Ալեքս Հոննոլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքս Հոննոլդ
Alex Honnold
Դիմանկար
Ալեքս Հոննոլդը 2022 թվականին
Ծնվել է1985 օգոստոսի 17[1]
ԾննդավայրՍակրամենտո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնաթեիզմ[2][3]
ԿրթությունԲերքլիի համալսարան
Մասնագիտությունժայռամագլցող
Գործունեությունբարձր պատերի ֆրի-սոլո մագլցում, մասնավորապես՝ առաջին մարդն է, որ ֆրի սոլո ոճով բարձրացել է Էլ Կապիտան գագաթը, և Էլ Կապիտանի Քիթը պատի մագլցման արագության ռեկորդակիր է
ԱմուսինՍաննի ՄքՔանդլես
Երեխաներ1[4]
Կայքalexhonnold.com
 Alex Honnold Վիքիպահեստում

Ալեքսանդեր Հոննոլդ (անգլ.՝ Alexander Honnold, օգոստոսի 17, 1985(1985-08-17)[5], Սակրամենտո, ԱՄՆ) ամերիկյան մագլցող է, ամենից հայտնի իր մեծ պատերի ֆրի սոլո մագլցմամբ։ 2017 թվականի հունիսին Հոննոլդը դարձավ Յոսեմիթե ազգային պարկի Էլ Կապիտան գագաթը ֆրի սոլո ոճով մագլցած առաջին մարդը[6]։ Մեկնաբաններն այս ձեռքբերումը նկարագրել են որպես «երբևէ արված մեծագույն աթլետիկ ձեռբերումը»[7][8]։

Հոննոլդը նաև Յոսեմիթեի եռակի թագի մագլցման արագության ռեկորդակիր է․ 18 ժամվա 50 րոպեի ընթացքում նա հաջորդաբար մագլցել է Վատկինս գագաթը, Էլ Կապիտանի Քիթը երեսը և Կես կամարի հյուսիս-արևմտյան կանոնական երեսը[9]։

Հոննոլդը Դեյվիդ Ռոբերթսի հետ հեղինակել է «Պատին մենակ» գիրքը (2017), և հանդիսանում է Օսկար ու BAFTA մրցանակներ շահած «Ֆրի Սոլո» փաստավավերագրական ֆիլմի գլխավոր հերոսը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոննոլդը ծնվել է Սակրամենտոյում, Կալիֆոռնիայում։ Ծնողները հանրային համալսարանի դասախոսներ էին։ Մայրը՝ Դիդրա Վոլովնիկն է[10], հայրը՝ Չարլզ Հոննոլդը[11][12]։ Հոննոլդի հայրական արմատները գերմանական են, մայրական արմատները՝ լեհական[13]։ Հոննոլդը մագլցել սկսել է հինգ տարեկանից՝ ժայռամագլցման սպորտ դահլիճում, և տաս տարեկանում արդեն «շաբաթը մի քանի անգամ» մագլցում էր[14]։ Դեռահաս տարիքում Հոննոլդը մասնակցել է բազմաթիվ ամերիկյան ու միջազգային երիտասարդական մագլցման առաջնությունների։

«Ես երբեք (երեխա ժամանակ) վատ մագլցող չեմ եղել, բայց երբեք էլ ընտիր մագլցող չեմ եղել,» ասում է Հոննոլդը։ «Լիքը ուրիշ մագլցողներ կային, ովքեր ինձանից շատ, շատ ավելի ուժեղ էին, ովքեր ավելի փոքր տարիքից էին սկսել, ու ովքեր միանգամից աննոռմալ ուժեղ էին՝ ասես բնական տաղանդ ունենային։ Ես երբեք նրանցից մեկը չեմ եղել։ Ես ուղղակի սիրում էի մագլցել, ու էդ ժամանակվանից սկսած մագլցում եմ։ Բնական է, որ գնալով ավելի ու ավելի լավ եմ մագլցել, բայց երբեք ինչ-որ հատուկ տաղանդ չեմ ունեցել»[15]։

2003 թվականին միջազգային բակալավրիատի ծրագրով Միրա Լոմա ավագ դպրոցն ավարտելուց հետո Հոննոլդն ընդունվում է Բերքլիի համալսարան` քաղաքացիական ինժեներիա սովորելու։ Համալսարանում սովորելու առաջին տարվա ընթացքում Հոննոլդի ծնողները բաժանվում են, և մահանում է մայրական պապիկը։ Հոննոլդը հաճախ էր դասերը բաց թողնում ու մենակ գնում մոտակա Ինդիըն Ռոք այգի՝ ժայռաքարեր մագլցելու։

2007 թվականին Հոննոլդը ձեռք է բերում 2002 թվականի արտադրության Ֆորդ Էկոնոլայն միկրոավտոբուս, որը թույլ է տալիս նրան կենտրոնանալ մագլցման վրա ու հետևել լավ եղանակին։ Այս միկրոավտոբուսում Հոննոլդը կապրի տաս տարուց ավել[16][17]։ «Ես չեմ կարծում որ այս կենսակերպը հատկապես հաճելի է,» ասում է։ «Ես ոչ այնքան սիրում եմ մեքենայում ապրել, ինչքան սիրում եմ տարբեր վայրերում ապրել։ Սիրում եմ Յոսեմիթեում լինել, սիրում եմ գնալ ուր որ լավ եղանակ է, սիրում եմ ուզածիս պես լավ պայմաններին հետևել։ Ու համեմատաբար հարմարավետ լինել այդ ընթացքում։ Նման նախընտրություններով մեքենայում ապրելը քիչ թե շատ անհրաժեշություն է... Եթե կարողայի, օրինակ, ինչ-որ հրաշքով տունս տեղից տեղ տանել, կնախընտրեի սիրուն, հարմարավետ տանը ապրել։ Չնայած, անկեղծ ասած, մեքենան էլ վատ չէ։ Ինձ դուր է գալիս, երբ ամեն ինչ ձեռքի հեռավորության վրա է։ Երբ հյուրանոցում եմ մնում - մեկ-մեկ որ քեզ ինչ-որ սիրուն, թանկ հյուրանոցային համարներում են դնում, ու մեծ, հսկայական սենյակ է, պետք է բավական քայլես մինչև զուգարան հասնելը, մտածում ես․ բա շիշս հիմա չունենայի՞: Ո՞ւմ է պետք գիշերվա կեսին անկողնուց մինչև զուգարան քայլել, եթե կարող ես թեքվել, շիշդ վերցնել ու վերջ»[18]։ Հոննոլդի միկրոավտոբուսը կահավորված է փոքր խոհանոցով ու դարակներով[14]։

2017 թվականին Հոննոլդը Լաս Վեգասի շրջակայքում տուն է գնել։ «Սկզբից ես կահույք չունեի, դրա համար առաջին մի քանի շաբաթը մեքենաս կայանել էի տան մոտ ու այնտեղ էի ապրում։ Մեքենան ավելի շատ էր տան նման, քան դատարկ շենքը։»[19] Մոտավորապես նույն ժամանակ Ալեքսը նաև փոխարինել է իր Ֆորդ Էկոնոլայն միկրոավտոբուսը նոր, 2016 թվականի արտադրության Ռամ ՊրոՄաստերով, որտեղ շարունակում է տարվա մեծ մասն ապրել ու ճանապարհորդել[18]։

Հոննոլդը բուսակեր է, ալկոհոլ ու թմրանյութեր չի օգտագործում[15]։ Հոննոլդը նաև սիրում է կարդալ, մասնավորապես՝ դասական գրականություն, շրջակա միջավայրին ու տնտեսագիտությանը վերաբերող գրքեր։ Ինքն իրեն նկարագրում է որպես հակա-կրոնական աթեիստ[2][3] ու ֆեմինսիտ[20]։

Մագլցումների արանքում Հոննոլդը վազում կամ արշավների է գնում մարզական կարգավիճակը պահելու համար[1]։

Հոննոլդը իր ապագա կնոջը՝ Սաննի ՄքՔանդլեսին, հանդիպել է 2015 թվականին գիրք ստորագրման միջոցառման ժամանակ։ Նրանք շուտով սկսել են հանդպիպել[21]։ Սաննին ու նրանց հարաբերությունները Ֆրի Սոլո ֆիլմում մեծ դեր են խաղում։ 2019 թվականի դեկտեմբերի 25-ին Հոննոլդը սոցցացներով հայտարարել է, որ նրանք նշանադրվել են։ 2020 թվականի սեպտեմբերի 13-ին Հոննոլդն ինստագրամում հայտարարել է նրանց ամուսնության մասին[22]։ Հոննոլդի ու ՄքՔանդլեսի աղջիկը ծնվել է 2022 թվականի փետրվարի 17-ին[23]։

Դիդրա Վոլովնիկը՝ Ալեքս Հոննոլդի մայրը, մագլցել սկսել է 60 տարեկանում, և էլ Կապիտանը մագլցած ամենատարեց կինն է․ սկզբից 66 տարեկանում, հետո՝ սեփական ռեկորդը կոտրվելով, 70 տարեկանում[24][25]։

Աշխատանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոննոլդը հեռացել է համալսարանից՝ ծնողների տանն ապրելու ու Կալիֆոռնիայով մեկ մագլցելու համար։ «Ես մորս հին մինիվանը ինձնով արեցի, ու դա իմ հիմնակետը դարձավ,» ասում է։ «Այդ մեքենան օգտագործում էի ազգային պարկեր մագլցման գնալու համար, կամ՝ Լոս Անջելես ընկերուհուս տեսնելու։ Համեմատաբար արագ ոչնչացրի այդ մեքենան։ Մի օր ճանապարհի կեսին շունչը փչեց, ու հաջորդ տարի ես հեծանիվով էի տեղից տեղ գնում ու վրանի մեջ ապրում»[19]։

2011 թվականի «Ալպինիստ» ամսագրի պրոֆիլում գրված է․[16]

Մագլցման աշխարհի տեսանկյունից Հոննոլդը տեսադաշտ դուրս եկավ միանգամից ու ամբողջովին կայացած։ 2006 թվականին ոչ-ոք նրա մասին չէր լսել։ 2007 թվականին նա մի օրում ֆրի-սոլո ոճով մագլցեց Յոսեմիթե ազգային պարկի Աստրոման ու Ռոստրում գագաթները՝ Փիթր Քրոֆթի 1987 թվականի սխրանքը կրկնելով, ու հանկարծակի հայտնություն դարձավ։

Մի տարի անց նա ֆրի սոլո ոճով մագլցեց Զայոն ազգային պարկի Մունլայթ Բաթրեսս ժայռը կիսող, 366 մետր երկարության, 5.12d դժվարության գնահատված մատերի ճաքը (անգլ.՝ finger crack): Սրա մասին լուրերը տարածվել էին ապրիլի 1-ին․ օրերով շատերին թվում էր, որ դա պիտի որ կատակ լիներ։

Հինգ ամիս անց Հոննոլդը աննախադեպ ֆրի սոլո կատարեց․ 610 մետրանոց Կես կամարի հյուսիս-արևմտյան կանոնական երեսը։ Քրոֆթը սա անվանել է «երբև արված ամենատպավորիչ առանց պարանի վերելքը»։

Ալեքս Հոննոլդի ավելի լայն հասարակության շրջանում հայնությունը եկավ իր 2008 թվականի Կես կամարի հյուսիս-արևմտյան կանոնական երեսի ֆրի սոլո մագլցումից հետո, որը ցուցադրվել է Պատին մենակ ֆիլմում[26] ու «60 րոպե» հաղորդաշարին տրված հարցազրույցում[27]։

2011 թվականի նոյեմբերին Հոննոլդն ու Հանս Ֆլորինը Յոսեմիթեի Էլ Կապիտան բարձրունքի Քիթը երեսի մագլցման արագության ռեկորդը խփելուց 45 վայրկյան ուշանում են[28]։ Այդ ժամանակ ռեկորդը 2 ժամ 36 րոպե ու 45 վայրկյան էր, ու 2010 թվականի նոյեմբերից պատկանում էր Դին Փոթթերին և Շոն Լիերիին[29]։ 2012 թվականի հունիսի 17-ին Հոննոլդն ու Ֆլորինը նույն ուղու վրա[30][31] նոր ռեկորդ են սահմանում․ 2:23:46 (կամ 2:23:51[32]):

2014 թվականի նոյեմբերին Քլիֆ Բար կազմակերպությունը հայտարարում է, որ այլևս Հոննոլդին, ինչպես նաև Դին Փոթթերին, Ստեֆանի Դեյվիսին, Թիմմի Օ'Նիլին ու Չեդար Րայթին՝ իրենց բարձր-ռիսկային մագլցումներ իրականցնող աթլետներին, այլևս չի հովանավորի։ Որոշումը բացատրվել է բաց նամակում․ «մենք եզրակացրել ենք, որ այս սպորտաձևերը այնպիսի սահմաններ են հատում ու ռիսկի էլեմենտն այնպիսի տեղեր են տանում, ուր մենք՝ որպես կազմակերոպություն, պատրաստ չենք գնալ»[14][33]։

2016 թվականին Հոննոլդն անցնում է ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային շերտագրություն, որի արդյունքում պարզվում է, որ ի տարբերություն այլ սուր, էքստրեմալ զգացողություններ փնտրող մարդկանց[34], Հոննոլդի ամիգդալան տհաճ, վտանգ ներկայացնող պատկերներ տեսնելիս համարյա չի ակտիվանում։ Չնայած դրան Հոննոլդը պնդում է, որ երբեմն երբեմն վախ զգում է, բայց երևակայության ու մտավոր վարժությունների շնորհիվ կարողացել է ինքն իրեն անզգայացնել վախ ներշնչող շատ իրավիճակներից[35]։

2017 թվականի հունիսի 3-ին Հոննոլդն իրականցնում է Էլ Կապիտանի առաջին ֆրի սոլո վերելքը՝ 3 ժամ 56 րոպեում 884 մետրանոց Ֆրիրայդեր (5.12d VI) ուղին անցնելով[36]։ Այն նկարագրվել է որպես «երբևէ արված մեծագույն աթլետիկ ձեռբերումը»[8]։ Վերելքը վավերագրել են մագլցող ու լուսանկարիչ Ջիմմի Չինը և փաստավավերագրական ֆիլմերի ռեժիսոր Էլիզաբեթ Չայ Վասարելին՝ թողարկելով Ֆրի Սոլո փաստավավերագրական ֆիլմը[37]։ Այլ մրցանակների շարքում ֆիլմը շահում է Օսկար` լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմի համար (2018)[38][39]։

2018 թվականի հունիսի 6-ին Հոննոլդը՝ Թոմմի Քալդվելի հետ, Յոսեմիթեի Էլ Կապիտան բարձրունքի Քիթը ուղու արագության ռեկորդը կրկին կոտրել է։ Նրանք մոտավորապես 914 մետր երկարության ճանապարհն անցել են 1:58:07 ժամանակում` առաջին անգամ երկու ժամվա սահմանն անցելով[29][40]։

2021 թվականին «National Geographic» ամսագիրը Հոննոլդի հետ պայմանագիր է կնքում՝ Հոննոլդի Գրենլանդիայի բարձրունքները մագլցելու արկածների մասին վավերագրական սերիալ նկարահանելու համար[41]։ 2021 թվականին Հոննոլդը նաև սկսել է սեփական փոդքաստը՝ մագլցման մասին[42]։

Գրքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատին մենակ․ Ալեքս Հոննոլդն ու Արկածների Ամենավերջին Սահմանը․ Լոնդոն․ «Պան Գրքեր», 2017. Համահեղինակ՝ Դեյվիդ Ռոբերթս. 978-1447282730.

Ֆիլմերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Հոննոդը հայտնի է որպես Օսկարակիր Ֆրի Սոլո ֆիլմի աստղ, դա իր միակ ֆիլմը չէ․[43][44][45]

  • Հոննոլդ 3.0 (2012)
  • Դաշտը ոտքի է կանգնում (անգլ.՝ Valley Uprising) (2014)[49]
  • Գիծ երկնքի միջով (անգլ.՝ A Line Across the Sky) (2015)
  • անգլ.՝ Showdown at Horseshoe Hell (2015)
  • Ձուլված Աֆրիկա (անգլ.՝ Africa Fusion) (2016)[50]
  • Մոդ Թագուհու երկիրը (անգլ.՝ Queen Maud Land) (2018)
  • Ֆրի Սոլո (անգլ.՝ Free Solo) (2018)
  • Քթի արագության ռեկորդը (անգլ.՝ The Nose Speed Record (reel rock 14)) (2019)
  • Բարակ գծեր (անգլ.՝ Fine Lines) (2019) [փա՞ստ]
  • անգլ.՝ Duncanville (2020) (հեռուստատեսային սերիալ)
  • Ալպինիստը (2021)
  • Հետազոտող․ Վերջին Տեպույը (անգլ.՝ Explorer: The Last Tepui) (2022)[51]
  • Անիմանալիի սահմանը Ջիմմի Չինի հետ (անգլ.՝ Edge of the Unknown with Jimmy Chin) (2022)

Մրցանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվական. բարձր դիմացկություն պահանջող մագլցման համար «Golden Piton» մրցանակ՝ «Քլայմբինգ» ամսագրից[19][52]
  • 2018 թվական․ «Piolets d'Or» մրցանակաբաշխության ընթացքում հատուկ նշում՝ 2017 թվականին մագլցման մեջ հիշարժան ներդրումների համար[54]

Ընտրված վերելքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ պատեր[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2007 թվական, Աստրոման (5.11c, 10 պարան) and Ռոստրում (5.11c, 8 pitches), Յոսեմիթե, Կալիֆոռնիա – երկրորդ մարդը Փիթր Քրոֆթից (1987) հետո, որ մեկ օրում ֆրի-սոլո ոճով մագլցել է երկու գագաթը[56]
  • 2007 թվական, Սալաթե պատ (VI 5.13b/c), Յոսեմիթե, Կալիֆոռնիա – 11-րդ ֆրի վերելք[55]
Բոուլդերինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեռներ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2016 թվական, Տորե Հատում, Պատագոնիա – երկրորդ վերելք. Սերրո Ստանդարտ, Պունտա Հերոն, Տորե Էգգեր և Սերրո Տորե գագաթների հյուսից-հարավ հատում` Քոլին Հեյլիի հետ։ Տևել է 21 ժամից պակաս[62]։

Մարդասիրական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Հոննոլդը սկսեց իր եկամուտի մեկ երրորդը նվիրաբերել արևային էներգիայի հասանելիությանը ուղղված ծրագրերին։ Շուտով հիմնադրվեց Հոննոլդ Հիմնադրամը, որի առաքելությունը «ավելի հավասար աշխարհ ստեղծելու համար արևային էներգիայի զարգացմանը խթանելն է»[63]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ալեքս Հոննոլդ - Աթլետի Տվյալներ». Black Diamond Equipment. Արխիվացված է օրիգինալից 2011, հուլիսի 8-ին. Վերցված է 2010, նոյեմբերի 4-ին.
  2. 2,0 2,1 «TE Էքսկլյուզիվ․ Ալեքս Հոննոլդը պատմում է ինչու է անում այն, ինչ անում է». TrailsEdge.com. 2011, հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2012, հունվարի 5-ին. Վերցված է 2019, փետրվարի 26-ին.
  3. 3,0 3,1 «Ժայռամագլցող Ալեքս Հոննոլդը պատմում է «Ֆրի Սոլոյի» նկարահանումների, մահվան դեմ առ դեմ գալու ու կրոնը մերժելու մասին». Pocket.
  4. Քլարք, Օուեն; Լիվայ, Մայքլ (2022, մարտի 1). «Ալեք Հոննոլդ, Ֆրի Սոլո մագլցող, Օսկարակիր «Ֆրի Սոլո» փաստավավերագրական ֆիլմի աստղ». Քլիմբինգ. Outside Interactive. Հարցազրույց Ալեքս Հոննոլդի հետ․ արդյո՞ք նա կդադարի իր ֆրի սոլո արկածները, կամ՝ կնվազեցնի հաճախականությունը. «Ալեքս Հոննոլդն ու Սաննի ՄքՔանդլեսը երեխան են ունենալու՝ աղջիկ։»
  5. ČSFD (չեխերեն) — 2001.
  6. Սիննոթ, Մարք (2018, հոկտեմբերի 3). «Էքսկլյուզիվ․ Ալեքս Հոննոլդն ավարտում է երբևէ արված ամենավտանգավոր ֆրի սոլո վերելքը». National Geographic. Վերցված է 2018, դեկտեմբերի 17-ին.
  7. «Աշխարհի Լավագույն Ֆրի Սոլո Մագլցողը Ադրենալինով հետաքրքված չէ». Exploration & Adventure (անգլերեն). 2018 թ․ մարտի 1. Վերցված է 2019, սեպտեմբերի 26-ին.
  8. 8,0 8,1 Դուէյն, Դանիել (2017, հունիսի 9). «Կարծիք․ Էլ Կապիտան, իմ Էլ Կապիտան». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2018, հոկտեմբերի 14-ին.
  9. «Հոննոլդի ամենամեծ, ամենաթույն սոլոն մինչ օրս». Քլայմբինգ. 2012, hունիսի 15. Վերցված է 2016, հունվարի 4-ին.
  10. Քալթն, Ջիմ (2019, հոկտեմբերի 17). «Եթե կարծում ես, որ կարող ես, ուրեմն՝ կարող ես – Ժայռամագլցողի պատմություն». Rotary Club of Sacramento (անգլերեն). Վերցված է 2021, մայիսի 9-ին.
  11. Գլայոնա, Ջոն Մ․ (2019, հունվարի 4). «Ժայռամագլցման Ռոք-աստղը». Las Vegas Review Journal (անգլերեն).
  12. Ռոբերթս, Դեյվիդ (2011 թ․ ապրիլի 11). «Առանց պարտավորությունների». Outside Online (անգլերեն). Վերցված է 2021, մայիսի 9-ին.
  13. «Ալեքս Հոննոլդ – Հարցազրույց Մաունթին Պորտալի համար». mountainportal.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020, հունվարի 26-ին. Վերցված է 2019, մարտի 18-ին.
  14. 14,0 14,1 14,2 Դուեյն, Դանիել (2015, մարտի 12). «Ալեքս Հոննոլդի սիրտ-կանգնեցնող վերելքները». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2018, հոկտեմբերի 14-ին. «Եթե դա իրեն պետք լիներ, Հոննոլդը կարող էր մի կարգին տուն գնել։ Բայց սեփական մեքենայում՝ հատուկ իրեն հարմարեցված, խոհանոցով ու էներգետիկ սալիկներով ու մագլցման սարքավորումներով լիքը դարակներով մեքենայում ապրելը, Ալեքսի դեպքում, ազատություն է ներկայացնում։»
  15. 15,0 15,1 Լեգենդառ ժայռամագլցող Ալեքս Հոննոլդի բուսական սննդակարգը (video). Մանչիզ. 2015, դեկտեմբերի 7. Event occurs at 4:20–4:35. Վերցված է 2018, հոկտեմբերի 16-ին – via YouTube.
  16. 16,0 16,1 Լոութեր, Ալեքս (2011 ամառ). «Պակաս ու պակաս մենակ․ Ալեքս Հոննոլդ». Ալպինիստ. Արխիվացված է օրիգինալից 2020, հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020, հոկտեմբերի 5-ին.
  17. Ալեքս Հոննոլդի կյանքը միկրոավտոբուսում. Աութսայդ Օնլայն (video). 2014, հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019, փետրվարի 26-ին.
  18. 18,0 18,1 Ալեքս Հոննոլդի արկածային մեքենայի ներսում (video). Աութսայդ. 2017, ապրիլի 2. Վերցված է 2018, հոկտեմբերի 18-ին – via YouTube.
  19. 19,0 19,1 19,2 «Օրթոդոնտի նման աշխատավարձ ստանալու համար պետք է լավագույն մագլցողը լինես». Wealthsimple Magazine. 2018, մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2021, մարտի 14-ին. Վերցված է 2019, փետրվարի 19-ին.
  20. Lua error in Մոդուլ:TwitterSnowflake at line 48: attempt to index local 'x' (a nil value).
  21. Ջոն, Քերոլայն (2019, փետրվարի 19). «5 փաստ Ալեքս Հոննոլդի ընկերուհու մասին». www.earnthenecklace.com. Վերցված է 2019, մայիսի 5-ին.
  22. «Ալեքս Հոննոլդ Ինստագրամում․ մենք ամուսնացանք․․․». Ինստագրամ (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021, դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2020, հոկտեմբերի 3-ին.
  23. Գոուլդ, Էնդրյու. «Հայացք․ Ալեք Հոննոլդն ու իր կինը հայտարարում են իրենց առաջին երեխայի ծննդյան մասին». The Spun: What's Trending In The Sports World Today (անգլերեն). Վերցված է 2022, նոյեմբերի 20-ին.
  24. «Ալեքս Հոննոլդի մայրը Էլ Կապիտանը բարձրացած ամենատարեց կինն է». www.tetongravity.com. Վերցված է 2020, փետրվարի 9-ին.
  25. «Դիդրա Վոլովնիկը՝ Ալեքս Հոննոլդի մայրը, Էլ Կապիտանը մագլցելով պատմություն է գրում». the Guardian (անգլերեն). 2021, հոկտեմբերի 28. Վերցված է 2022, մարտի 05-ին.
  26. Պատին մենակ․ Ալեքս Հոննոլդ (video). National Geographic. Արխիվացված է օրիգինալից 2018, հունիսի 22-ին. Վերցված է 2019, փետրվարի 26-ին.
  27. «Մագլցել առանց պարանի․ Ուշագրավ սխրանքների շարքը լայնացնում է յուրահատուկ սպորտի լսարանը». The Economist. 2017, հունիսի 8. Վերցված է 2017, hունիսի 9-ին.
  28. Ռոյ, Ադամ (2012, հունիսի 17). «Հոննոլդը և Ֆլորինը կոտրում են Քթի ռեկորդը». Outside Online. Վերցված է 2019, փետրվարի 26-ին.
  29. 29,0 29,1 Հոբլի, Նիքոլաս. «Ալեքս Հոննոլդն ու Թոմմի Քալդվելը Էլ Կապիտանի մագլցման արագության նոր ռեկորդ սահմանելու համար 2 ժամում Քիթն են բարձրացել». planetmountain.com. Վերցված է 2020, մարտի 14-ին.
  30. Փոթթս, Մերի Էնն (2012, հունիսի 25). «Ժայռամագլցողներ Ալեքս Հոննոլդն ու Հանս Ֆլորինը Էլ Կապիտանի Քիթը ուղու աարգության ռեկորդն են սահմանել․ Հարցազրույց». National Geographic Exploration & Adventure Blog. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2015, մայիսի 18-ին.
  31. Ուէդրլ, Ջոշուա (2012, հունիսի 17). «Հոննոլդն ու Ֆլորինը Քթի արագության ռեկորդն են խփել». Ալպինիստ. Վերցված է 2013, օգոստոսի 24-ին.
  32. «Քթի նոր ռեկորդ – 2:23:51 (Ֆլորին և Հոննոլդ)». Mountain Project. Արխիվացված է օրիգինալից 2015, մայիսի 31-ին. Վերցված է 2015, մայիսի 18-ին.
  33. Բրենչ, Ջոն (2014, նոյեմբերի 16). «Հովանավորն անդունդի եզրից մի քայլ հետ է գալիս». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2018, հոկտեմբերի 14-ին.
  34. Ջոզեֆ, Ջ. Ի.; Լիու, Շ.; Ջիանգ, Յ.; Լինամ, Դ.; Քելլի, Թ. Հ. (2009 թ․ փետրվար). «Զգացմունքային ռեակտիվության նյարդային փոխկապակցվածությունը սուր զգացողություններ փնտրելու մեջ». Հոգեբանական Գիտություն. 20 (2): 215–223. doi:10.1111/j.1467-9280.2009.02283.x. PMC 3150539. PMID 19222814.
  35. ՄաքՔիննոն, Ջ. Բ. (2018, hունիսի 28). «Աշխարհի լավագույն սոլո մագլցողի տարօրինակ ուղեղը». Nautilus (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2021, մայիսի 11-ին.
  36. ՄքՔարթի, Թոմ (2017, հունիսի 4). «Ժայռամագլցողն իրակացնում է Կալիֆոռնիայի Էլ Կապիտան գագաթի առանց պարանի առաջին պատմական վերելքը». The Guardian. Վերցված է 2017, հունիսի 5-ին.
  37. «Էքսկլյուզիվ․ Մագլցողը հաղթահարում է ամենավտանգավոր առանց պարանի վերելքը». National Geographic. 2017, հունիսի 3. Վերցված է 2017, հոկտեմբերի 22-ին.
  38. «91-րդ Օսկարի մրցանակաբաշխությունը». Կինոարվեստի և գիտության ակադեմիա. Վերցված է 2019, հունվարի 22-ին.
  39. ««Ֆրի Սոլո»-ն հաղթում է 2019-ի վավերագրական ֆիլմի Օսկարը». oscar.go.com. Վերցված է 2020, փետրվարի 09-ին.
  40. «Ալեքս Հոննոլդն ու Թոմմի Քայլդվելը Քթի արագության 2 ժամից ցածր ռեկորդ են սահմանում». Քլայմբինգ. Վերցված է 2018, օգոստոսի 17-ին.
  41. Անդրեյեվա, Նելլի (2021, օգոստոսի 18). ««Ֆրի Սոլո» ֆիլմի Ալեքս Հոննոլդը «National Geographic»-ի՝ «Դիսնեյ+»-ի հաստատած, «Եզերքին» փաստավավերագրական սերիալի աստղը կլինի». Դեդլայն (անգլերեն). Վերցված է 2021, հոկտեմբերի 27-ին.
  42. Վայթ, Փիթր (2021, մարտի 10). «Մեկնարկում է «Ֆրի Սոլո» ֆիլմի աստղ Ալեքս Հոննոլդի մագլցման փոդքաստը». Դեդլայն (անգլերեն). Վերցված է 2021, հոկտեմբերի 27-ին.
  43. «Բանֆ լեռնային ֆիլմերի մրցույթ – 2015 մրցանակակիրներ» (PDF). Արվեստի ու Ստեղծարարության Բանֆ կենտրոն. Բանֆ կենտրոն. Վերցված է 2019, մայիսի 8-ին.
  44. «Պելիկուլաս Պրեմիադաս». Բիլբաո Մենդի կինոփառատոն. Բիլբաո Մենդի կինոփառատոն. Վերցված է 2019, մայիսի 8-ին.
  45. «Փառատոնի մրցանակները». Լեռնային ֆիլմերի միջազգային ալյանս. Լեռնային ֆիլմերի միջազգային ալյանս. Վերցված է 2019, մայիսի 8-ին.
  46. «Սուր ծայրը». Սենդըր Ֆիլմզ. Արխիվացված է օրիգինալից 2020, հուլիսի 25-ին. Վերցված է 2019, մայիսի 13-ին.
  47. «Պատին մենակ». Սենդըր Ֆիլմզ. Արխիվացված է օրիգինալից 2020, հուլիսի 25-ին. Վերցված է 2019, մայիսի 13-ին.
  48. «Առաջընթաց». Սենդըր Ֆիլմզ. Արխիվացված է օրիգինալից 2020, հուլիսի 25-ին. Վերցված է 2019, մայիսի 13-ին.
  49. «Դաշտը ոտքի է կանգնում». Սենդըր Ֆիլմզ. Արխիվացված է օրիգինալից 2020, հուլիսի 25-ին. Վերցված է 2020, փետրվարի 5-ին.
  50. Հոանգ, Դեյվիս. «Ձուլված Աֆրիկա». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
  51. «Հետազոտող․ Վերջին Տեպույը». Disney.com. Վերցված է 2022, ապրիլի 27-ին.
  52. «2010 Գոլդեն Պայթոն Մրցանակաբաշխություն». Քլայմբինգ. 2011 թ․ փետրվար. Վերցված է 2015, մայիսի 18-ին.
  53. «ABD Մրցականաբաշխություն». Ամերիկյան Ալպինիստական ակումբ. 2018. Վերցված է 2018, փետրվարի 20-ին.
  54. «Piolets d'Or մամուլի թողարկում 2018 հուլիս» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018, օգոստոսի 28-ին. Վերցված է 2018, օգոստոսի 28-ին.
  55. 55,0 55,1 Բաուեր, Լյուք (2007, հոկտեմբերի 30). «Հոննոլդի տարին Յոսեմիթեյում․ Ֆրի-մագլցման Էքստրավագանզա». Ալպինիստ. Վերցված է 2016, հունվարի 4-ին.
  56. «Ալեքս Հոննոլդը մեկ օրում երկու դասական մեծ պատ է ֆրի-սոլո մագլցում». Արխիվացված է օրիգինալից 2010, նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016, հունվարի 4-ին.
  57. Օզթուրք, Ռենան (2009, ապրիլի 24). «Բոռնեոյի արկածները». Քլայմբինգ.
  58. «Բոռնեոյի մեծ պատը». Վերցված է 2016, հունվարի 4-ին.
  59. Ռոյ, Ադամ (2009, hունիսի 19). «Բոռնեոյի հսկայական պատի վերելքի առաջին փորձը». Մատադոր. Վերցված է 2016, հունվարի 4-ին.
  60. «Բոլոր հատումների նախապապը․ Ֆից Տրավերսը». ՍուպերՏոպո. Վերցված է 2016, հունվարի 4-ին.
  61. «Քալդվելն ու Հոննոլդը անցնում են Ֆիցռոյի 5 կիլոմետրանոց երկարությունը».
  62. ՄաքԴոնալդ, Դուգալ (2016, փետրվարի 2). «Պատագոնիայի Տորե հատումը 21 ժամում». Քլայմբինգ. Վերցված է 2018, սեպտեմբերի 29-ին.
  63. «Հոննոլդ Հիմնադրամ – Մեր Մասին». Honnoldfoundation.org (անգլերեն). Վերցված է 2016, հունվարի 4-ին.