Ֆիցռոյ
Ֆիցռոյ | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռ |
Երկիր | ![]() ![]() |
Վարչատարածքային միավոր | Մագալանես և Չիլիական Անտարկտիկա և Սանտա Կրուս |
Լեռնաշղթա | Պատագոնյան Անդեր |
Բարձրությունը ծովի մակարդակից | 3406 մետր |
Հարաբերական բարձրություն | 1951 մետր |
Պահպանման տարածք | Bernardo O'Higgins National Park? և Լոս Գլասիրարես |
Նյութ | գրանիտ |
Առաջին վերելք | 1952 |
Հայտնաբերող | Ֆրանսիսկո Մորենո |
Ֆիցռոյ (անգլ.՝ Cerro Fitzroy, Cerro Chaltel, Chaltén, Monte Fitz Roy), լեռնագագաթ Պատագոնիայում` Արգենտինայի և Չիլիի սահմանագծին (լեռան հատվածում ճշգրիտ սահմանագծում չկա): Բարձրությունը 3.405 մ է:
Աշխարհագրություն և շրջանի յուրացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ Ֆիցռոյ լեռնագագաթը տեսել է արգենտինացի գիտնական, բնագետ Ֆրանսիսկո Մորենոն 1877 թվականի մարտի 2-ին` Պատագոնիա կատարած իր արշավի ժամանակ: Նա գագաթն անվանել է բրիտանական Բիգլ նավի կապիտան Ռոբերտ Ֆիցռոյի (Robert Fitzroy) պատվին, ով մեծ ներդրում ունի Պատագոնիայի ափերի հետազոտման գործում: Մասնավորապես, նավում է եղել Չառլզ Դարվինը, որի աշխատությունները նավը դարձրել են պատմության ամենահայտնի նավերից մեկը: Գագաթի տեղի անվանումն է Չալտեն (Chaltén):
Ֆիցռոյի հարևանությամբ գտնվում են Սերրո Պոինսենոտ (Cerro Poincenot), Ռաֆայել (Aguja Rafael) և Սենտ Էքզյուպերի (Aguja Saint Exupery) գագաթները: Ոչ շատ հեռվում գտնվում է լեռնագագաթների մեկ այլ հայտնի շղթա` Սերրո Տորեն(Cerro Torre):
Լեռնագագաթին ամենամոտ բնակավայրը Էլ Չալտեն (El Chaltén) փոքրիկ գյուղն է, որտեղ գալիս են ավտոբուսները Էլ Կալաֆատե (El Calafate) զբոսաշրջային կենտրոնից:
Նվաճման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ լեռնագագաթ են բարձրացել ֆրանսիական արշավախմբի անդամներ Լեոնել Տերայը և Գվիդո Մանյոնեն 1952 թվականի փետրվարին: Նրանք լեռն էին բարձրացել հարավարևելյան լանջով:
Ներկայումս լեռնագագաթը նվաճելու դասական ուղղություն է համարվում առաջին նվաճման ճանապարհը, որը ներառում է 600 մետրանոց մագլցելու հատված: Ալպինիստներն այս ճանապարհն են նախընտրում, չնայած լեռան հայտնաբերումից հետո առնվազն 15 ուղի է գծվել: Ամենահայտնիներն են հարավարևմտյան լանջով վերելքը և Սուպերկանատելա (Supercanelata) հյուսիսարևմտյան լանջով ուղին[1]:
2014 թվականի փետրվարի 12-16-ը ամերիկացի ալպինիստներ Ալեքս Հոնոլդը և Թոմի Քոլդվելը առաջին անգամ անցել են Ֆիցռոյ շեռռնաշղթայի գագաթագիծն ամբողջությամբ:
Շրջան այցելության առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիցռոյի շրջանը մեծ հեղինակություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում: Այստեղ կազմակերպվում են արշավներ` մի քանի օր տևողությամբ: Այդպիսի արշավների հիմնական նպատակակետը Լագունա դե լոս Տրես (Laguna de los Tres), Լագունա Տորրե (Laguna Torre) լճերն են և Սերրո Էլեկտրիկո (Cerro Eléctrico) համեմատաբար ոչ բարդ գագաթը հաղթահարելը:
Էլ Կալաֆատեից մինչև Էլ Չալտեն կարելի է հասնել ավտոբուսով մոտ 4 ժամվա ընթացքում, սակայն եղանակային վատ պայմանների դեպքում այդ ժամանակը կարող է կրկնապատկվել: Անձրևից ճանապարհը դառնում է լպրծուն, ինչը լուրջ արգելք է հանդիսանում ուղևորների համար:
Ֆիցռոյ և հարևան լեռնագագաթներ բարձրանալու համար Էլ Չալտենում անհրաժեշտ է ստանալ թույլտվություն, ինչն անվճար է: Լոս Գլասյարես ազգային պարկ (Parque Nacional Los Glaciares) մտնելու համար նույնպես գումար չի գանձվում:
Լեռնագագաթ բարձրանալու ամենաարմար ժամանակը դեկտեմբեր-փետրվար ամիսներն են, երբ հարավային կիսագնդում ամառ է:
Լեռնագագաթը հաղթահարելու հնարավորությունը մեծ մասամբ կախված է նաև Պատագոնիայի եղանակային պայմաններից: Երբեմն լեռնագնացները ստիպված են լինում շաբաթներով սպասելու լավ եղանակի: Անբարենպաստ պայմաններ են ուժեղ քամիները, անձրևը, ձյունը, իսկ պարզ եղանակին` նաև արևի ճառագայթները:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|