ԱՄՆ նախագահական ընտրություններ (2024)
Այս հոդվածը կամ նրա մի մասը տեղեկույթ է պարունակում սպասվող իրադարձության մասին: Այստեղ նկարագրվում են իրադարձություններ, որոնք դեռ տեղի չեն ունեցել կամ ընթացքի մեջ են: |
ԱՄՆ նախագահական ընտրություններ (2024) | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
նոյեմբերի 5, 2024[1] | ||||
![]() |
![]() |
|||
Թեկնածու | Դոնալդ Թրամփ | Քամալա Հարիս | ||
Կուսակցություն | Հանրապետական | Դեմոկրատական | ||
| ||||
Տեսակ | ԱՄՆ նախագահական ընտրություններ | |||
| ||||
Պաշտոն | ԱՄՆ նախագահ և ԱՄՆ փոխնախագահ | |||
| ||||
Թեկնածուներ | Դոնալդ Թրամփ, Քամալա Հարիս | |||
| ||||
Նախորդ | ԱՄՆ նախագահական ընտրություններ 2020 | |||
| ||||
Հաջորդ | ԱՄՆ նախագահական ընտրություններ (2028) |
Ամերիկայի Միացյալ Նահանգներում հերթական նախագահական ընտրությունները նախատեսվում են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։ Դրանք կլինեն երկրի պատմության մեջ 60-րդ նախագահական ընտրությունները, որին կարող է ընտրվել ԱՄՆ-ի 47-րդ նախագահը։
ԱՄՆ Սահմանադրության երկրորդ հոդվածի համաձայն՝ նախագահի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուն պետք է լինի ԱՄՆ քաղաքացի, նա պետք է լինի 35 տարեկանից ոչ պակաս և երկրի տարածքում ապրի առնվազն 14 տարի։ Առավել հաճախ թեկնածուները փրայմերիզների ընթացքում առաջադրվում են քաղաքական կուսակցություններից մեկից։ Թեկնածուների թվում է հանրապետական Դոնալդ Թրամփը, որը եղել է ԱՄՆ նախագահ 2017-2021 թվականներին, և ԱՄՆ ներկայիս փոխնախագահ դեմոկրատ Քամալա Հարիսը։
Ենթադրյալ թեկնածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը] Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Դեմոկրատական կուսակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդրիա Օկասիո-Կորտես, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ 2019 թվականից։
- Էնդրյու Կուոմո, Նյու Յորքի նահանգապետը 2011 թվականից։
- Պիտ Բուտտիջիչ, Սաութ Բենդ քաղաքի նախկին քաղաքապետ (2012-2020 թվականներ), 2020 թվականի նախագահի թեկնածու։
- Կամալա Հարրիս, Կալիֆոռնիայի նահանգից ընտրված սենատոր[2]։
- Մայքլ Բենեթ, Կոլորադոյի նահանգից սենատոր, նախագահի թեկնածու 2020 թվականին։
Փորձագետները նշում են, որ Կուոմոյի վարկանիշը զգալիորեն աճել է կորոնավիրուսի պանդեմիայի դեմ նրա հաջող պայքարի շնորհիվ, իսկ Օկասիո-Կորտեսը շատ տարածված է երիտասարդ ընտրողների և աշխատանքային դասի ներկայացուցիչների շրջանում[3][4]։ 2024 թվականի ընտրություններին Ջո Բայդենի մասնակցությունը փորձագետները քիչ հավանական են համարում նրա տարիքի պատճառով. նա այդ պահին կլինի 81 տարեկան[5]։
Հանրապետական կուսակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին օգնական Սթիվ Բենոնը դեռ մինչև 2020 թվականի ընտրությունները հայտարարել էր, որ Թրամփն իր պարտության դեպքում կշարունակի պայքարը և կառաջադրվի 2024 թվականին[6]։
- Հնարավոր թեկնածուների թվում են Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսին[7]։
Այլ թեկնածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեփեր Քանյե Ուեսթը, որն առաջադրվել էր 2020 թվականին Birthday Party-ից, քվեարկության օրը հայտարարել է, որ կմասնակցի հաջորդ ընտրություններին[8][9]։
- Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2024 թվականի ընտրություններում։ Այս մասին հայտարարել է նրա կենսագիր Օմիդ Սկոբին[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 When is Election Day in 2024?
- ↑ Споры о Камале. Афроамериканка в качестве вице-президента США устроила не всех демократов
- ↑ Опубликован список главных претендентов на пост президента США
- ↑ Составлен список главных кандидатов в президенты США в 2024 году
- ↑ Названы главные претенденты на пост президента США в 2024 году
- ↑ Рейтинг кандидатов в президенты: Трамп сократил отставание от Байдена
- ↑ Майкл Пенс. Главное о напарнике Трампа на выборах
- ↑ Канье Уэст набрал 57 тысяч голосов на президентских выборах. Он признал поражение и намекнул на участие в выборах-2024
- ↑ На выборах президента США нет победителя, но есть проигравший
- ↑ Meghan Markle reportedly has serious ambitions to run for president