Ալգիս Բուդրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալգիս Բուդրիս
անգլ.՝ Algis Budrys
Algis Budrys 1985.jpg
Ծնվել էհունվարի 9, 1931(1931-01-09)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրՔյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Վախճանվել էհունիսի 9, 2008(2008-06-09)[7][1][2][3][4][5][6] (77 տարեկանում)
Վախճանի վայրԷվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[8]
Մասնագիտությունգիտաֆանստաստիկ գրող, հրապարակախոս, վիպասան, խմբագիր, վիպասան, գրող, հրատարակիչ, քննադատ, լրագրող, գրական քննադատ և խմբագիր
Լեզուանգլերեն[2]
ԱզգությունLithuanian American?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[9]
ԿրթությունԿոլումբիայի համալսարան և Մայամիի համալսարան
Ուշագրավ աշխատանքներThe Falling Torch?, Rogue Moon? և Who??
ՊարգևներPilgrim Award?
Algis Budrys Վիքիպահեստում

Ալգիս Բուդրիս (անգլ.՝ Algis Budrys, հունվարի 9, 1931(1931-01-09)[1][2][3][4][5][6], Քյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - հունիսի 9, 2008(2008-06-09)[7][1][2][3][4][5][6], Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[8]), ամերիկացի ֆանտաստ գրող, գրաքննադատ և խմբագիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսկական անունը Ալգիրդաս Յոնաս Բուդրիս է (անգլ.՝ Algirdas Jonas Budrys): Ծնվել է Քյոնիգսբերգում՝ լիտվական ընտանիքում: 1936 թվականին հայրը՝ Յոնաս Բուդրիսը (անգլ.՝ Jonas Budrys, 1889-1964), նշանակվեց Նյու Յորքում Լիտվայի գլխավոր հյուպատոս, և ընտանիքի հետ միասին տեղափոխվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ[10][11]: Պատերազմից հետո նա ներկայացրել է փախուստի մեջ գտնվող լիտվական կառավարությունը, ինչի արդյունքում Ալգիրդասը երկար ժամանակ պահպանել է լիտվական քաղաքացիությունը։ Ամերիկյան քաղաքացիություն ստացել է միայն 1990-ական թվականներին:

1947-1949 թվականներին սովորել է Մայամիի համալսարանում, իսկ 1951-1952 թվականներին՝ Կոլումբիայի համալսարանում: Կինը Էդնա Դյունան է (1954): Ունեն չորս որդի:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուդրիսը երկար ժամանակ (1960-70-ական թվականներ), որպես խմբագիր, աշխատել է Չիկագոյի տարբեր հրատարակչություններում և գովազդային գործակալություններում: Միևնույն ժամանակ սկսնակ ֆանտաստ գրողներին դասավանդել է գրելու վարպետություն և ոլորտում ճանաչվել լավագույններից մեկը:

1980-ականների սկզբից եղել է «Ապագայի գրողներ» անթոլոգիայի շարքի գլխավոր խմբագիրը: Շարքը հովանավորվում էր Լաֆայեթ Համբարդի և Սայենթոլոգիայի եկեղեցու կողմից: 1993-1997 թվականներին հրատարակել է «Tomorrow Speculative Fiction» ֆանտաստիկ ամսագիրը:

Գրական գործունեության սկիզբը համարվում է 1952 թվականը՝ «Բարձրագույն նպատակ» պատմվածքով: 1965 թվականից նրա գրախոսությունները պարբերաբար սկսեցին հայտնվել ԱՄՆ առաջատար գիտաֆանտաստիկ ամսագրերում՝ «Galaxy»[12] և «Magazine Fantasy and Science Fiction»[13]:

2007 թվականին, որպես քննադատ, իր գործունեության համար արժանացել է «Պիլիգրիմ» մրցանակի:

Հիմնական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կեղծ գիշեր» (1954)
  • «Ո՞վ» (1958), էկրանավորվել է 1973 թվականին
  • «Մարող ջահ» (1959)
  • «Չար Լուսին» (1960), նոմինացվել է Հյուգո մրցանակի համար
  • «Երկաթե փուշ» (1967)
  • «Մայքլմաս» (1977)
  • «Կոշտ վայրէջք» (1993)
  • «Նշաձողեր» (1985), գրախոսությունների և քննադատական հոդվածների ժողովածու

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #105027103 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 NooSFere
  7. 7,0 7,1 7,2 http://web.archive.org/web/20131203030649/http://www.sfscope.com/2008/06/editorauthor-algis-a-j-budrys-dies-full-obituary/
  8. 8,0 8,1 8,2 http://asterling.typepad.com/incipit_vita_nova/page/74/
  9. http://www.theguardian.com/books/2008/sep/12/sciencefictionfantasyandhorror
  10. Clute John։ «Obituaries Algis Budrys: Science-fiction writer and editor»։ The Independent։ Independent Co. UK։ Վերցված է 13 April 2015 
  11. Pontin Mark Williams (November–December 2008)։ The Alien Novelist։ MIT Technology Review (անգլերեն) 
  12. Pohl, Frederik. (2010-05-12). "Robert A. Heinlein, Algis Budrys and me". The Way the Future Blogs. Archived from the original on August 15, 2010. Retrieved 2010-08-01.
  13. Zeldes, Leah A. (2010-07-26). "The Picasso put Chicago in a pickle". Dining Chicago. Chicago's Restaurant & Entertainment Guide, Inc. Retrieved 2010-08-01.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]