Ադոլֆ Սաքս
Ադոլֆ Սաքս | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1814[1][2][3][…] |
Ծննդավայր | Դինանտ, Նամյուր |
Մահացել է | փետրվարի 7, 1894[4] (79 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | United Kingdom of the Netherlands, Բելգիա և Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա |
Մասնագիտություն | նվագարանների վարպետ, գյուտարար, երաժիշտ, երաժշտության ուսուցիչ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա |
Ծնողներ | հայր՝ Charles-Joseph Sax?[6] |
Պարգևներ և մրցանակներ | և [7] |
Adolphe Sax Վիքիպահեստում |
Ադոլֆ (Անտուան Ժոզեֆ) Սաքս (ֆր.՝ Antoine-Joseph (Adolphe) Sax, նոյեմբերի 6, 1814[1][2][3][…], Դինանտ, Նամյուր - փետրվարի 7, 1894[4], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), փողային նվագարանների բելգիացի վարպետ։ Սաքսոֆոն ստեղծողը։
Փողային գործիքներ պատրաստել սկսել է հոր՝ Շառլ Ժոզեֆ Սաքսի ղեկավարությամբ։ 1840 թվականին կատարելագործել է կլառնետը և բաս-կլառնետը, 1841 թվականին արույրից պատրաստել նոր գործիք՝ կլառնետի մունդշտուկով, որը սեփական անունով կոչել է սաքսոֆոն։
1842 թվականից ապրել է Փարիզում։ Ստեղծել է սաքսոֆոնի տարատեսակներ, պղնձափողային գործիքների նոր ընտանիքներ՝ սաքսհոռններ և սաքստրոմբներ։ 1857 թվականից դասավանդել է Փարիզի կոնսերվատորիայում։ Հրատարակել է իր իսկ ստեղծած գործիքների ձեռնարկներ։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թողնելով դպրոցը Սաքսը սկսում է զբաղվել նոր երաժշտական գործիքների դիզայնով։ Ադոլֆի առաջին խոշոր հայտնագործությունը բաս կլարնետի նոր տարբերակն էր, որը արտոնագրեց 24 տարեկանում։ 1841 թվականին Սաքսը տեղափոխվեց Փարիզ և սկսեց աշխատել նոր գործիքների հետ։ Մեծ հաջողության ստացան Սաքսի փողերը կամ սաքսահորները (անգլ.՝ saxhorn), որոնք 7 տարբեր չափերի էին և բերեցին ֆլյուգելհորնի ստեղծմանը։ Այսօր սաքսհորները հազվադեպ օգտագործվում են կոնցերտային խմբերում և նվագախմբերում։
1845 թվականին Սաքսը նաև զարգացրեց սաքսատրոմբոնների ընտանիքը, որոնք ավելի նեղ փող ունեին քան սաքսահորները, որոնք սակայն կարճատև կյանք ունեցան[8]։
Սաքսհորները լայնորեն տարածվեցին ամբողջ աշխարհով։ 1840-ականներին Սաքսը ստեղծեց կլարնետ֊բուրդոնը, որը կոնտրաբաս կլարնետի անհաջող տարբերակն էր։ Այս շրջանում էլ նա հենց ստեղծեց այն գործիքը, որի համար ներկայումս հայտնի է՝ սաքսաֆոնը, որը արտոնագրել է 1846 թվականի հունիսի 28֊ին։ Սաքսաֆոնը ստեղծվել է նվագախմբերում և կոնցերտային խմբերում նվագելու համար։ Կոմպոզիտոր Հեկտոր Բերլիոզը 1842 թվականին դրական է արձագանքել այս նոր գործիքի մասին։ 1846 թվականին Սաքսը պատրաստեց սաքսաֆոնների մի ամբողջական շարք՝ սոպրանոյից մինչև ենթակոնտրաբաս[9]։
Սաքսը ավելի ուշ նույնպես շարունակեց նոր երաժշտական գործիքներ նախագծելը։ 1853-1858 թվականին Սաքսը տառապել է շրթունքների քաղցկեղով, բայց ամբողջությամբ բուժվել է։ Նա մահացել է 1894 թվականին Փարիզում։
Ստեղծած գործիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Dictionnaire des Wallons (ֆր.) — Fédération Wallonie-Bruxelles, Institut Jules Destrée.
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.adolphesax.be/1620141_925431760835364_1446907648_n/
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 6,0 6,1 Риман Г. Сакс (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 3. — С. 1157—1158.
- ↑ English Wikipedia community Wikipedia — 2001.
- ↑ Hubbard, W. L. (1910). The American History and Encyclopedia of Music. Toledo, Ohio: Squire Cooley. էջ 454. ISBN 1-4179-0200-0. Վերցված է 2007 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Fred L. Hemke, The Early History of the Saxophone, DMA diss., University of Wisconsin, 1975, 249–250.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Սաքս» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 252)։ |