Ալեքսանդր Բրյուսով
Ալեքսանդր Բրյուսով | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1885 կամ սեպտեմբերի 17 (29), 1885[1] Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | դեկտեմբերի 1, 1966[2][1] (81 տարեկան) Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[2] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հնագետ, պատմաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | ՌԳԱ հնագիտության ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | հնագիտություն[3], Նոր քարի դար[3] և Բրոնզի դար[3] |
Ալմա մատեր | ՄՊՀ ազգաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Serafima Bryusova? |
Հայր | Yakov Kuzmich Bruce? |
Ալեքսանդր Յակովլևիչ Բրյուսով (ռուս.՝ Алекса́ндр Я́ковлевич Брю́сов, 17 սեպտեմբերի, 1885, Մոսկվա – 1 դեկտեմբերի, 1966, Մոսկվա), խորհրդային գիտնական-հնագետ, Կարելիական ԻԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Բրյուսովը ծնվել է 1885 թվականի սեպտեմբերի 17-ին Մոսկվայում, առևտրականի ընտանիքում։ Բանաստեղծ Վալերի Բրյուսովի եղբայրն է։
Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին. 1915 թվականից մինչև 1919 թվականը գտնվել է գերության մեջ։
1925 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ազգաբանության ֆակուլտետը, որտեղ սովորել է հնագիտություն։ Այնուհետև եղել է Ռուսաստանի հասարակական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտների ասոցիացիայի հնէաբանության ու արվեստագիտության գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ։ Հետագայում դարձել է նեոլիթի ու բրոնզի դարի ժամանակաշրջանների հնագիտությամբ, ինչպես նաև հարակից գիտակարգերով զբաղվող առաջատար գիտնականներից մեկը։ 1926 թվականից ղեկավարել է մի շարք արշավախմբեր, որ աշխատել են Ռուսաստանի հյուսիսում, այդ թվում նաև Սպիտակ ծովի Ամառային ափին Մարիա Ֆոսի, Դ. Կրայնովի և Ա. Զբրուևայի հետ։ Երկար տարիներ աշխատել է Կարելիայում ու Վոլոգդայի մարզում (Մոդլենի ցցաշեն բնակավայր Մոդլեն գետի վրա), Նովգորոդի մարզում (Ռեպիշե բնակավայր) և այլն։ 1929 թվականին ավարտել է ասպիրանտուրան և նույն թվականից եղել Մոսկվայի պետական համալսարանի դոցենտ։
1929 թվականից մինչև 1931 թվականն Ալեքսանդր Բրյուսովը եղել է Ռուսաստանի հասարակական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտների ասոցիացիայի հնէաբանության ու արվեստագիտության գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1941-1943 թվականներին Ալեքսանդր Բրյուսովը տարհանման մեջ է եղել՝ տանելով թանգարանային ֆոնդերը։ 1943 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1944 թվականից եղել է ԽՍՀՄ ԳԱ հնագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Ալեքսանդր Բրյուսովը մահացել է 1966 թվականի դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։
Ա. Բրյուսովի որոշ հայտնագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1927 թվական – Դեր։ Նավոլոկ (Դուրակովո)։ Կեցավայր։ Մ.թ.ա. II-I հազարամյակներ. Նավոլոկ գյուղի շրջակայքի ավազաբլուրներից հավաքված նյութերի շարքում եղել են եռանկյունաձև ու շեղանկյունաձև կայծքարային ծայրակալներ, քերակներ ու տարբեր զենքերի բեկորներ[4],
- 1928 թվական – Параний ручей, կեցավայր, թվագրված չէ[4],
- 1928 թվական – գյուղ Պուշլախտա, կեցավայր, մ.թ.ա. II հազարամյակ[4],
- 1952 թվական – Ռյազանի մշակույթ։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինի շքանշան[5]
- «Նախապատմական միության» (Անգլիա) պատվավոր անդամ
- Փարիզի համալսարանին կից գիտական միության անդամ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Նախապատմական ու վաղ պատմական գիտելիքների միջազգային միության պատվավոր անդամ
Մենագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- История древней Карелии // Труды ГИМ. Вып. IX. 1940[5].
- Археологическое изучение Карело-Финской ССР за 30 лет // Наука в Карело-Финской ССР за 30 лет Советской власти. — Петрозаводск, 1948.
- Свайное поселение на р. Модлоне и другие стоянке в Чарозерском районе Вологодской области // МИА. № 20. 1951.
- Очерки по истории племён Европейской части СССР в неолитическую эпоху. М. 1952.
- Археологические культуры и этнические общности // СА. № 26. 1956.
- «Очерки по истории племён Европейской части СССР в неолитическую эпоху» (1952)[5]
- «Восточная Европа в III тысячелетии до н. э.» («Советская археология», 1965, № 2)[5]
Գրական երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «По бездорожью» (1907), բանաստեղծությունների ժողովածու՝ նվիրված հեղինակի ճանապարհորդություններին Ավստրալիայում, Ամերիկայում և Մերձավոր Արևելքում։ Ալեքսանդր Բլոկը նրա ստեղծագործությունները բնութագրել է որպես «ճարպիկ և ոչինչ չպարտավորեցնող դեկադենտական բանաստեղծություններ»։
- «Воспоминания о брате» // Брюсовские чтения 1962 года
- Страницы из семейного архива Брюсовых // Ежегодник ГИМ. 1962. ― М., 1964
- Литературные воспоминания // Север, 1965, № 4
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Исаев Ю. Н. Чувашская энциклопедия (ռուս.) — Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
- ↑ 2,0 2,1 2,2 Брюсов Александр Яковлевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 «Приморский район». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 БСЭ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Раушенбах В. М. К 80-летию А. Я. Брюсова // Советская археология. 1965. № 3.
- Историки России XX века: Биобиблиографический словарь / Автор-составитель А. А. Чернобаев. Под ред. В. А. Динеса. — Саратов: Саратовский государственный социально-экономический университет, 2005. — Т. 1 (А—Л). — С. 130-131. — 576 с. — 2 000 экз. — ISBN 5-87309-438-1 (в пер.)
- Белый А. Начало века. — М.-Л., 1933
- Русские писатели. 1800—1917. Биографический словарь. т.1. — М.,Советская энциклопедия, 1989. С.332
- Карелия: энциклопедия: в 3 т. / гл. ред. А. Ф. Титов. Т. 1: А — Й. — Петрозаводск: ИД «ПетроПресс», 2007. С. 181—400 с.: ил., карт. ISBN 978-5-8430-0123-0 (т. 1)
|
- Սեպտեմբերի 17 ծնունդներ
- 1885 ծնունդներ
- Սեպտեմբերի 29 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 1 մահեր
- 1966 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս հնագետներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Խորհրդային գիտնականներ
- Խորհրդային պատմաբաններ