Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան
ադրբ.՝ Azərbaycan Dövlət İncəsənət İnstitutu և ռուս.՝ Азербайджанский государственный художественный институт
ՀապավումADMİU
Տեսակհամալսարան
Միջազգային անվանումAzerbaijan State University of Culture and Arts
Նախկին անվանումներՄիրզաղա Ալիևի անվան
Ադրբեջանի պետական արվեստի ինստիտուտ
Հիմնադրված է1923
Տիպհասարակական համալսարան
Ուսանողներ7258 (2010)
Երկիր Ադրբեջան
ՀասցեԻնշաաթչըլար փողոց, 9.
Ինդեքս։ AZ 1065,
Կայքadmiu.edu.az(ադրբ.) և admiu.edu.az/en.php(անգլ.)
Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան (Ադրբեջան)##
Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան (Ադրբեջան)
Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան, Ադրբեջան

Ալի բեկ Հուսեյնզադեի անվան Ադրբեջանի պետական մշակույթի և արվեստի համալսարան (ադրբ.՝ Əli bəy Hüseynzadə adına Azərbaycan Dövlət Mədəniyyət və İncəsənət Universiteti ), բարձրագույն ուսումնական հաստատություն, գործող Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարարության ներքո[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

V Բաքվի միջազգային գրքի ցուցահանդեսում

1923 թվականին ստեղծվել է Բաքվի թատերական տեխնիկում։ 1945 թվականին տեխնիկումի հիմքի վրա ստեղծվեց թատերական ինստիտուտ։ Առաջին ֆակուլտետներն են՝ դերասանական արվեստ, թատերագիտություն և ռեժիսուրա։ 1954 թվականին, ինստիտուտը վերանվանվել է ժողովրդական արտիստ Միրզաղա Ալիևի անունով։ 1959 թվականին ինստիտուտում բացեց երկու նոր ֆակուլտետ. մշակութային լուսավորություն և դեկորատիվ կիրառական արվեստ:1968 թվականին բարձրագույն դպրոցը դարձավ Ադրբեջանի պետական արվեստի ինստիտուտ։ 1981-1991 թվականներին այստեղ բացվեց մի շարք նոր ֆակուլտետներ. գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն, դիզայն, կինոռեժիսուրա, կինոգիտություն, թանգարանգիտություն, ինտերիեր, մանածագործություն և այլ ֆակուլտետներ։ 1991 թվականին ուսումնական հաստատությունը վերանվանվել է Ադրբեջանի պետական արվեստի համալսարան։ Իսկ 1993 թվականին վերանվանվել է Ադրբեջանի պետական մշակույթի և արվեստի պետական համալսարան։ 1991 թվականին համալսարանի մասնաճյուղը հիմնադրվել է Ղուբայի շրջանում։ 1997 թվականին ստեղծվել է օտարերկրյա դիմորդների նախապատրաստական բաժին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ադրբեջանի պետական մշակույթի և արվեստի համալսարան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  2. Ադրբեջանի պետական մշակույթի և արվեստի համալսարանի պաշտոնական կայքէջ
  3. Azerbaijan State Culture and Art University