Jump to content

Ալբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ալբի
ֆր.՝ Albi[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Համայնքarrondissement of Albi? և Թարն
Մակերես44,26 կմ²
ԲԾՄ169 մետր, 130 մետր, 308 մետր
Բնակչություն49 714 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ81000[3]
Պաշտոնական կայքmairie-albi.fr(ֆր.)
Ալբի (Ֆրանսիա)##
Ալբի (Ֆրանսիա)
Ալբի եպիսկոպոսական քաղաք
Episcopal City of Albi*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Տիպ մշակութային
Չափանիշներ iv , v
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2010  (34 նստաշրջան)
Համար 1337
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Ալբի (լատին․՝ Civitas Albigensium,ֆր.՝ Albi), քաղաք Ֆրանսիայի հարավում (Լանգեդոկ պատմական շրջան)։ Թարն դեպարտամենտի գլխավոր քաղաքն է։ Բնակչությունը կազմում է 71,281 մարդ (2008)[4]։

Գտնվում է Թարն գետից վերևում՝ բարձրադիր մի վայրում։ Ոչ հեռու հայտնի Սո-դյու-Սաբոն կամ Սո-դյու-Թարն է՝ մի շարք կրաքարային ժայռերի միջից թափվող Թարնի ջրվեժները։ Վայրը, որտեղ գտնվում է քաղաքը, հնում անվանել են «Ալբիժուա» և հայտնի էր բնակիչների կրոնական հետապնդումներով։ 9-13-րդ դարերի վկայություններում հիշատակում են Ալբիի կոմսերը։

Քաղաքի պատմական մասը Համաշխարհային ժառանգության հուշարձանն է[5]։ Տեսարժան շենքերի թվին պատկանում են Սուրբ Ցեցիլիային նվիրված գոթական տաճարը, որը կառուցվել է 1282-1512 թվականներին, նկարազարդված է հին ֆրեսկոներով, ունի երգեհոն։ Սեն-Սալվի եկեղեցին, որը նման է պրեֆեկտուրայի շենքի ամրոցին՝ Ալբիժուա դքսերի նախկին պալատն է, որտեղ երկար տարիներ ապրում էին արքեպիսկոպոսներ, կար հիվանդանոց և թատրոն։ Թարնի վրայով անց են կացվել 6 կամարաշարքվ հին և 5 կամարաշարքով նոր կամուրջներ՝ 160 մետր երկարությամբ։

Ժամանակակից Ալբան երկաթուղիների հանգուցային կետն է և արքեպիսկոպոսի բնակավայրն է։ Այնտեղ կա լիցեյ, գրադարան, Տուլուզ-Լոտրեկայի թանգարանը, որտեղ ցուցադրված է նկարչի՝ աշխարհի ամենամեծ նկարների հավաքածուն, և 1843 թվականին կանգնեցված բրոնզե արձանը՝ կերտված Ալբիի մոտակայքում գտնվող Գյուոյում հայտնի ծովագնաց Լապերուզի կողմից։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Բնակչություն
2013 49 342 մարդ
2015 49 475 մարդ [6]
2016 51 151 մարդ [7]
2017 48 970 մարդ [8]
2018 48 993 մարդ [9]
2019 48 902 մարդ [10]
2020 49 094 մարդ [11]
2021 49 714 մարդ [2]


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբի» հոդվածին։