Jump to content

Ալգիս Բուդրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալգիս Բուդրիս
անգլ.՝ Algis Budrys
Ծնվել էհունվարի 9, 1931(1931-01-09)[1][2][3][…]
ԾննդավայրՔյոնիգսբերգ, Պրուսիայի ազատ պետություն
Վախճանվել էհունիսի 9, 2008(2008-06-09)[4][1][2][…] (77 տարեկան)
Վախճանի վայրԷվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[5]
ԳերեզմանMaryhill Catholic Cemetery and Mausoleum
Մասնագիտությունգիտաֆանտաստիկ գրող, հրապարակախոս, վիպասան, խմբագիր, վիպասան, գրող, հրատարակիչ, քննադատ, լրագրող, գրական քննադատ և խմբագիր
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան և Մայամիի համալսարան
Ուշագրավ աշխատանքներThe Falling Torch?, Rogue Moon? և Who??
Պարգևներ
 Algis Budrys Վիքիպահեստում

Ալգիս Բուդրիս (անգլ.՝ Algis Budrys, հունվարի 9, 1931(1931-01-09)[1][2][3][…], Քյոնիգսբերգ, Պրուսիայի ազատ պետություն - հունիսի 9, 2008(2008-06-09)[4][1][2][…], Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[5]), ամերիկացի ֆանտաստ գրող, գրաքննադատ և խմբագիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսկական անունը Ալգիրդաս Յոնաս Բուդրիս է (անգլ.՝ Algirdas Jonas Budrys): Ծնվել է Քյոնիգսբերգում՝ լիտվական ընտանիքում։ 1936 թվականին հայրը՝ Յոնաս Բուդրիսը (անգլ.՝ Jonas Budrys, 1889-1964), նշանակվեց Նյու Յորքում Լիտվայի գլխավոր հյուպատոս, և ընտանիքի հետ միասին տեղափոխվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ[6][7]։ Պատերազմից հետո նա ներկայացրել է փախուստի մեջ գտնվող լիտվական կառավարությունը, ինչի արդյունքում Ալգիրդասը երկար ժամանակ պահպանել է լիտվական քաղաքացիությունը։ Ամերիկյան քաղաքացիություն ստացել է միայն 1990-ական թվականներին։

1947-1949 թվականներին սովորել է Մայամիի համալսարանում, իսկ 1951-1952 թվականներին՝ Կոլումբիայի համալսարանում։ Կինը Էդնա Դյունան է (1954)։ Ունեն չորս որդի։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուդրիսը երկար ժամանակ (1960-70-ական թվականներ), որպես խմբագիր, աշխատել է Չիկագոյի տարբեր հրատարակչություններում և գովազդային գործակալություններում։ Միևնույն ժամանակ սկսնակ ֆանտաստ գրողներին դասավանդել է գրելու վարպետություն և ոլորտում ճանաչվել լավագույններից մեկը։

1980-ականների սկզբից եղել է «Ապագայի գրողներ» անթոլոգիայի շարքի գլխավոր խմբագիրը։ Շարքը հովանավորվում էր Լաֆայեթ Համբարդի և Սայենթոլոգիայի եկեղեցու կողմից։ 1993-1997 թվականներին հրատարակել է «Tomorrow Speculative Fiction» ֆանտաստիկ ամսագիրը։

Գրական գործունեության սկիզբը համարվում է 1952 թվականը՝ «Բարձրագույն նպատակ» պատմվածքով։ 1965 թվականից նրա գրախոսությունները պարբերաբար սկսեցին հայտնվել ԱՄՆ առաջատար գիտաֆանտաստիկ ամսագրերում՝ «Galaxy»[8] և «Magazine Fantasy and Science Fiction»[9]:

2007 թվականին, որպես քննադատ, իր գործունեության համար արժանացել է «Պիլիգրիմ» մրցանակի։

Հիմնական ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Կեղծ գիշեր» (1954)
  • «Ո՞վ» (1958), էկրանավորվել է 1973 թվականին
  • «Մարող ջահ» (1959)
  • «Չար Լուսին» (1960), նոմինացվել է Հյուգո մրցանակի համար
  • «Երկաթե փուշ» (1967)
  • «Մայքլմաս» (1977)
  • «Կոշտ վայրէջք» (1993)
  • «Նշաձողեր» (1985), գրախոսությունների և քննադատական հոդվածների ժողովածու

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 https://web.archive.org/web/20131203030649/http://www.sfscope.com/2008/06/editorauthor-algis-a-j-budrys-dies-full-obituary/
  5. 5,0 5,1 5,2 http://asterling.typepad.com/incipit_vita_nova/page/74/
  6. Clute, John. «Obituaries Algis Budrys: Science-fiction writer and editor». The Independent. Independent Co. UK. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  7. Pontin, Mark Williams (November–December 2008). «The Alien Novelist». MIT Technology Review (անգլերեն).
  8. Pohl, Frederik. (2010-05-12). "Robert A. Heinlein, Algis Budrys and me". The Way the Future Blogs. Archived from the original on August 15, 2010. Retrieved 2010-08-01.
  9. Zeldes, Leah A. (2010-07-26). "The Picasso put Chicago in a pickle". Dining Chicago. Chicago's Restaurant & Entertainment Guide, Inc. Retrieved 2010-08-01.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալգիս Բուդրիս» հոդվածին։