Աթարա
Գյուղ | ||
---|---|---|
Աթարա | ||
վրաց.՝ ათარა | ||
Երկիր | Աբխազիայի Հանրապետություն | |
Մունիցիպալիտետ | Օչամչիրայի մունիցիպալիտետ | |
Համայնք | Օչամչիրայի շրջան | |
ԲԾՄ | 100 մ | |
Բնակչություն | 665[1] մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Աթարա (աբխ.՝ Аҭара, վրաց.՝ ათარა), գյուղ Աբխազիայի Օչամչիրայի շրջանում, Օչամչիրայից 31 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Կոդոր գետի երկու ափերին։ Գտնվում է ծովի մակարդակից 100 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սև ծովից` 10 կմ։
Ընդհանուր տեղեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1948 թվականը, գյուղը կոչվել է Նաբժոու (ნაბჟოუ), իսկ հետո` Աթարա[2]։ Աթարա Հայկական գյուղից տարբերակելու համար հաճախ անվանել են Աթարա Աբխազական։ Նշված անվանումը լայնորեն գործածվում է մինչ օրս։
Աթարան արևելքում սահմանակից է Կուտոլ, հյուսիսից` Աթարա Հայկական, հարավից Աձյուբժա և հայաբնակ Արագիչ գյուղերին, իսկ արևմուտքից` Գուլրիփշի շրջանին։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 1080 մարդ, իսկ 2011 թվականին, գյուղում արդեն բնակվում էր 665 մարդ` հիմնականում աբխազներ[1][3]։
Հաշվառման տարեթիվ | Բնակիչների թվաքանակ | Էթնիկ կազմ |
---|---|---|
1886 | 475 | աբխազներ 100% |
1926 | 1.726 | աբխազներ 56,9%; հայեր 29,4%; վրացիներ 12,1% |
1959 | 1.099 | աբխազներ (կոնկրետ տվյալներ չկան) |
1989 | 1.080 | աբխազներ (կոնկրետ տվյալներ չկան) |
2011 | 665 | աբխազներ 97,6%, ռուսներ 0,8%, վրացիներ 0,6%, հայեր 0,6% |
19-րդ դարում, մասնավորապես 1886 թվականի հաշվառումներով, Աթարա գյուղում բնակվում էին 424 ուղղափառ քրիստոնյաներ և 51 հոգի` մուսուլման սուննիներ։ Համաձայն սոցիալական շերտավորման, գյուղի յոթ ազնվականներից երեքը` իշխաններ էին, մնացած 465 հոգին` հասարակ գյուղացիներ։ Աթարայում գերակշռողը Կվիցինիա (Կուցնիա) տոհմն է, որն ըստ որոշ տվյալների, նաև աբխազական ամենախոշոր ազգատոհմն է[4]։
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լևարսա Կվիցինիա - բանաստեղծ
- Ջումա Ախուբա - գրող
- Սամսոն Չանբա - գրող և քաղաքական գործիչ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Перепись населения Абхазии 2011. Очамчырский район
- ↑ საქართველოს სსრ უმაღლესი საბჭოს პრეზიდიუმის საინფორმაციო-სტატისტიკური განყოფილება, „საქართველოს სსრ ადმინისტრაციულ ტერიტორიული დაყოფა 1949 წლის 1 სექტემბრისათვის“, თბ., 1949
- ↑ Переписи населения в Абхазии 1886, 1926, 1939, 1959, 1970, 1979, 1989, 2003, 2011
- ↑ «Крылов А. Б. Религия и традиции абхазов». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кварчия В. Е. Историческая и современная топонимия Абхазии (Историко-этимологическое исследование). — Сухум: Дом печати, 2006—328 с.