Jump to content

Ադա Նեգրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադա Նեգրի
Ada Negri
Ծնվել էփետրվարի 3, 1870(1870-02-03)[1][2][3][…]
ԾննդավայրԼոդի, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[4][5]
Վախճանվել էհունվարի 11, 1945(1945-01-11)[4][1][2][…] (74 տարեկան)
Վախճանի վայրՄիլան, Իտալիայի թագավորություն[4][5]
ԳերեզմանSan Francesco Church
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Լեզուիտալերեն
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Պարգևներ
 Ada Negri Վիքիպահեստում

Ադա Նեգրի (իտալ.՝ Ada Negri, փետրվարի 3, 1870(1870-02-03)[1][2][3][…], Լոդի, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[4][5] - հունվարի 11, 1945(1945-01-11)[4][1][2][…], Միլան, Իտալիայի թագավորություն[4][5]), իտալացի բանաստեղծուհի։

Ծնվել է բանվորի ընտանիքում։ Իր առաջին ժողովածուներում՝ «Ճակատագիր» (1892, հայ հրտ․ 1919) և «Մրրիկներ» (1896, հայ հրտ․ 1924), իտալական պոեզիայում առաջին անգամ Նեգրին պատկերել է գործարանային բանվորների աշխատանքը, հնչեցրել խռովության մոտիվներ։

Ամուսնանալով արդյունաբերողի հետ՝ նա կտրվել է իր հարազատ միջավայրից․ այդ պատճառով ստեղծված հոգեկան ճգնաժամն է արտահայտված «Արտաքսում» (1914) ժողովածուում։ Հետագայում Նեգրիի պոեզիան կորցնում է սոցիալական ասպեկտը, կամերային բնույթ ստանում։

Նեգրիի ստեղծագործության աշխատավորական-դեմոկրատական մոտիվները հարազատ են եղել Հակոբ Հակոբյանի և Շուշանիկ Կուրղինյանի ոգուն։ Հակոբյանը առաջինն է իր թարգմանություններով («Բանաստեղծություններ», պրակ 1, 1903, պրակ 2, 1904, «Բանաստեղծություններ», 1909) հայ ընթերցողին ծանոթացրել Նեգրիի պոեզիային։ Նեգրիի ստեղծագործություններից հայերեն են թարգմանել նաև Ա․ Ղազիկյանը («Ճակատագիր», ժողովածու) և ուրիշներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dedola R. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2013. — Vol. 78.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Негри Ада // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
  6. http://artflsrv02.uchicago.edu/cgi-bin/efts/textdbs/iww/authoridx.pl?auth_code=A0035&showfullrecord=ON

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բ. Լյուսիֆևր, Աշխատանքի ու աշխատավորի գաղափարը Ադա Նեգրիի, Հ․ Հակոբյանի և Շ․ Կուրղինյանի բանաստեղծությունների մեջ, Նոր Նախիջևան, 1909։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադա Նեգրի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 214