Ալեքսանդր Բրյուսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Բրյուսով
Ծնվել էսեպտեմբերի 17, 1885(1885-09-17)
Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 1, 1966(1966-12-01)[1] (81 տարեկանում)
Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)ՌԳԱ հնագիտության ինստիտուտ
Ալմա մատերQ4533069?
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
ՊարգևներԼենինի շքանշան և ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ՀայրYakov Kuzmich Bruce?

Ալեքսանդր Յակովլևիչ Բրյուսով (ռուս.՝ Алекса́ндр Я́ковлевич Брю́сов, 17 սեպտեմբերի, 1885, Մոսկվա – 1 դեկտեմբերի, 1966, Մոսկվա), խորհրդային գիտնական-հնագետ, Կարելիական ԻԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Բրյուսովը ծնվել է 1885 թվականի սեպտեմբերի 17-ին Մոսկվայում, առևտրականի ընտանիքում: Բանաստեղծ Վալերի Բրյուսովի եղբայրն է:

Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին. 1915 թվականից մինչև 1919 թվականը գտնվել է գերության մեջ:

1925 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ազգաբանության ֆակուլտետը, որտեղ սովորել է հնագիտություն: Այնուհետև եղել է Ռուսաստանի հասարակական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտների ասոցիացիայի հնէաբանության ու արվեստագիտության գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ: Հետագայում դարձել է նեոլիթի ու բրոնզի դարի ժամանակաշրջանների հնագիտությամբ, ինչպես նաև հարակից գիտակարգերով զբաղվող առաջատար գիտնականներից մեկը: 1926 թվականից ղեկավարել է մի շարք արշավախմբեր, որ աշխատել են Ռուսաստանի հյուսիսում, այդ թվում նաև Սպիտակ ծովի Ամառային ափին Մարիա Ֆոսի, Դ. Կրայնովի և Ա. Զբրուևայի հետ: Երկար տարիներ աշխատել է Կարելիայում ու Վոլոգդայի մարզում (Մոդլենի ցցաշեն բնակավայր Մոդլեն գետի վրա), Նովգորոդի մարզում (Ռեպիշե բնակավայր) և այլն: 1929 թվականին ավարտել է ասպիրանտուրան և նույն թվականից եղել Մոսկվայի պետական համալսարանի դոցենտ:

1929 թվականից մինչև 1931 թվականն Ալեքսանդր Բրյուսովը եղել է Ռուսաստանի հասարակական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտների ասոցիացիայի հնէաբանության ու արվեստագիտության գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող: 1941-1943 թվականներին Ալեքսանդր Բրյուսովը տարհանման մեջ է եղել՝ տանելով թանգարանային ֆոնդերը: 1943 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1944 թվականից եղել է ԽՍՀՄ ԳԱ հնագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող: Ալեքսանդր Բրյուսովը մահացել է 1966 թվականի դեկտեմբերի 1-ին Մոսկվայում:

Ա. Բրյուսովի որոշ հայտնագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվական – Դեր: Նավոլոկ (Դուրակովո): Կեցավայր: Մ.թ.ա. II-I հազարամյակներ. Նավոլոկ գյուղի շրջակայքի ավազաբլուրներից հավաքված նյութերի շարքում եղել են եռանկյունաձև ու շեղանկյունաձև կայծքարային ծայրակալներ, քերակներ ու տարբեր զենքերի բեկորներ[2],
1928 թվական – Параний ручей, կեցավայր, թվագրված չէ[2],
1928 թվական – գյուղ Պուշլախտա, կեցավայր, մ.թ.ա. II հազարամյակ[2],
1952 թվական – Ռյազանի մշակույթ:

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի շքանշան[3]
  • «Նախապատմական միության» (Անգլիա) պատվավոր անդամ
  • Փարիզի համալսարանին կից գիտական միության անդամ
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի Նախապատմական ու վաղ պատմական գիտելիքների միջազգային միության պատվավոր անդամ

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • История древней Карелии // Труды ГИМ. Вып. IX. 1940[3].
  • Археологическое изучение Карело-Финской ССР за 30 лет // Наука в Карело-Финской ССР за 30 лет Советской власти. — Петрозаводск, 1948.
  • Свайное поселение на р. Модлоне и другие стоянке в Чарозерском районе Вологодской области // МИА. № 20. 1951.
  • Очерки по истории племён Европейской части СССР в неолитическую эпоху. М. 1952.
  • Археологические культуры и этнические общности // СА. № 26. 1956.
  • «Очерки по истории племён Европейской части СССР в неолитическую эпоху» (1952)[3]
  • «Восточная Европа в III тысячелетии до н. э.» («Советская археология», 1965, № 2)[3]

Գրական երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «По бездорожью» (1907), բանաստեղծությունների ժողովածու՝ նվիրված հեղինակի ճանապարհորդություններին Ավստրալիայում, Ամերիկայում և Մերձավոր Արևելքում: Ալեքսանդր Բլոկը նրա ստեղծագործությունները բնութագրել է որպես «ճարպիկ և ոչինչ չպարտավորեցնող դեկադենտական բանաստեղծություններ»:
  • «Воспоминания о брате» // Брюсовские чтения 1962 года
  • Страницы из семейного архива Брюсовых // Ежегодник ГИМ. 1962. ― М., 1964
  • Литературные воспоминания // Север, 1965, № 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Брюсов Александр Яковлевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Приморский район
  3. 3,0 3,1 3,2 3,3 БСЭ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Раушенбах В. М. К 80-летию А. Я. Брюсова // Советская археология. 1965. № 3.
  • Историки России XX века: Биобиблиографический словарь / Автор-составитель А. А. Чернобаев. Под ред. В. А. Динеса. — Саратов: Саратовский государственный социально-экономический университет, 2005. — Т. 1 (А—Л). — С. 130-131. — 576 с. — 2 000 экз. — ISBN 5-87309-438-1 (в пер.)
  • Белый А. Начало века. — М.-Л., 1933
  • Русские писатели. 1800—1917. Биографический словарь. т.1. — М.,Советская энциклопедия, 1989. С.332
  • Карелия: энциклопедия: в 3 т. / гл. ред. А. Ф. Титов. Т. 1: А — Й. — Петрозаводск: ИД «ПетроПресс», 2007. С. 181—400 с.: ил., карт. ISBN 978-5-8430-0123-0 (т. 1)