Աաշա Կայս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աաշա Կայս
أعشى قيس
Ծնվել է6-րդ դար[1]
ԾննդավայրՄանֆուհա, Նաջդ (այժմ՝ Սաուդյան Արաբիա)
Վախճանվել էմիգուցե 629[1]
Վախճանի վայրՄանֆուհա, Էև-Ռիյադ, Սաուդյան Արաբիա[1]
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուարաբերեն
Ազգությունարաբ
Ժանրերկասիդա
պոեմ

Աաշա Կայս (արաբ․՝ أعشى قيس‎‎‎), (ամբողջական անուն՝ արաբ․՝ ميمون بن قيس‎‎, Մայմուն իբն Կայս), 6-րդ դար[1], Մանֆուհա, Էև-Ռիյադ, Սաուդյան Արաբիա[1] - միգուցե 629[1], Մանֆուհա, Էև-Ռիյադ, Սաուդյան Արաբիա[1]), 7-րդ դարի արաբ պոետ, Նախաիսլամական Արաբիայի ամենահայտնի բանաստեղծներից[2][3]։ Բանաստեղծի Աաշա մականունը առաջացել է նրա վատ տեսողության պատճառով[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոետը ծնվել է 570 թվականին Արաբիայի Մանֆուհա գյուղում։ Շատ է ճանապարհորդել Արաբական թերակղզում, Միջագետքում, Սիրիայում, Եթովպիայում՝ վաստակելով բանաստեղծություններ գրելով։ Նրան սկսել են կոչել Աաշա, որը նշանակում է «թույլ տեսողություն ունեցող»[5] կամ կույր՝ տեսողությունը կորցնելուց հետո։ Նույնիսկ կուրանալուց հետո շարունակում է ճանապարհորդել՝ մասնավորապես Արաբական թերակղզու արևմտյան ափերին։ Հենց այդ ժամանակ էլ սկսում է պանեգիրիկներ գրել։

Լինելով նախաիսլամական մշակույթի պոետ՝ Աաշան չէր ընդունում իսլամը, թեև ստեղծել էր կասիդա, որը փառաբանում էր Մուհամմադին։ Հիրայում մոտ էր նեստորականների հետ։ Համարվում է հին արաբական «գինու» պոեզիայի համահիմնադիրն ու լավագույն ներկայացուցիչներից մեկը։ Նրա կասիդաներից մեկը երբեմն ներառվում է վաղ արաբական գրականության բանաստեղծությունների ժողովածուի մեջ։

Մահացել է մոտ 629 թվականին։ Ըստ արաբական ավանդույթի՝ համարվում է հեդոնիզմի մարմնավորում․ այդ կերպով հանդիպում է Աբու ալ-Ալա ալ-Մաարրիի «Ներման ուղերձ»-ի մեջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. دکتر: الغنیم، یوسف، عبدالله (شعراء المعلقات) ، دار‌المشرق العربی، بیروت، چاپ سال ۱۹۸۵ میلادی
  3. دیوان: ، “ (دیوان الأعشی) “، چاپ بیروت: دار‌الفکر العربی، ۱۹۹۶
  4. دکتر:جبرائیل، جبور، سلیمان، (الأمراء والقبائل) دار‌العلم للملایین: بیرت، چاب اول، انتشار سال ۱۹۸۸ میلادی. (به عربی).
  5. Asha

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rescher O., Abriss der arabischen Literaturgeschichte, Konstantinopel, 1925.