմակերպվել է էվոլյուցիոն մորֆոլոգիայի լաբորատորիա, որը 1935 թվականին վերածվել է էվոլյուցիոն մորֆոլոգիայի և հնէակենդանաբանության ինստիտուտի։
Աշխատանքները հիմնականում վերաբերում են ողնաշարավորների գլխի մետամերիայի, զույգ վերջույթների առաջացման, ինչպես նաև ստորակարգ ողնաշարավորների էվոլյուցիայի հարցերին, որոնք նրան համաշխարհային ճանաչում են բերել։ Սևերցովը գտնում էր, որ ֆիլոգենեզը պարզելու համար անհրաժեշտ է ուսումնսաիրել բոլոր օրգան համակարգերի կառուցվածքը, զարգացումն ու ֆունկցիոնալ նշանակությունը։ Բացահայտել է կենսաբանական և մորֆոֆիզիոլոգիակ պրոգրեսի և ռեգրեսի բացահայտման ուղիներն ու ուղղությունները, ստեղծել ուսմունք օրգանների, դրանց ֆունկցիաների ֆիլոգենետիկական փոփոխությունների տիպերի և կոռելյացիայի մասին։ Մշակել է ֆիլէմբրիոգենեզի տեսությունը, որի համաձայն էվոլյուցիան իրականացվում է օնտոգենեզի ընթացքի փոփոխությունների ուղիով։ Սևերցովը մորֆոլոգիական էվոլյուցիոնիստների սովետական դպրոցի հիմնադիրն է։ 1969 թվականին սահմանվել է Սևերցովի անվան մրցանակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Северцов Алексей Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Czech National Authority Database
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
|
- Սեպտեմբերի 23 ծնունդներ
- 1866 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 19 մահեր
- 1936 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս կենսաբաններ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսորներ
- Ռուս կենդանաբաններ
- Ռուս հնէաբաններ
- Ռուս գիտնականներ
- Ռուսաստանի ԳԱ իսկական անդամներ