Աբրահամ Վալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբրահամ Վալդ
Ծնվել էհոկտեմբերի 31, 1902(1902-10-31)[1][2][3]
Կլուժ-Նապոկա, Ավստրո-Հունգարիա[1]
Մահացել էդեկտեմբերի 13, 1950(1950-12-13)[1][3] (48 տարեկան)
Nilgiri Mountains, Թամիլ Նադու, Հնդկաստան[4][5]
մահը պատահարից
Քաղաքացիություն Հունգարիայի թագավորություն
Ազգությունհրեա
Մասնագիտությունմաթեմատիկոս, վիճակագրագետ, համալսարանի դասախոս և տնտեսագետ
Հաստատություն(ներ)Կոլումբիայի համալսարան[1] և Կարնեգիի գիտության ինստիտուտ[1]
Գործունեության ոլորտֆունկցիոնալ վերլուծություն և Վիճակագրություն
ԱնդամակցությունՄաթեմատիկական վիճակագրության ինստիտուտ[3] և Տնտեսաչափական ընկերություն[6]
Ալմա մատերՎիեննայի համալսարան (1931)[1] և "King Ferdinand I" University? (1927)[1]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[7][8] և գերմաներեն
Գիտական ղեկավարKarl Menger?
Եղել է գիտական ղեկավարCharles Stein?[9], Herman Chernoff?[9], Milton Sobel?[9] և Meyer Abraham Girshick?[9]
Հայտնի աշակերտներՅակոբ Վուլֆովից[1]
Ազդվել էՕսկար Մորգենշտերն
Պարգևներ
Երեխա(ներ)Robert M. Wald?
 Abraham Wald Վիքիպահեստում

Աբրահամ Վալդ (/wɔːld/, հունգ.՝ Wald Ábrahám, հոկտեմբերի 31, 1902(1902-10-31)[1][2][3], Կլուժ-Նապոկա, Ավստրո-Հունգարիա[1] - դեկտեմբերի 13, 1950(1950-12-13)[1][3], Nilgiri Mountains, Թամիլ Նադու, Հնդկաստան[4][5]), հունգարացի մաթեմատիկոս, ով մեծ ավանդ ունեցավ որոշումների կայացման թեորիայի, երկրաչափության և տնտեսագիտության մեջ, հիմնադիրն է Վերլուծության կայուն հետազոտության[10]։ Հետազոտությունները անցկացրել է Կոլումբիայի համալսարանում։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալդը ծնվել է 1902 թվականի հոկտեմբերի 31-ին Կլուժ քաղաքում՝ Ավստրո-Հունգարիայում՝ Տրանսիլվանիայում (ներկայում՝ Ռումինիա)։ Կրոնական ուղղվածությամբ հրեա, ով չէր հաճախում շաբաթօրյա դասերին, ինչը պարտադիր էր ժամանակի հունգարական դպրոցական համակարգում, հետևաբար տնային ուսուցմամբ էր զբաղված ծնողների հետ, մինչև քոլեջի տարիները[10]։ Նրա ծնողները կիրթ էին հետևաբար հեշտությամբ կարողացան փոխարինել ուսուցիչներին[11]։

1928 թվականին նա ավարտում է Ֆերդինանատ I-ի անվան համալսարանի մաթեմատիկայի բաժինը[12]։ 1927 թվականին նա ընդունվում է Վիեննայի համալսարան, որը ավարտում է 1931 թվականին ասպիրանտի կոչմամաբ՝ մաթեմատիկայի բնագավառում։ Նրա գիտական ղեկավարը Կարլ Մենգերն էր[10]։

Չնայած Վալդը բացառիկ գերազանցիկ էր, վերջինս չկարողացավ համալսարանում աշխատանք ձեռք բերել, ինչը պայմանավորված էր հրեաների նկատմամաբ ցուցաբերվող խտրական մոտեցմամբ։ Այնուամենայնիվ Օսկար Մորգենսթերնը կարողացավ նրա համար պաշտոն ձեռք բերել տնտեսագիտության բնագավառում։ Երբ, 1938 թվականին նացիստական Գերմանիայն անեքսիայի ենթարկեց Ավստրիան, հրեաների նկատմամաբ խտրական վերաբերմունքը ավելի խորացավ, Վալդը և իր ընտանիքը հտապնդման մեջ էր հրեա լինելու պատճառով։ Վալդը կարողանում է շուտով տեղափոխվել ԱՄՆ, Կոուլի Տնտեսագիտական հետազոտությունների հանձնաժողովի հրավերով, կատարելու համար տնտեսագիտական հետազոտություններ[10]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Վալդը հանդիսանում էր Վերլուծական հետազոտությունների խմբի մեջ` Կոլումբիայի համալսարանում, որտեղ վերջինս օգտագործում էր իր վերլուծական ունակությունները պատերազմական խնդիրները լուծելու համար[13]։ Աշխատանքը ներառում էր հաջորդական վերլուծության և նմուշառման ստուգման մեթոդները[14]։ Խմբի հիմնական նպատակն էր հաշվարկել պատերազմից վերադարձած օդանավերի վնասվածության աստիճանը և հիմնական հատվածները որ վնասված էին, ինչը թույլ կտար նվազագույնի հասցնել ապագայում հնարավոր պայթեցումները։ Նրա աշխատանքները համարվում էին ժամանակի համար հիմունքային՝ վերլուծական հետազոտությունների բնագավառում։

Վալդը մահացել է Հնդկաստանում իր կնոջ հետ միասին, երբ ինքնաթիռը, որով վերջիններս ճամփորդում էին բախվում է Նիլգիրի լեռներին՝ հարավային Հնդկաստանում, երբ գնում էր այնտեղ կառավարության համար դասախոսություններով հանդես գալու[10]։ Նա այցելել էր Հնդկաստանի վիճակագրության ինստիտուտ՝ Կալկաթայում, և պատրաստվում էր հունվարին այցելել Բանգալորում գտնվող Հնդկական գիտական կոնգրես։ Նրանց երկու երեխաները Միացյալ նահանգներ էին վերադարձել։

Մահից հետո Վալդը ենթարկվեց սուր քննադատության Սըր. Ռոնալդ Ա. Ֆիշերի կողմից։ Ֆիշերը մեղադրում էր Վալդին առանց գիտական փորձառության մաթեմատիկոս լինելու մեջ, նրա հեղինակած գրքերը և հոդվածները ոչ վստահելի համարելով։ Ֆիշերը հատկապես քննադատում էր Վալդի՝ փորձերը նախագծելու եղանակը, որը տարբերվում էր Ֆիշերի և Ֆրանկ Յեթի առաջարկած՝ գիտական համարվող տարբերակից[15]։ Վալդի աշխատանքները պաշտպանվեցին Ջերզի Նեյմանի կողմից հենց հաջորդ տարում. Նեյմանը գիտականորեն ապացուցեց փորձերը նախագծելու նրա եղանակը[16]։ Լյուսեին լե Շամը իր «Ասիմպտոտիկ մեթոդներ» վիճակագրական որոշման տեսության մեջ գրքում հիշատակում է Վալդին. «Օգտագործված գաղափարներն ու տեխնիկան առաջին հերթին արտացոլում են Աբրահամ Վալլդի գրածների ազդեցությունը»։

Աբրահամ Վալդը ամերիկացի նշանավոր ֆիզիկոս Ռոբերտ Վալդի հայրն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Scientific Legacy DatabaseInstitute of Mathematical Statistics.
  4. 4,0 4,1 4,2 http://teaandtarry.blogspot.com/2012/08/no-response-from-flight-vt-cfk.html
  5. 5,0 5,1 5,2 https://projecteuclid.org/journals/annals-of-mathematical-statistics/volume-23/issue-1/Abraham-Wald-1902-1950/10.1214/aoms/1177729480.full — P. 1.
  6. 6,0 6,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
  7. https://plus.si.cobiss.net/opac7/conor/115917667
  8. CONOR.Sl
  9. 9,0 9,1 9,2 9,3 Mathematics Genealogy Project — 1997.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Morgenstern, Oskar (1951)։ «Abraham Wald, 1902–1950»։ Econometrica (Econometrica, Vol. 19, No. 4) 19 (4): 361–367։ JSTOR 1907462։ doi:10.2307/1907462. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  11. Կաղապար:MacTutor Biography
  12. Anuarul Universității Regele Ferdinand I pe anul școlar 1927/28. p. 187. Online access, University Library in Cluj, Romania.
  13. Wallis, W. Allen. "The Statistical Research Group, 1942-1945." Journal of the American Statistical Association 75, no. 370 (1980): 320-30. doi:10.2307/2287451.
  14. Wallis W. Allen (1980)։ «The Statistical Research Group, 1942–1945»։ Journal of the American Statistical Association 75 (370): 320–330։ doi:10.1080/01621459.1980.10477469. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  15. Fisher Ronald (1955)։ «Statistical methods and scientific induction»։ Journal of the Royal Statistical Society, Series B 17 (1): 69–78։ JSTOR 2983785 (criticism of statistical theories of Jerzy Neyman and Abraham Wald). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  16. Neyman Jerzy (1956)։ «Note on an Article by Sir Ronald Fisher»։ Journal of the Royal Statistical Society, Series B 18 (2): 288–294։ JSTOR 2983716 (reply to Fisher 1955). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբրահամ Վալդ» հոդվածին։