Ադալեթ Աղաօղլու
Ադալեթ Աղաօղլու թուրքերեն՝ Adalet Ağaoğlu | |
---|---|
Ծննդյան անուն | թուրքերեն՝ Adalet Sümer |
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1929[1] |
Ծննդավայր | Նալլըհան, Անկարայի մարզ, Թուրքիա |
Վախճանվել է | հուլիսի 14, 2020[2] (90 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Ջեբեջի Ասրի գերեզմանատուն |
Մասնագիտություն | լրագրող, գրող, դրամատուրգ, արձակագիր և վիպասան |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Անկարայի համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետ և Անկարայի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Curfew? և Q6006346? |
Աշխատավայր | TRT |
Պարգևներ | |
Adalet Ağaoğlu Վիքիպահեստում |
Ադալեթ Աղաօղլու (ի ծնե Սյումեր, հոկտեմբերի 13, 1929[1], Նալլըհան, Անկարայի մարզ, Թուրքիա - հուլիսի 14, 2020[2], Ստամբուլ, Թուրքիա), թուրք գրող և դրամատուրգ։ Համարվում է 20-րդ դարի թուրքական գրականության ամենահայտնի վիպասաններից մեկը[3]։ Նա նաև գրել է էսսեներ, հիշողություններ և պատմվածքներ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆաթմա Ինայթ («Ադալեթ») Սումերը ծնվել է Անկարայի նահանգի Նալլըհան գյուղում, որտեղ հաճախել է տեղի տարրական դպրոցը։ Ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Անկարա, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն և հաճախել գիմնազիա։ Երիտասարդ տարիքում նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել Ռեշատ Նուրի Գյունթեքինի «Ցախասարյակ` երգող թռչուն» վեպը։ Անկարայի համալսարանում սովորել է ֆրանսերեն լեզու և գրականություն։ Մասնակցություն է ունեցել քաղաքի գրական կյանքին, հաճախել է Յահա Քեմալ Բեյաթլիի, Ահմեդ Համդի Տանպընարի և Օրհան Վելիի ցերեկույթներին։
1951 թվականին Ադալեթը աշխատանքի է անցել Անկարայի պետական ռադիոյում (TRT-ի նախորդը)։ Այնտեղ աշխատել է որպես դրամատուրգ և թարգմանիչ։ Այս ժամանակաշրջանում նա գրել է իր գրական առաջին ստեղծագործությունները։ 1955 թվականին ամուսնացել է ինժեներ Հալիմ Աղաօղլուի հետ, որի հետ երկու տարի բնակվել է Միացյալ Նահանգներում։ Բացի ռադիոյի աշխատանքից, 1961 թվականին ընկերների հետ միասին հիմնել է Անկարայի առաջին մասնավոր թատրոնը՝ «Meydan Sahnesi»: Չնայած դրան, նրա առաջին բեմադրությունը մեծ հաջողություն չի ունեցել[4]։
1970 թվականին նա թողել է ռադիոյի իր աշխատանքը և գրել իր առաջին «Պառկել և մահանալ» վեպը, որը 1973 թվականին տպագրվել է Ստամբուլում։ Դրան հաջորդել են փոքր ծավալի պատմվածքների 4 հատորներ և ևս 8 վեպեր, որոնք արժանացել են գրական տարբեր մրցանակների։ 1975 թվականին նրա «Բարձր լարվածություն» պատմվածքների ժողովածուն (թուրքերեն՝ Yüksek Gerilim) ստացել է Սաիտ Ֆաիքի գրական մրցանակ, իսկ նրա «Իմ կարոտի փափուկ վարդը» (թուրքերեն՝ Fikrimin Ince Gülü) վեպը ստացել է Մադարալիի մրցանակ։ 1980 թվականին ստացել է Օրհան Քեմալի գրական մրցանակ։ 1983 թվականին գրողը Անկարայից տեղափոխվել է Ստամբուլ։
1998 թվականին Աղաօղլուն ստացել է Անատոլիայի և Օհայոյի համալսարանների պատվավոր դոկտորի գիտական աստիճան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Adalet Ağaoğlu: Novelist of the Kemalist elite — Daily Sabah.
- ↑ 2,0 2,1 2,2 Son Dakika Haberi! Adalet Ağaoğlu hayatını kaybetti — CNN Türk.
- ↑ «Nihat Duğancı, Adalet Ağaoğlu'nun Romanları ve Romancılığı, Çanakkale Onsekiz Mart Üniversitesi Sosyal Bilimler Enstitüsü Çanakkale, 2006». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Kafkas tebeşir dairesi. Der kaukasische Kreidekreis. Ankara : Kardeş Matbaası, 1963
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադալեթ Աղաօղլու» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 13 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Թուրքիայում ծնվածներ
- Հուլիսի 14 մահեր
- 2020 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Անկարայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի թուրք պատմվածագիրներ
- Անձինք Անկարայից
- Թուրք աթեիստներ
- Թուրք գրողներ
- Թուրք դրամատուրգներ
- Թուրք լրագրողներ
- Թուրք կին գրողներ
- Թուրք նախկին մուսուլմաններ
- Թուրք վիպասաններ
- Կին դրամատուրգներ