Ադամ Շիֆ
Ադամ Շիֆ անգլ.՝ Adam Schiff | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1960[1] (64 տարեկան) |
Ծննդավայր | Framingham, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | ամերիկյան անգլերեն |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան (1982)[1], Հարվարդի իրավունքի դպրոց (1985)[1], Monte Vista High School? և Հարվարդի համալսարան |
Երկեր | Midnight in Washington? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, փաստաբան և գրող |
Զբաղեցրած պաշտոններ | Կալիֆոռնիայի Սենատի անդամ, դատախազ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ և ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | adamschiff.com |
Ստորագրություն | |
Adam Schiff Վիքիպահեստում |
Ադամ Բեննեթ Շիֆ (անգլ.՝ Adam Bennett Schiff, հունիսի 22, 1960[1], Framingham, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դեմոկրատ-քաղաքական գործիչ, 2001 թվականից Կալիֆորնիայի տարբեր ընտրատարածքներ ներկայացնող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ[3]
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականից եղել է Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի կազմում. ներկայումս նրա նախագահն է[4]։ Ադամ Շիֆը հայտնի է նաև ԱՄՆ Կոնգրեսում իր հայանպաստ դիրքորոշմամբ։ Իր նոր պաշտոնում նա հայտարարել է, որ 19 տարի շարունակ պայքարել է հանուն ԱՄՆ օրենսդիրների կողմից Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Սթենֆորդի համալսարանը (1982), այնուգետև ստացել է իրավունքի դոկտորի աստիճան Հարվարդի Իրավունքի դպրոցում (1985)։
Վարել է մասնավոր իրավաբանական պրակտիկա։ ԱՄՆ դատախազության Կալիֆորնիայի կենտրոնական շրջանի դատախազն է 1987 թվականից 1993 թվականը։
1994 թվականին Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի ընտրությունների թեկնածու է եղեկ։ 1996 թվականից մինչև 2001 թվականը Կալիֆորնիայի նահանգի սենատի անդամ է։
2015-ից 2019 թվականներին Ադամ Շիֆը եղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահի տեղակալը։
Վաղ պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադամ Շիֆը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Ֆրամինգհամ քաղաքում՝ ազգությամբ հրեա Էդուարդ և Անն (Գլովսկի) Շիֆերի ընտանիքում. նրանք 1970թ., տեղափոխվել են Արիզոնա, իսկ 1972թ. հաստատվել Կալիֆորնիայում։ 1978թ. Շիֆը գերազանցությամբ ավարտել է Կալիֆորնիայի Դանիվելզ Մոնտե Վիստայի ավագ դպրոցը, իսկ այնուհետև ուսումը շարունակել Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության բաժնում՝ ստանալով բակալավրի աստիճան։ Այստեղ նունպես ուսումը գերազանցությամբ ավարտելով՝ նա 1982թ. վերադառնում է Մասաչուսեթս` ընդունվելու Հարվարդի իրավաբանական դպրոց, որն էլ փայլուն առաջադիմությամբ (cum laude) ավարտում է 1985թ.` որպես իրավաբանական գիտությունների դոկտոր։
Կարիերայի վաղ շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրավաբանական կրթությունն ստանակլով՝ Շիֆը մեկ տարի որպես գրագիր է աշխատել Կալիֆորնիայի կենտրոնական դատարանում։ 1987-1993թթ. եղել է ԱՄՆ գլխավոր դատախազի աշխատակազմում Կենտրոնական շրջանի նահանգային դատախազի օգնականը։ Այդ շրջանում Շիֆին համբավ է բերել Ռիչարդ Միլլերի գործը։ Խորհրդային միության օգտին լրտեսությամբ զբաղված ԿՀՎ նախկին գործակալը ատենակալների անհամաձայնությամբ և բողոքարկման ավարտված երկու դատական նիստերից հետո ի վերջո դատվել է երրորդ նիստում
1994թ. մայիսին Շիֆը մասնակցել է Կալիֆորնիայի նահանգային ժողովի 43-րդ տեղի համար անցկացված արտահերթ ընտրություններին՝ որտեղ պարտություն է կրել Հանրապետական Ջեյմս Ռոգանից։ Նրան, որպես դեմոկրատ թեկնածուի, Ռոգանը պարտության է մատնում նաև նույն տարի նոյեմբերին կայացած ընտրությունների ժամանակ։
Կալիֆորնիայի նահանգային շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1996թ. Շիֆն ընտրվում է որպես Կալիֆորնիայի նահանգային սենատի ներկայացուցիչ։ Իր գործունեության սկզբնական շրջանում 36-ամյա գործիչը եղել է այդ մարմնի անենաերիտասարդ անդամը։ Իր պաշտոնավարման չորս տարնեիի ընթացքում Շիֆը զբաղեցրել է Արդարադատության հանձնաժողովի և Անչափահասների հարցերով հատուկ հանձնաժողովի, ինչպես նաև օրենսդիր մարմնի միացյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
Որպես նահանգային սենատոր՝ նա հեղինակել է տասնյակ օրենսդրական նախագծեր, որոնք հետագայում օրենքի ուժ են ստացել։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2000թ. Շիֆը կոնգրեսական 27-րդ տարածքից առաջադրվել է որպես Ներկայացուցիչների պալատի թեկնածու։ 2000թ. նոյեմբերի 7-ին նա հաղթանակ է տոնել Հանրապետական Ջեյմս Ռոգանի հանդեպ և 2001թ. հունվարի 1-ից ստանձնել իր պաշտոնը։ Շիֆը 2002-2022թթ. պաշտոնավարում է 11 անգամ՝ վերընտրվելով յուրաքանչյուր երկու տարին մեկ։
Կոնգրեսում պաշտոնավարելու շրջանում Շիֆը եղել է նաև հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ և, ի թիվս այլ օրենսդրական նախագծերի, նախաձեռնել է Հայոց Ցեղասպանության հարցերով բանաձևը։ Նաև Արցախի (Լեռնային Ղարաբաղ) դեմ 2020թ. սանձազերծված քառասունչորսօրյա պատերազմից ժամանակ նա որպես կոնգրեսական մեղադրել է Թուրքիային Ադրբեջանի նախահարձակ գործողություններին սատարելու համար։
Շիֆը հեղինակել է նաև կարևորագույն այնպիսի օրենսդրական նախագծեր, որոնք վերաբերել են 2003թ. Իրաքի պատերազմին, Բենգազիի դեպքերի (2012) հետաքննությանը, մամուլի ազատությանը և այլն։
Հայամետ նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձև
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիֆը, որպես հայ-ամերիկյան հարաբերությունների հարցերով ակտիվ ջատագով, իր ընտրատարածքում ստացել է հայ համայնքի ավելի քան 70,000 ներկայացուցիչների աջակցությունը։ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ նրա ներկայացրած 106-րդ Բանաձևը 2007թ. հոկտեմբերի 11-ին արժանացել է Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանը, սակայն Թուրքիայի վարչապետի կողմից ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները վտանգել սպառնացող հայտարարությունից հետո դադարել է աջակցություն ստանալ։ 2010թ. մարտի 4-ին հանձնաժողովը մեկ ձայնի առավելությամբ (23 կողմ և 22 դեմ) դարձյալ հավանության է արժանացրել բանաձևը։ Թուրքիան դրանից հետո անմիջապես հետ է կանչել իր դեպսանին։ Շիֆն այս հարցի կապակցությամբ 2007թ. արված իր հայտարարությունում մասնավորապես նշել է. «Երբ մտածում եք, թե ինչ ունենք մենք մեր հետևում՝ նախագահ, այս քարոզարշավը արդարացրած արտաքին քաղաքական գերատեսչություն, Թուրքական լոբբի, ապա դուք այդ ամենի ֆոնին ունեք ճշմարտությունը, որը հզոր լինելով հանդերձ, միշտ չէ որ հաղթահարում է արգելքները»։ 2019թ. հոկտեմբերի 19-ին Կոնգրեսը ձայների 405 կողմ, 11 դեմ գերակշռող մեծամասնությամբ ընդունում է բանաձևը։
Հայ-ադրբեջանական պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առավել մանրամասն տեղեկությունների համար տե՛ս Լեռնային Ղարաբաղի հակամարտություն
Շիֆը Լեռնային Ղարաբաղի (Արցախ) դեմ սանձազերծված պատերազմի համար մեղադրել է Թուրքիային։ Նա իր խոսքում նշել է, որ 2020թ. պատերազմը «պետք է մեզ համար առիթ լինի վերանայելու մեր հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Եթե Միացյալ Նահանգների դաշնակիցը քաղաքացիական անձանց շրջանում արյունահեղություններ և սպանություններ խրախուսելու համար Սիրիայից հավաքագրում է ապստամբների, ապա այդ դեպքում ինչպիսի՞ դաշնակիցներ են նրանք ՆԱՏՕ-ում կամ այլուր»։ Շիֆն իր ստորագրությամբ սատարել է նաև Մայք Պոմպեոին ուղղված հետևյալ բովանդակությամբ նամակը. «Մենք սույն գրությամբ մեր խոր մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղ) դեմ սանձազերծված նոր ագրեսիայի և Հայաստանի հետ նոր հակամարտության ծավալման առնչությամբ։ Կոչ ենք անում Վարչակազմին կիրառել լարվածությունը նվազեցնելուն ռազմական գործողություններին վերջ դնելու և Ադրբեջանին հետագա հարձակողական գործողություններից հետ պահելու համար առկա բոլոր դիվանագիտական գործիքները»։ Նա նաև կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետությունը։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 SCHIFF, Adam (1960-) — GPO, 1903.
- ↑ https://www.workwithdata.com/person/adam-b-schiff-1960
- ↑ Hilary Hurd Anyaso (2019 թ․ սեպտեմբերի 23). «California Congressman Adam Schiff to deliver Leopold Lecture at Northwestern». Northwestern University NewsCenter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Andrew Desiderio; Kyle Cheney (2019 թ․ սեպտեմբերի 24). «Trump nemesis Adam Schiff holds the keys to his impeachment». Politico (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Congressman Adam Schiff official U.S. House site
- Adam Schiff for Congress
- Biography-ն Biographical Directory of the United States Congress կայքում
- Profile Արխիվացված 2012-10-29 Wayback Machine-ը Vote Smart կայքում
- Appearances on C-SPAN
- Հունիսի 22 ծնունդներ
- 1960 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի իրավունքի դպրոցի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ
- Մխիթար Գոշի մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի փաստաբաններ
- Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձև
- Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակի մրցանակակիրներ