Ադալեթ Աղաօղլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադալեթ Աղաօղլու
թուրք.՝ Adalet Ağaoğlu
Adalet Agaoglu .jpg
Ծննդյան անունթուրք.՝ Adalet Sümer
Ծնվել էհոկտեմբերի 13, 1929(1929-10-13)[1]
ԾննդավայրՆալլըհան, Անկարայի մարզ, Թուրքիա
Վախճանվել էհուլիսի 14, 2020(2020-07-14)[2] (90 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանCebeci Modern Cemetery
Մասնագիտությունլրագրող, հեղինակ, գրող և դրամատուրգ
ԱզգությունԹուրքեր
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
ԿրթությունԱնկարայի համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետ
ԱշխատավայրTRT
ՊարգևներՄշակույթի և արվեստի բնագավառում Թուրքիայի Հանրապետության նախագահի մեծ մրցանակ Օրհան Քեմալի անվան գրական մրցանակ Սեդատ Սիմավիի անվան գրական մրցանակ Օհայո նահանգի համալսարանի պատվավոր դոկտոր և Q97382272?
Adalet Ağaoğlu Վիքիպահեստում

Ադալեթ Աղաօղլու (ի ծնե Սյումեր, հոկտեմբերի 13, 1929(1929-10-13)[1], Նալլըհան, Անկարայի մարզ, Թուրքիա - հուլիսի 14, 2020(2020-07-14)[2], Ստամբուլ, Թուրքիա), թուրք գրող և դրամատուրգ։ Համարվում է 20-րդ դարի թուրքական գրականության ամենահայտնի վիպասաններից մեկը[3]։ Նա նաև գրել է էսսեներ, հիշողություններ և պատմվածքներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաթմա Ինայթ («Ադալեթ») Սումերը ծնվել է Անկարայի նահանգի Նալլըհան գյուղում, որտեղ հաճախել է տեղի տարրական դպրոցը։ Ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Անկարա, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն և հաճախել գիմնազիա։ Երիտասարդ տարիքում նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել Ռեշատ Նուրի Գյունթեքինի «Ցախասարյակ` երգող թռչուն» վեպը։ Անկարայի համալսարանում սովորել է ֆրանսերեն լեզու և գրականություն։ Մասնակցություն է ունեցել քաղաքի գրական կյանքին, հաճախել է Յահա Քեմալ Բեյաթլիի, Ահմեդ Համդի Տանպընարի և Օրհան Վելիի ցերեկույթներին։

1951 թվականին Ադալեթը աշխատանքի է անցել Անկարայի պետական ռադիոյում (TRT-ի նախորդը)։ Այնտեղ աշխատել է որպես դրամատուրգ և թարգմանիչ։ Այս ժամանակաշրջանում նա գրել է իր գրական առաջին ստեղծագործությունները։ 1955 թվականին ամուսնացել է ինժեներ Հալիմ Աղաօղլուի հետ, որի հետ երկու տարի բնակվել է Միացյալ Նահանգներում։ Բացի ռադիոյի աշխատանքից, 1961 թվականին ընկերների հետ միասին հիմնել է Անկարայի առաջին մասնավոր թատրոնը՝ «Meydan Sahnesi»: Չնայած դրան, նրա առաջին բեմադրությունը մեծ հաջողություն չի ունեցել[4]։

1970 թվականին նա թողել է ռադիոյի իր աշխատանքը և գրել իր առաջին «Պառկել և մահանալ» վեպը, որը 1973 թվականին տպագրվել է Ստամբուլում։ Դրան հաջորդել են փոքր ծավալի պատմվածքների 4 հատորներ և ևս 8 վեպեր, որոնք արժանացել են գրական տարբեր մրցանակների։ 1975 թվականին նրա «Բարձր լարվածություն» պատմվածքների ժողովածուն (թուրք.՝ Yüksek Gerilim) ստացել է Սաիտ Ֆաիքի գրական մրցանակ, իսկ նրա «Իմ կարոտի փափուկ վարդը» (թուրք.՝ Fikrimin Ince Gülü) վեպը ստացել է Մադարալիի մրցանակ։ 1980 թվականին ստացել է Օրհան Քեմալի գրական մրցանակ։ 1983 թվականին գրողը Անկարայից տեղափոխվել է Ստամբուլ։

1998 թվականին Աղաօղլուն ստացել է Անատոլիայի և Օհայոյի համալսարանների պատվավոր դոկտորի գիտական աստիճան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]