Աթարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Աթարա
վրաց.՝ ათარა
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետՕչամչիրայի մունիցիպալիտետ
ԲԾՄ100 մ
Բնակչություն665[1] մարդ (2011)
Ժամային գոտիUTC+3
Աթարա (Աբխազիա)##
Աթարա (Աբխազիա)

Աթարա (աբխ.՝ Аҭара, վրաց.՝ ათარა), գյուղ Աբխազիայի Օչամչիրայի շրջանում, Օչամչիրայից 31 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Կոդոր գետի երկու ափերին։ Գտնվում է ծովի մակարդակից 100 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սև ծովից` 10 կմ։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1948 թվականը, գյուղը կոչվել է Նաբժոու (ნაბჟოუ), իսկ հետո` Աթարա[2]։ Աթարա Հայկական գյուղից տարբերակելու համար հաճախ անվանել են Աթարա Աբխազական։ Նշված անվանումը լայնորեն գործածվում է մինչ օրս։

Աթարան արևելքում սահմանակից է Կուտոլ, հյուսիսից` Աթարա Հայկական, հարավից Աձյուբժա և հայաբնակ Արագիչ գյուղերին, իսկ արևմուտքից` Գուլրիփշի շրջանին։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 1080 մարդ, իսկ 2011 թվականին, գյուղում արդեն բնակվում էր 665 մարդ` հիմնականում աբխազներ[1][3]։

Հաշվառման տարեթիվ Բնակիչների թվաքանակ Էթնիկ կազմ
1886 475 աբխազներ 100%
1926 1.726 աբխազներ 56,9%; հայեր 29,4%; վրացիներ 12,1%
1959 1.099 աբխազներ (կոնկրետ տվյալներ չկան)
1989 1.080 աբխազներ (կոնկրետ տվյալներ չկան)
2011 665 աբխազներ 97,6%, ռուսներ 0,8%, վրացիներ 0,6%, հայեր 0,6%

19-րդ դարում, մասնավորապես 1886 թվականի հաշվառումներով, Աթարա գյուղում բնակվում էին 424 ուղղափառ քրիստոնյաներ և 51 հոգի` մուսուլման սուննիներ։ Համաձայն սոցիալական շերտավորման, գյուղի յոթ ազնվականներից երեքը` իշխաններ էին, մնացած 465 հոգին` հասարակ գյուղացիներ։ Աթարայում գերակշռողը Կվիցինիա (Կուցնիա) տոհմն է, որն ըստ որոշ տվյալների, նաև աբխազական ամենախոշոր ազգատոհմն է[4]։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Перепись населения Абхазии 2011. Очамчырский район
  2. საქართველოს სსრ უმაღლესი საბჭოს პრეზიდიუმის საინფორმაციო-სტატისტიკური განყოფილება, „საქართველოს სსრ ადმინისტრაციულ ტერიტორიული დაყოფა 1949 წლის 1 სექტემბრისათვის“, თბ., 1949
  3. Переписи населения в Абхазии 1886, 1926, 1939, 1959, 1970, 1979, 1989, 2003, 2011
  4. «Крылов А. Б. Религия и традиции абхазов». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кварчия В. Е. Историческая и современная топонимия Абхазии (Историко-этимологическое исследование). — Сухум: Дом печати, 2006—328 с.