Աաշա Կայս
Աաշա Կայս أعشى قيس | |
|---|---|
| Ծնվել է | 6-րդ դար[1] |
| Ծննդավայր | Մանֆուհա, Նաջդ (այժմ՝ Սաուդյան Արաբիա) |
| Վախճանվել է | 629[2] |
| Վախճանի վայր | Մանֆուհա, Էև-Ռիյադ, Սաուդյան Արաբիա[1] |
| Մասնագիտություն | բանաստեղծ |
| Լեզու | արաբերեն |
| Ազգություն | արաբ |
| Ժանրեր | կասիդա պոեմ |
| Ուշագրավ աշխատանքներ | Մուալլականեր |
Աաշա Կայս (արաբ․՝ أعشى قيس), (ամբողջական անուն՝ արաբ․՝ ميمون بن قيس, Մայմուն իբն Կայս), 6-րդ դար[1], Մանֆուհա, Էև-Ռիյադ, Սաուդյան Արաբիա[1] - 629[2], Մանֆուհա, Էև-Ռիյադ, Սաուդյան Արաբիա[1]), 7-րդ դարի արաբ պոետ, Նախաիսլամական Արաբիայի ամենահայտնի բանաստեղծներից[3][4]։ Բանաստեղծի Աաշա մականունը առաջացել է նրա վատ տեսողության պատճառով[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոետը ծնվել է 570 թվականին Արաբիայի Մանֆուհա գյուղում։ Շատ է ճանապարհորդել Արաբական թերակղզում, Միջագետքում, Սիրիայում, Եթովպիայում՝ վաստակելով բանաստեղծություններ գրելով։ Նրան սկսել են կոչել Աաշա, որը նշանակում է «թույլ տեսողություն ունեցող»[6] կամ կույր՝ տեսողությունը կորցնելուց հետո։ Նույնիսկ կուրանալուց հետո շարունակում է ճանապարհորդել՝ մասնավորապես Արաբական թերակղզու արևմտյան ափերին։ Հենց այդ ժամանակ էլ սկսում է պանեգիրիկներ գրել։
Լինելով նախաիսլամական մշակույթի պոետ՝ Աաշան չէր ընդունում իսլամը, թեև ստեղծել էր կասիդա, որը փառաբանում էր Մուհամմադին։ Հիրայում մոտ էր նեստորականների հետ։ Համարվում է հին արաբական «գինու» պոեզիայի համահիմնադիրն ու լավագույն ներկայացուցիչներից մեկը։ Նրա կասիդաներից մեկը երբեմն ներառվում է վաղ արաբական գրականության բանաստեղծությունների ժողովածուի մեջ։
Մահացել է մոտ 629 թվականին։ Ըստ արաբական ավանդույթի՝ համարվում է հեդոնիզմի մարմնավորում․ այդ կերպով հանդիպում է Աբու ալ-Ալա ալ-Մաարրիի «Ներման ուղերձ»-ի մեջ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 OpenITI corpus — OpenITI.
- ↑ دکتر: الغنیم، یوسف، عبدالله (شعراء المعلقات) ، دارالمشرق العربی، بیروت، چاپ سال ۱۹۸۵ میلادی
- ↑ دیوان: ، “ (دیوان الأعشی) “، چاپ بیروت: دارالفکر العربی، ۱۹۹۶
- ↑ دکتر:جبرائیل، جبور، سلیمان، (الأمراء والقبائل) دارالعلم للملایین: بیرت، چاب اول، انتشار سال ۱۹۸۸ میلادی. (به عربی).
- ↑ Asha
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rescher O., Abriss der arabischen Literaturgeschichte, Konstantinopel, 1925.
| ||||||||||||