Jump to content

«Սփայք» թիմը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Սփայք» թիմը
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Երկիր Իտալիա
Լեզուիտալերեն
ԸնկերությունՌեյ Ֆիկտիոն և Graphilm?
spiketeam.it

«Սփայք» թիմը (անգլ.՝ Spike Team), Անդրեա Լուչետտայի ստեղծած իտալական անիմացիոն սերիալ վեց սկսնակ վոլեյբոլիստուհիների և իրենց մարզչի մասին[1]։ Թողարկել են Rai Fiction-ը, Lucky Dreams-ը և Graphilm-ը։

Առաջին եթերաշրջանը հեռարձակվել է 2010 թվականի նոյեմբերից մինչև 2011 թվականի մայիսը[2][3], իսկ երկրորդ եթերաշրջանը՝ 2014 թվականի հուլիսի 17-29-ը[4]։ Երրորդ եթերաշրջանը գտնվում է արտադրության մեջ[5][6]։

Հատուկ՝ 40-րոպեանոց Բրենթի երազանքները դրվագը ներկայացվել է 2012 թվականի սեպտեմբերին Ամառային Պարալիմպիկ խաղերի ժամանակ[7]։ Հետագայում այն հեռարձակվել է Իտալիայի հեռուստատեսությամբ՝ սկսած 2013 թվականի դեկտեմբերի 1-ից[8]։

Արտադրություն և թողարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեա Լուչետան 1992-1993 թվականներին միտք հղացավ ստեղծել անիմացիոն սերիալ, սակայն նախագիծն իրականացվեց Cartoons on the Bay փառատոնի շրջանակներում 1996 թվականին[9]։ Մի քանի տարվա աշխատանքներից հետո 2007 թվականին Cartoons on the Bay-ում թողարկվել է «Spike Girls» անվանմամբ առաջին թրեյլերը[10]։ Գլխավոր կերպարները՝ Ջոն, Սյուն, Վիկին, Փաթին, Աննա Մարիան և Բեթթին, սովորում են 5-րդ դասարանում և 11 տարեկան են[11], սակայն մեկ տարի անց կերպարների դիզայնը փոխվում է և տարիքը բարձրացնում են մինչև 16-17 տարեկան, որպեսզի հասնեն ավելի լայն տարիքային խմբերին։

Առաջին եթերաշրջանը հեռարձակվել է Rai 2 հեռուստաալիքով սկսած 2010 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 2011 թվականի մայիսի 22-ը յուրաքանչյուր կիրակի[12][13]։ Նախքան եթեր թողարկելը ցուցադրում էին քսան գովազդային հոլովակներ, որտեղ Անդրեա Լուչետան ներկայացնում է Լակիին, «Սփայք» թիմին և ներկայացնում է հետաքրքիր փաստեր։

Երկրորդ եթերաշրջանի արտադրությունն սկսվել է 2011 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ «Իրական ընկերության փնտրտունքներով» վերնագրով[14]։ 2012 թվականի սեպտեմբերին հասանելի դարձավ «Բրենթի երազանքը» հատուկ դրվագը, ինչպես նաև անոնսվեց երկրորդ եթերաշրջանը[15], հետագայում առաջին վեց դրվագները ներառվեցին Լեհաստանում 2013 թվականի հուլիսի 30-ից օգոստոսի 4-ը, ընդ որում մնացածը՝ հոկտեմբերի 19-ից[16]։ Ինչպես նաև սերիալն սկսվեց թողարկվել Կատալոնիայում 2013 թվականի սեպտեմբերի 21-ից[17]։ Հուլիսի 17-ից թողարկվել է երկրորդ եթերաշրջանի առաջին դրվագը Իտալիայում Rai Gulp գեռուստաալիքով։ Ամեն օր ալիքով ցույց են տալիս երկուական դրվագներ[18]։

Երրորդ եթերաշրջանը գտնվում է աշխատանքային փուլում[19]։

1-ին եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիզնես-լեդի մադամ «Ա»-ն փաստացի ամբողջությամբ վերահսկում է Էվերթոն քաղաքը։ Այնտեղ տեղ չկա սպորտի և բնության համար, բացառությամբ մի վայրի՝ Սփայքերֆիլդ քոլեջի։ Մադամ «Ա»-ն ցանկանում էր տիրանալ այդ տարածքին և հողին հավասարեցնել քոլեջը։ Մի քանի անհաջող փորձրից հետո, նա որոշում է սպանել քոլեջի սեփականատեր Արմոնդ Ալեային։ Սակայն Արմոնդը փրկվում է և թաքնվում։ Նա անգամ «կտակ» է թողնում, որտեղ ասվում է, որ նա, ով կհաղթի կանանց Արմոնդ Ալեայի վոլեյբոլի մրցաշրջանում, կստանա քոլեջի տարածքի սեփականության իրավունքը։ Մադամ «Ա»-ն թիմ և մարզիչ է վարձում՝ համոզված լինելով, որ իր թիմը կհաղթի մրցույթում։ Սակայն Լյութորը (Արմոնդի օգնականը) համոզում է իր հին ընկերոջը՝ Լակիին, սովորեցնել Բեթիին, Փաթիին, Վիկիին, Սյուզաննային, Աննա-Մարիային և Ջոյին (ով ավելի ուշ է միանում հնգյակին) խաղալ վոլեյբոլ։ Հետագայում նրանց հաջողվում է մասնակցել միցույթում, բայց եզրափակիչում պարտություն են կրում։ Արմոնդ Ալեան դուրս է գալիս և բացահայտում մադամ «Ա»-ին, որին ձերբակալում են, իսկ քոլեջը նմնում է իրենց տերերի սեփականության ներքո։

2-րդ եթերաշրջան․ Իրական ընկերության փնտրտուքներով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփայքերֆիլդ քոլեջի թանգարանից գողացվում է թանգարժեք քարերով մեդալյոնը։ Արմոնդ Ալեան իմանում է, որ եթե մեդալյոնը տեղադրեն Օլիմպիական բաժակի մեջ, հնարավոր է մեծ իշխանություն ստանալ։ Օլիմպիական բաժակի փնտրտուքներով, «Սփայք» թիմը և Լակին ուղևորվում են Անգլիա, որտեղ մասնակցում են Բրայդսթար քոլեջում կազմակերպված մրցաշրջանին։ «Սփայք»-ը հնարավորություն է ստանում կրկին մրցել «Վարդեր» թիմի հետ, որին պարտվել էր Ալեայի մրցաշրջանում։

Գլխավոր հերոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոաննա «Ջո» Ռոբերթսոն, խարիզմատիկ և էներգիայով լեցուն կերպար, երբեք չի հանձնվում, և, առանց վարանելու, օգնում է բոլորին։ Ծնողների՝ Էրիկ և Իզաբել Արրիագաների մահից հետո նա մեծացել է Էվերթոնի գետտոյում Ռինա տատիկի և Ջուլիո ու Ռամոն եղբայրների հետ։ Սիրահարված է Կարլսոնին։ Նրա սիրած գույնը կարմիրն է, հորոսկոպի նշանը՝ Առյուծը։

  • Վիկտորիա «Վիկի» Սիլվեսթրի, կարգապահ, ճշտապահ և ենթարկվող։ Քոլեջում մի սենյակում ապրում է Սյուզաննայի հետ։ Նրա մայրը՝ Նիկոլ Սանդերսը թենիսիստուհի է, մինչդեռ հայրը՝ Ջեյմսը, ձիավարության նախկին չեմպիոն։ Սիրահարված է Ֆիլին։ Սիրելի գույնը մանուշակագույնն է, հորոսկոպի նշանը՝ Այծեղջյուր։
  • Էլիզաբեթ «Բեթի» Մոնրո, սիրում է գրքեր, բանաստեղծություններ և կոմիքսներ։ Ապրում է ծնողների՝ գլխավոր հրշեջ Նաթանի և հանգիստ իռլանդական կնոջ՝ Գվենի հետ, ունի եղաբայր՝ Ադամը, ով սովորում է ոստիկանական ակադեմիայում։ Նա երազում է դառնալ գրող։ Սիրահարված է Մարկին։ Սիրելի գույնը կանաչն է, հորոսկոպի նշանը՝ Ձուկ։
  • Պատրիցիա «Փաթի» Տան Դենվեր, աշխատասեր, սիրում է նորարարական տեխնոլոգիաները և մեծ կամքի տեր մարդ է։ Չի սիրում սխալվել, անցյալում շատ է խաղացել վոլեյբոլ։ Ծնվել և մեծացել է Սինգապուրում։ Աղջկա մայրը մահացել է, երբ նա եղել է յոթ տարեկան։ Հայրը՝ Չարլզ Ֆիթցփատրիկ Դենվերը, Միացյալ Ազգերի Կազմակերպության դեսպան է։ Նրա սիրելի գույնը կապույտն է։ Սիրահարված է Բրենթին։ Հորոսկոպի նշանը Կույսն է։
  • Սյուզաննա Բրենֆորդ, ծույլ, մի փոքր ցրված, միշտ ուրախ ու դրական։ Սիրում է ուտել, քնել, տեսախաղեր խաղալ և հեռուստացույց նայել։ Ապրում է ծնողների՝ Քեվին և Լաուրա Քարթերների և քրոջ՝ Մարթայի հետ։ Սիրելի գույնը նարնջագույնն է, հորոսկոպի նշանը՝ Կարիճ։
  • Աննա Մարիա Լևիթ, նրբաճաշակ։ Հայրը՝ Ռոջերը հարուստ բիզնեսմեն է, մայրը Ստելլա Արդակիսը։ Ունի երկու ավագ եղբայներ՝ Հյուն և Սթիվենը, ովքեր աշխատում են հոր արտադրամսերում։ Ունի ոսկե սիրտ և միշտ իր շրջապատի լավ կողմերն է տեսնում։ Երազում է ոճաբան դառնալ։ Սիրելի գույնը վարդագույնն է։ Սիրահարված է Ջուլիոյին։ Նրա հորոսկոպի նշանը Երկվորյակներն է։
  • Լակի, մարզիչ, վոլեյբոլի նախկին չեմպիոն։ Վճռական, առատաձեռն և հեգնական։ Համոզված է սպորտի արժեքի մեջ և տանել չի կարողանում կեղտոտ խաղերը։ Սիրահարված է Գրեյսին։ Նրա հորոսկոպի նշանը Աղեղնավորն է։

Այլ հերոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջուլիո Ռոբերթսոն, Ջոյի եղբայրը։ Նա թողել է պդրոցը, սիում է բասկետբոլ և մոտոցիկլետներ։ Նրա երազանքն է հայտնվել մրցավազքի աշխարհում։ Սիրահարված է Աննա Մարիային։
  • Կարլոս Մոնտերո, ապրում է մոր՝ Ֆրանսիսկա Գրասիայի հետ։ Նա շատ ժամանակ է անցկացնում գետտոյում իր լավագույն ընկերոջ՝ Ջուլիոյի հետ և սիրում է սքեյթբորդներ։ Աշխատում է ավտոլվացման կետում, որպեսզի գումար վաստակի մորը բուժելու համար։ Սիրահարված է Ջոյին։
  • Մարկ, ապրում է Էվերսթոն քաղաքի վերին ծայրամասում, սակայն նա իր կյանքի մեծ մասն անց է կացրել իր ծնողների նավում։ Սիրում է պոեզիան և աղջիկների շրջանում բավական հայտնի է։
  • Ֆիլիպ «Ֆիլ» Բարգեր, զվարճալի և հեգնական, ունի երաժշտական ունակություններ։ Սիրահարված է Վիկտորիային։ Քույրը՝ Նադիան ապրում է Թել-ԱվիվուՄ
  • Ջասթին Քլարք, ավազակախմբի առաջնորդ։ Սիրահարված է Իրինային։ Ունի քույր՝ Քեյթը, ով խաղում է «Վարդեր» թիմում
  • Իրինա Սքիներ, «Վարդերի» առաջնորդը, չի սիրում անարդար խաղը։ Հանդիպում է Ջասթինի հետ։
  • Արմոնդ Ալեա, «Սփայքերֆիլդ» քոլեջի սեփականատեր, հնէաբան է և հնագույն սպորտային հիշարժան իրերի հետազոտող։
  • Լյութոր, «Սփայքերֆիլդ» քոլեջի սպորտային կառույցների պահակ։
  • Գրեյս Լոթոն, «Սփայքերֆիլդ» քոլեջի պրոֆեսոր
  • Վիթո, ծովի մոտ գտնվող Vito’s ռեստորանի սեփականատեր։
  • Ամալյա Գրափհոլ «Մադամ Ա»,1-ին եթերաշրջանի գլխավոր անտագոնիստը, հայտնվում է նաև 2-րդ եթերաշրջանի վերջում։
  • «Մեթչ», «Վարդեր» թիմի մարզիչ։

Հնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնչյունավորումը իրականացրել է Dea 5 srl առաջին եթերաշրջանի համար, իսկ երկրորդի համար՝ Edimedia srl։ Հնչյունավորման տնօրենը Ջուլիանո Սնատին է, նրա օգնականը՝ Եվա Կավակիոչչին։ Ներածական գրադրվագը գրվել է Ջովաննի Սերայի և Անժելո Փոջիի կողմից, և կատարել է Ջեննի Բին։

Կերպար Դերասան
Ջոաննա «Ջո» Ռոբերթսոն Փերլա Լիբերաթորի
Վիկտորիա «Վիկի» Սիլվեսթրի Գայա Բոլոնեզի
Էլիզաբեթ «Բեթի» Մոնրոե Եվա Փադոան
Պատրիցիա «Փաթի» Տան Դենվեր Ջեմմա Դոնաթի
Սյուզաննա Բրենդֆորդ Լետիցիա Չիամփա
Աննա Մարիա Լևիթ Լաուրա Լենգի
Լակի Անդրեա Լուչետա
Ջուլիո Ռոբերթսոն Դանիել Ռաֆաելի
Կառլոս Մոնտերո Ալեքսանդրո Վաննի
Մարկ Գաբրիել Լոպես
Ֆիլիպ «ՖԻլ» Բերգեր Սիմոն Վելթրոնի
Բրենթ Վինթերս Ֆլավիո Ակվաիլոն

Ալեսսիո Դե Ֆիլիպս

Արմոնդ Ալեա Սավերիո Ինդրիո
Լութոր Վիթորիա Դի Պրիմա (առաջին սեզոն)

Պաոլո Լոմբարդի (երկրորդ սեզոն)

Գրեյս Լոթոն Մոնիկա Բերտոլոթի
Ամալյա Գրափհոլ «Մադամ Ա» Էմանուելա Բարոնի Դոմիթիլա Դ'Ամիկո (երրորդ սեզոն)
Վիթո Ռեվելլի Աքիլես Դ'Անիելլա
Պերեյրա Օլիվերո Դինելլի
Փինքեթ Մասիմո Միլազո
Նոննա Ռինո Ռոբերթսոն Դորիանա Չիերիսի
Ռամոն Ռոբերթսոն Բարբարա Փիթոթի

Էմանուելա Դամասիո

Ջեյմս Գայեթանո Վարկասիա
Սեմ Մարկո Բարոնի
Խրոնիստա Դան Փեթերսոն
Ջասթին Քլարք Միրկո Մացանտի (առաջին սեզոն)
Իրինա Սքիներ արբարա Փիթոթի
Ջուսի Վերսակե Մոնիկա Վուլկանո
Դեյվ Կուփեր Ֆաբրիցիո Պիկոնի
Պադրե դե Բրենթ Ալեքսանդրո Բուդրոնի
Մադրե դե Բրենթ Բարբարա Վիլլա
Շերարդ Կոլդվոթեր Ջուլիանո Սանտի
Պրիսցիլա Գրեյ Գիլբերտա Կրիսպինո
Լաուրա Քարթե Լաուրա Նիկոլո

Առաջին եթերաշրջան (2010—2011 թվականներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Հայերեն անվանումը Իտալիայում հեռարձակման ամսաթիվ
(Rai 2)
1"Մադամի երկար ձեռքը"
Նոյեմբերի 21, 2010 (2010-11-21)
2"Անհնար խնդիր"
Նոյեմբերի 28, 2010 (2010-11-28)
3"Սկսել զրոյից"
Դեկտեմբերի 5, 2010 (2010-12-05)
4"Մի ձեռքի վրա վեց մատ"
Դեկտեմբերի 12, 2010 (2010-12-12)
5"Զոհի գինը"
Դեկտեմբերի 19, 2010 (2010-12-19)
6"Պարտավորություն կամ հաճույք"
Հունվարի 2, 2011 (2011-01-02)
7"Անարդար խաղ"
Հունվարի 9, 2011 (2011-01-09)
8"Կեղտոտ թակարդ"
Հունվարի 16, 2011 (2011-01-16)
9"Մադամի հաղթանակը"
Հունվարի 23, 2011 (2011-01-23)
10"Ելքի փնտրտունքներով"
Հունվարի 30, 2011 (2011-01-30)
11"Ընտրություն"
Փետրվարի 6, 2011 (2011-02-06)
12"Կապիտան"
Փետրվարի 13, 2011 (2011-02-13)
13"Ֆակել-ուրվական"
Փետրվարի 20, 2011 (2011-02-20)
14"Ակուլայի գրկախառնություն"
Փետրվարի 27, 2011 (2011-02-27)
15"Երաժշտություն և պատմություն"
Մարտի 6, 2011 (2011-03-06)
16"Քոլեջի փրկությունը"
Մարտի 13, 2011 (2011-03-13)
17"Սարսափելի երկընտրանք"
Մարտի 20, 2011 (2011-03-20)
18"Ճակատային գրոհ"
Մարտի 27, 2011 (2011-03-27)
19"Վստահի՛ր քո թշնամուն"
Ապրիլի 3, 2011 (2011-04-03)
20"Ֆիեստա"
Ապրիլի 10, 2011 (2011-04-10)
21"Կաշառված ատավոր"
Ապրիլի 17, 2011 (2011-04-17)
22"Վերադարձ"
Ապրիլի 24, 2011 (2011-04-24)
23"Վագրի ուժը"
Մայիսի 1, 2011 (2011-05-01)
24"Թիմի ճանաչում"
Մայիսի 8, 2011 (2011-05-08)
25"Անցյալի հատուցում"
Մայիսի 15, 2011 (2011-05-15)
26"Հաղթանակի համը"
Մայիսի 22, 2011 (2011-05-22)

Երկրորդ եթերաշրջան (2014 թվական)

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Հայերեն անվանում Իտալիայում հեռարձակման ամսաթիվ
(Rai Gulp)
1"Նոր սկիզբ"
Հուլիսի 17, 2014 (2014-07-17)
2"Ծուղակում"
Հուլիսի 17, 2014 (2014-07-17)
3"Օլիմպիական բաժակ"
Հուլիսի 18, 2014 (2014-07-18)
4"«Սփայք» թիմի ճամբարը"
Հուլիսի 18, 2014 (2014-07-18)
5"Թիմային ոգի"
Հուլիսի 19, 2014 (2014-07-19)
6"Վիրտուալ սեր"
Հուլիսի 19, 2014 (2014-07-19)
7"Հպարտություն և նախապաշարում"
Հուլիսի 20, 2014 (2014-07-20)
8"Հաղթանակ ֆրանսիացիների հանդեպ"
Հուլիսի 20, 2014 (2014-07-20)
9"Ճրագի գաղտնիքը"
Հուլիսի 21, 2014 (2014-07-21)
10"Կյանքը քոլեջում"
Հուլիսի 21, 2014 (2014-07-21)
11"Լրտես մեր շարքերում"
Հուլիսի 22, 2014 (2014-07-22)
12"Անցյալից նշաններ"
Հուլիսի 22, 2014 (2014-07-22)
13"Վիկինգների կողմնացույցը"
Հուլիսի 23, 2014 (2014-07-23)
14"Սեր և կորուստներ"
Հուլիսի 23, 2014 (2014-07-23)
15"Լարվածություն"
Հուլիսի 24, 2014 (2014-07-24)
16"Գնալ կամ մնալ"
Հուլիսի 24, 2014 (2014-07-24)
17"«Երկաթե մարդը»"
Հուլիսի 25, 2014 (2014-07-25)
18"Բրենեթի պատմությունը"
Հուլիսի 25, 2014 (2014-07-25)
19"Միասնական թիմ"
Հուլիսի 26, 2014 (2014-07-26)
20"Կրկնակի խաղ"
Հուլիսի 26, 2014 (2014-07-26)
21"Բարձրացում, պտույտ հարված"
Հուլիսի 27, 2014 (2014-07-27)
22"Դավաճանություն"
Հուլիսի 27, 2014 (2014-07-27)
23"Կորլեոն"
Հուլիսի 28, 2014 (2014-07-28)
24"12 ասպետներ և թագավոր"
Հուլիսի 28, 2014 (2014-07-28)
25"Արթուր թագավորի ամրոցում"
Հուլիսի 29, 2014 (2014-07-29)
26"Խաղալ և հաղթել"
Հուլիսի 29, 2014 (2014-07-29)

Հեռուստատեսային հաղորդում

[խմբագրել | խմբագրել կոդը]

««Սփայթ» թիմ» մուլտսերիալը անգլիալեզու երկրներում հեռարձավում էր Foothill Entertainment ընկերության կողմից[20], Հարավային Ամերիկայում՝ Rose Entertainment, Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում՝ «Мультимания» ալիքով և իսպանալեզու երկրներում՝ Ypsilon Entertainment։

Երկիր Հեռուստաալիք (ներ)
{{{2}}} Իտալիա Rai 2, Rai Gulp
{{{2}}} Բրազիլիա Gloob
{{{2}}} Ֆրանսիա Gulli
 Իսրայել Noga
 Լեհաստան Teletoon +
{{{2}}} Պորտուգալիա Canal Panda, Biggs
{{{2}}} Թուրքիա D-Smart Cocuk
{{{2}}} Հունգարիա Megamax
Անկախ պետությունների համագործակցություն ԱՊՀ Mutlimania
Կատալոնիա Super3
 Թաիլանդ TrueVisions

Իտալիայում 2011 թվականին հրատարակվեցին Ֆաբրիցիո Լո Բիանկոյի գրած և Ֆաբի Էդիթորի խմբագրած «Սփայք» թիմի չորս գրքերն ու օրագիրը։ Գրքերը վաճառվեցին 2012 թվականին Բրազիլիայում Էդիթոր Ֆունդամենտո հրատարակչությունում[21]։

  • Lo Bianco, Fabrizio Spike Team - Il grande sogno. — Fabbri Editori, 2011. — С. 192. — ISBN 978-88-451-6220-6

Գիրքը կազմված է վեց պատմություններից, որոնցում «Սփայք» թիմի խաղացողները համարվում են գլխավոր հերոսները։ Վիկտորիան պետք է համակերպվեր Սյուզաննայի հետ գժտությունը։ Ջոն ատելությամբ է նայում ավազակներին, որոնք ձեռք են առնում փոքրկ եղբորը՝ Ռամոնին։ Աննա Մարիան հիասթափված է․ քանի որ Մարկն ընտրել է Բեթիին, պարզվում է՝ շնորհիվ Ջուլիոյի օգնությամբ։ Փեթին փոխարինում է Ջոյին գեղեցկության սրահում, որպեսզի ապացուցի, որ նա լավագույնն է։ Բեթիին քնել է լողափում, երազում է դառնալ դետեկտիվ։ Սյուզաննա փչացնում է Ալֆա-հասարակության տոնը։

  • Lo Bianco, Fabrizio Spike Team - La partita del secolo. — Fabbri Editori, 2011. — С. 192. — ISBN 978-88-451-6219-0

Բարդույթներով երեխաների ուշադրության կենտրոնում գտնվող «Վիլլա Ռաշքին», հավանաբար, կփակվի պարտքերի պատճառով, եթե շաբաթվա ընթացքում հիփոթեքը չմարվի։ Մադամ «Ա»-ն կզավթի տարածքը, որպեսզի առևտրի կենտրոն կառուցի։ «Սփայք» թիմը որոշում է խաղալ Ալեայի՝ բարեգործական մրցաշարում միջոցներ հավաքելու նպատակով։ Չնայած ջանքերին՝ գումարը չբավականեցրեց, բայց Սազերլենդ ամուսինները՝ Ռաշքինի վաղեմի ընկերները, որոշում են օգնել, և, չնայած Մադամ «Ա»-ն ցանկանում է խանգարել Լակիին՝ գումարը բանկ տանելու ճանապարհին, «Սփայք» թիմի մարզիչը կատարում է բանկային փոխանցումը՝ փրկելով մանկատունը։

Կազմված է հիմնական կերպարների պատմությունից և նկարագրությունից, խաղերով ու հետաքրքիր փաստերով։

  • Lo Bianco, Fabrizio Spike Team - Fuori campo. — Fabbri Editori, 2011. — С. 192. — ISBN 978-88-451-6444-6

Գիրքը բաղկացած է վեց պատմությունից, որոնցում «Սփայք» թիմի խաղացողները գլխավոր հերոսներն են։ Վիկտորիան որոշում է այլևս չմասնակցել ձիարշավներին։ Ջոն փոխարինում է Ջուլիոյին։ Աննա Մարիան մասնակցում է «Նորաձևություն և բամբասանք»-ին։ Փաթին իր ծննդյան կապակցությամբ հանդիպում է հոր հետ։ Բեթը քաջություն է գտնում, որպեսզի համբուրի Մարկին։ Սյուզաննան ողբերգական հետևանքներ է տանում «Ֆասթ-Բուրգեր»-ում հանդիպումից հետո։

  • Lo Bianco, Fabrizio Spike Team - Sabbia rovente. — Fabbri Editori, 2011. — С. 192. — ISBN 978-88-451-6445-3

Ալեայի մրցախաղից առաջ ընդմիջման ժամանակ Ջասթինը «Սփայք» թիմին կանչում է վոլեյբոլ խաղալ իր և ընկերների՝ «Վարդեր»-ի դեմ։ Չնայած վերջինների անարդար խաղին՝ «Սփայք» թիմը հաղթում է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Andrea Lucchetta si "anima": arriva "Spike Team"» (Italian). 2010-04. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Al Kazachok 2010 con Andrea Lucchetta e il suo Spike Team!» (Italian). 2010 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Spike Team, il cartoon di Andrea Lucchetta al via su RaiDue» (Italian). 2010 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Spike Team 2 di Andrea Lucchetta arriva in prima tv su Rai Gulp» (Italian). 2014 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «The view from Foothill». 2012 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. «Le ultime novità per Spike Team» (Italian). 2011-04. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  7. «Il sogno paralimpico di Brent: questa sera, a Casa Italia, la proiezione integrale del film. Presenti l'ideatore Andrea Lucchetta, il Presidente Pancalli ed il Capo Missione De Sanctis» (Italian). 2012 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Il sogno di Brent, domenica in onda il cartoon sulla disabilità» (Italian). 2013 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Spike Team, lo sport tra realtà e cartoon». 2010 թ․ ապրիլ. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  10. «Spike Girls, un cartone animato firmato Rai Fiction con Andrea Lucchetta». 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.
  11. «Cartoon, Spike Team ora tradotto in inglese». 2011 թ․ ապրիլի 7. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.
  12. «Al Kazachok 2010 con Andrea Lucchetta e il suo Spike Team!». 2010 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.
  13. «Spike Team, il cartoon di Andrea Lucchetta al via su RaiDue». 2010 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.
  14. «Total Licensing Magazine - Spring 2011 Issue» (անգլերեն). Spring 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  15. «Su Rai 2 ritornano le Spikes». 2011 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.
  16. «Premiera serialu "Grajband" i "Spike Team" jeszcze w październiku w teleTOON+» (լեհերեն). 1 ottobre 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
  17. «Tornen els dibuixos animats 'Spike Team'. Des d'aquest dissabte al Canal Super 3» (կատալաներեն). 2013 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 9-ին.
  18. «Spike Team 2 di Andrea Lucchetta arriva in prima tv su Rai Gulp». July, 11 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 21-ին.
  19. «Int'l orders, Rai recommission for volleyball toon» (անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 9-ին.(չաշխատող հղում)
  20. «Spike Team d'esportazione» (Italian). 2011 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «libri "Spike Team" in Brasile». 2012 թ․ փետրվարի 4. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]