Ադրիան Գունինո
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | Ուրուգվայցի | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ուրուգվայ | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 3, 1989 (35 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ | |||||||||||||||||||||||
Հասակ | 171 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 67 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ադրիան Խավեր Գունինո Դուկե (իսպ.՝ Adrián Javier Gunino Duque, փետրվարի 3, 1989, Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, պաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գունինոն սկսել է իր կարիերան «Դանուբիո» ակումբում։ 2009 թվականի ամռանը Գունինոն վարձավճարով տեղափոխվել է արգենտինական «Բոկա Խունիորս» ակումբ։ Նա իր առաջին խաղը անցկացրեց սեպտեմբերի 4-ին ընդդեմ «Նյուելս Օլդ Բոյզ» ակումբի[1]։ 2010 թվականի ամռանն Ադրիանին վարձակալեց ֆրանսիական «Թուլուզ» ակումբը։ Նրա առաջնախաղը տեղի ունեցավ օգոստոսի 7-ին Առաջին Լիգայում ընդդեմ «Բրեստ» ակումբի[2]։ Վարձակալության վերջնաժամկետի ավարտից հետո Գունինոն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կնքեց «Պենյարոլ» ակումբի հետ։ Օգոստոսի 21-ին «Էլ Տանկե Սիսլեյ» ակումբի դեմ խաղում նա նշեց իր նորամուտը նոր թիմում[3]։
2012 թվականի սկզբին Գունինոն, «Պենյարոլ» ակումբի հիմնական կազմից տեղափոխվեց «Ֆենիքս» ակումբ։ Մարտի 11-ին նա իր նորամուտը նշեց Սեռո-Լարգո ակումբի դեմ խաղում[4]։
2012 թվականի ամռանը Գունինոն վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Ալմերիա» ակումբ։ Սեպտեմբերի 1-ին նա իր առաջնաելույթը կատարեց իսպանական Սեգունդայում ընդդեմ «Ռեալ Մադրիդի» դուբլի[5]։ 2014 թվականի սկզբին Գունինոն վարձավճարի ավարտից հետո տեղափոխվեց «Կորոդովա» ակումբ։ Մարտի 2-ին Գունինոն ակումբի կազմում իր առաջնաելույթը կատարեց ընդդեմ «Ժիրոնա» ակումբի[6]։ Մրցաշրջանի վերջում նա թիմին օգնեց հասնել ճանաչման։ Օգոստոսի 25-ին նա իր առաջնախաղը կատարեց Լա Լիգայում «Ռեալ Մադրիդ» ակումբի դեմ խաղի ժամանակ[7]։ 2015 թվականի ամռանը նա վերադառնում է «Ֆենիքս» ակումբ։ 2016 թվականի սկզբին Գունինոն ստանում է ազատ գործակալի կարգավիճակ։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Գունինոն Ուրուգվայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Վենեսուելայում կայացած Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությունում։ Մրցաշրջանում նա խաղացել է Բոլիվիայի[8], Չիլիի[9], Վենեսուելայի[10], Արգենտինայի[11], երկու անգամ էլ Բրազիլիայի[12][13] և Պարագվայի հավաքականների դեմ խաղերում[14][15]։
Գունինոն մասնակցել է Եգիպտոսում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Այս մրցաշրջանում նա խաղացել է Անգլիայի[16],, Ուզբեկստանի[17], Գանիայի[18] և Բրազիլիայի հավաքականների հետ խաղերին[19]։
2011 թվականին Գունինոն Ուրուգվայի օլիմպիական հավաքականի կազմում նվաճել է բրոնզե մեդալներ Պանամերիկյան խաղերի շրջանակներում, որը կայանում էր Գվադալախարայում։ Մրցաշրջանում նա խաղացել է Տրինիդադ և Տոբագոյի[20], Էկվադորի[21], Մեքսիկայի[22], Արգենտինայի[23] և Կոստա-Ռիկոյի հավաքականների հետ խաղերում[24]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային
Ուրուգվայ (մինչև 20)
- Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնություն — 2009
Ուրուգվայ (մինչև 23)
- Ամերիկական խաղեր — 2011
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Бока Хуниорс VS. Ньюэллс Олд Бойз 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ սեպտեմբերի 4.
- ↑ «Тулуза VS. Брест 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ օգոստոսի 7.
- ↑ «Пеньяроль VS. Эль Танке Сислей 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 21.
- ↑ «Серро-Ларго VS. Феникс Монтевидео 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ մարտի 11.
- ↑ «Альмерия VS. Реал Мадрид II 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 1.
- ↑ «Жирона VS. Кордова 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ մարտի 2.
- ↑ «Реал Мадрид VS. Кордова 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 25.
- ↑ «Боливия (до 20) VS. Уругвай (до 20) 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հունվարի 21.
- ↑ «Уругвай (до 20) VS. Чили (до 20) 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հունվարի 23.
- ↑ «Венесуэла (до 20) VS. Уругвай (до 20) 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ փետրվարի 8.
- ↑ «Аргентина (до 20) VS. Уругвай (до 20) 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ փետրվարի 4.
- ↑ «Уругвай (до 20) VS. Бразилия (до 20) 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հունվարի 29.
- ↑ «Уругвай (до 20) VS. Бразилия (до 20) 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հունվարի 31.
- ↑ «Парагвай (до 20) VS. Уругвай (до 20) 2:4» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հունվարի 25.
- ↑ «Уругвай (до 20) VS. Парагвай (до 20) 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ փետրվարի 6.
- ↑ «Англия (до 20) VS. Уругвай (до 20) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ սեպտեմբերի 26.
- ↑ «Уругвай (до 20) VS. Узбекистан (до 20) 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ սեպտեմբերի 29.
- ↑ «Уругвай (до 20) VS. Гана (до 20) 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հոկտեմբերի 2.
- ↑ «Бразилия (до 20) VS. Уругвай (до 20) 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հոկտեմբերի 7.
- ↑ «Уругвай (до 22) VS. Тринидад и Тобаго (до 22) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 25.
- ↑ «Эквадор (до 22) VS. Уругвай (до 22) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 21.
- ↑ «Мексика (до 22) VS. Уругвай (до 22) 5:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 24.
- ↑ «Аргентина (до 22) VS. Уругвай (до 22) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 27.
- ↑ «Коста-Рика (до 22) VS. Уругвай (до 22) 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 29.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|