Ադրիան Գունինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ադրիան Գունինո
Adrián Gunino
Անձնական տվյալներ
Ազգությունը Ուրուգվայցի
Քաղաքացիությունը Flag of Uruguay.svg Ուրուգվայ
Ծննդյան ամսաթիվ մարտի 3, 1989(1989-03-03) (30 տարեկան) կամ փետրվարի 3, 1989(1989-02-03)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Հասակ 171 սմ
Քաշ 67 կգ
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008—2011 Ուրուգվայ Դանուբիո 16 (0)
2009—2010  Արգենտինա Բոկու Խունիորս 1 (0)
2010—2011  Ֆրանսիա Տուլուզա 29 (0)
2011—2012 Ուրուգվայ Պենյարոլ 6 (0)
2012—2015 Ուրուգվայ Ֆենիկս 13 (0)
2012—2013  Իսպանիա Ալմերիա 27 (0)
2014—2015  Իսպանիա Կորդովա 41 (0)
Ազգային հավաքական
2009 Ուրուգվայ Ուրուգվայ (մինչև 20) 12 (0)
2011 Ուրուգվայ Ուրուգվայ (մինչև 23) 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ադրիան Խավեր Գունինո Դուկե (իսպ.՝ Adrián Javier Gunino Duque, մարտի 3, 1989(1989-03-03) կամ փետրվարի 3, 1989(1989-02-03)[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, պաշտպան:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունինոն սկսել է իր կարիերան «Դանուբիո» ակումբում: 2009 թվականի ամռանը Գունինոն վարձավճարով տեղափոխվել է արգենտինական «Բոկա Խունիորս» ակումբ: Նա իր առաջին խաղը անցկացրեց սեպտեմբերի 4-ին ընդդեմ «Նյուելս Օլդ Բոյզ» ակումբի[2]: 2010 թվականի ամռանն Ադրիանին վարձակալեց ֆրանսիական «Թուլուզ» ակումբը: Նրա առաջնախաղը տեղի ունեցավ օգոստոսի 7-ին Առաջին Լիգայում ընդդեմ «Բրեստ» ակումբի[3]: Վարձակալության վերջնաժամկետի ավարտից հետո Գունինոն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կնքեց «Պենյարոլ» ակումբի հետ: Օգոստոսի 21-ին «Էլ Տանկե Սիսլեյ» ակումբի դեմ խաղում նա նշեց իր նորամուտը նոր թիմում:[4]:

2012 թվականի սկզբին Գունինոն, «Պենյարոլ» ակումբի հիմնական կազմից տեղափոխվեց «Ֆենիքս» ակումբ: Մարտի 11-ին նա իր նորամուտը նշեց Սեռո-Լարգո ակումբի դեմ խաղում[5]:

2012 թվականի ամռանը Գունինոն վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Ալմերիա» ակումբ: Սեպտեմբերի 1-ին նա իր առաջնաելույթը կատարեց իսպանական Սեգունդայում ընդդեմ «Ռեալ Մադրիդի» դուբլի[6]: 2014 թվականի սկզբին Գունինոն վարձավճարի ավարտից հետո տեղափոխվեց «Կորոդովա» ակումբ: Մարտի 2-ին Գունինոն ակումբի կազմում իր առաջնաելույթը կատարեց ընդդեմ «Ժիրոնա» ակումբի[7]: Մրցաշրջանի վերջում նա թիմին օգնեց հասնել ճանաչման: Օգոստոսի 25-ին նա իր առաջնախաղը կատարեց Լա Լիգայում «Ռեալ Մադրիդ» ակումբի դեմ խաղի ժամանակ[8]: 2015 թվականի ամռանը նա վերադառնում է «Ֆենիքս» ակումբ: 2016 թվականի սկզբին Գունինոն ստանում է ազատ գործակալի կարգավիճակ:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Գունինոն Ուրուգվայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Վենեսուելայում կայացած Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությունում: Մրցաշրջանում նա խաղացել է Բոլիվիայի[9], Չիլիի[10], Վենեսուելայի [11], Արգենտինայի[12], երկու անգամ էլ Բրազիլիայի[13][14] և Պարագվայի հավաքականների դեմ խաղերում[15][16]:

Գունինոն մասնակցել է Եգիպտոսում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը: Այս մրցաշրջանում նա խաղացել է Անգլիայի,[17], Ուզբեկստանի[18], Գանիայի[19] և Բրազիլիայի հավաքականների հետ խաղերին[20]:

2011 թվականին Գունինոն Ուրուգվայի օլիմպիական հավաքականի կազմում նվաճել է բրոնզե մեդալներ Պանամերիկյան խաղերի շրջանակներում, որը կայանում էր Գվադալախարայում: Մրցաշրջանում նա խաղացել է Տրինիդադ և Տոբագոյի[21], Էկվադորի[22], Մեքսիկայի[23], Արգենտինայի[24] և Կոստա-Ռիկոյի հավաքականների հետ խաղերում[25]:

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային

Ուրուգվայ Ուրուգվայ (մինչև 20)

  • 3rd Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնություն — 2009

Ուրուգվայ Ուրուգվայ (մինչև 23)

  • 3rd Ամերիկական խաղեր — 2011

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Worldfootball.net
  2. «Бока Хуниорс VS. Ньюэллс Олд Бойз 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-09-04 
  3. «Тулуза VS. Брест 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2010-08-07 
  4. «Пеньяроль VS. Эль Танке Сислей 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-08-21 
  5. «Серро-Ларго VS. Феникс Монтевидео 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012-03-11 
  6. «Альмерия VS. Реал Мадрид II 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012-09-01 
  7. «Жирона VS. Кордова 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-03-02 
  8. «Реал Мадрид VS. Кордова 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-08-25 
  9. «Боливия (до 20) VS. Уругвай (до 20) 0:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-01-21 
  10. «Уругвай (до 20) VS. Чили (до 20) 3:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-01-23 
  11. «Венесуэла (до 20) VS. Уругвай (до 20) 3:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-02-08 
  12. «Аргентина (до 20) VS. Уругвай (до 20) 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-02-04 
  13. «Уругвай (до 20) VS. Бразилия (до 20) 3:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-01-29 
  14. «Уругвай (до 20) VS. Бразилия (до 20) 2:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-01-31 
  15. «Парагвай (до 20) VS. Уругвай (до 20) 2:4» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-01-25 
  16. «Уругвай (до 20) VS. Парагвай (до 20) 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-02-06 
  17. «Англия (до 20) VS. Уругвай (до 20) 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-09-26 
  18. «Уругвай (до 20) VS. Узбекистан (до 20) 3:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-09-29 
  19. «Уругвай (до 20) VS. Гана (до 20) 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-10-02 
  20. «Бразилия (до 20) VS. Уругвай (до 20) 3:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-10-07 
  21. «Уругвай (до 22) VS. Тринидад и Тобаго (до 22) 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-10-25 
  22. «Эквадор (до 22) VS. Уругвай (до 22) 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-10-21 
  23. «Мексика (до 22) VS. Уругвай (до 22) 5:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-10-24 
  24. «Аргентина (до 22) VS. Уругвай (до 22) 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-10-27 
  25. «Коста-Рика (до 22) VS. Уругвай (до 22) 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-10-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]