Jump to content

«Լոնդոնի կամուրջ» գործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղիսաբեթ II թագուհին 2015 թվականին

Լոնդոնի կամուրջ գործողություն (անգլ.՝ Operation London Bridge), Մեծ Բրիտանիայում սգո միջոցառումների պլանի պայմանական անվանումը, որը նախատեսված էր իրագործվելու Եղիսաբեթ II թագուհու մահից հետո։ Այս ծրագիրը մշակվել է 1960-ական թվականներին և այն ժամանակից ի վեր թարմացվել է տարին մի քանի անգամ։ Այն ներառել է Մեծ Բրիտանիայի կառավարության, Անգլիկան եկեղեցու, ոստիկանության (ներառյալ Մետրոպոլիտենի ոստիկանությունը), զինված ուժերի, լրատվամիջոցների, Լոնդոնի վարչակազմի և տրանսպորտի գործողությունները։ Այս ծրագրի հետ կապված որոշ կարևոր որոշումներ կայացրել է ինքը՝ թագուհին, իսկ որոշները կարող է ընդունել միայն նրա իրավահաջորդը (Ուելսի ներկայիս արքայազնը) նրա մահից հետո։

«Լոնդոնի կամուրջը քանդվել է» (անգլ.՝ London Bridge is down) արտահայտությունն օգտագործվել է վարչապետին թագուհու մահվան մասին հայտարարելու համար։ «Լոնդոնյան կամուրջ» գործողության հետ միաժամանակ Ազգերի Համագործակցության երկրներում իրականացվելու են նմանատիպ այլ գործողություններ և համապատասխան միջոցառումներ[1]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական թագավորական ընտանիքի անդամների հուղարկավորությունները սովորաբար կազմակերպում են կոմս մարշալը և Հերալդների կոլեգիայի անդամները[2]։ Եղիսաբեթ II-ի մահվան և հուղարկավորության նախապատրաստությունները նույնպես կատարվել են կառավարության գրասենյակի կողմից[3]։

Որպես կանոն, հուղարկավորության նախապատրաստությունը սկսելու համար օգտագործվում է նախապես մշակված ծածկագիր՝ սկզբում դա արվում էր, որ Բուքինգհեմյան պալատի հեռախոսային ցանցի օպերատորները մինչև պաշտոնական հայտարարությունը չիմանան թագավորական ընտանիքի անդամի մահվան մասին[4][5]։ 1952 թվականին, երբ թագավոր Ջորջ VI-ը մահացել է, կառավարության հիմնական պաշտոնյաներին այդ մասին ծանուցել են «Հայդ Պարկի անկյուն» (անգլ.՝ Hyde Park Corner) բառերով[1]։

20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին թագավորական ընտանիքի մի քանի անդամների պլանավորված հուղարկավորության ծածկանունները կապված են եղել բրիտանական հայտնի կամուրջների հետ։ «Թեյ կամուրջ գործողություն» (անգլ.՝ Operation Tay Bridge) է կոչվել թագուհի Մայր Եղիսաբեթի հուղարկավորության պլանների համար, նախատեսված գործողությունը, այն փորձարկվել է 22 տարի, մինչև դրա վերջնական օգտագործումը՝ 2002 թվականին[1][6]։ Նույն «Թեյ կամուրջ» ծածկագիրն օգտագործվել է արքայադուստր Դիանայի մահվան և նրա հուղարկավորության նախապատրաստման սկզբի համար (սեպտեմբեր,1997), քանի որ այս առիթի համար նախապես ծածկագիր չի պատրաստվել[1][6]։ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի մահից հետո (ապրիլ, 2021) սգո միջոցառումների պլանը կոչվել է «Օպերացիա Ֆորտ կամուրջ» (անգլ.՝ Operation Forth Bridge), իսկ Կառլոս III-ի մահվան դեպքում՝ «Մենայ կամուրջ գործողություն» (անգլ.՝ Operation Menai Bridge)[7]։ Եղիսաբեթ II թագուհու մահվան դեպքում օգտագործվել է «Լոնդոնի կամուրջ» ծածկագիրը[8]։

Գործողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ գործողության նախատեսված ծրագրի՝ թագուհու անձնական քարտուղարը առաջին պաշտոնյան է եղել, ով ստացել է թագուհու մահվան լուրը։ Անվտանգ հեռախոսագծով նա հաղորդագրություն է ուղարկել վարչապետին՝ «Լոնդոնի կամուրջը փլուզվել է» տեքստով։ Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության Գլոբալ արձագանքման կենտրոնը, որը տեղակայված է Լոնդոնի գաղտնի վայրում, անմիջապես փոխանցել է այս լուրը 14 այն երկրների կառավարություններին, որոնց պաշտոնապես գլխավորում է բրիտանական միապետը, և Համագործակցության մյուս բոլոր երկրների կառավարություններին[1]։ Անկախ նրանից՝ թագուհու մահը սպասելի էր, թե ոչ, Բուքինգհեմյան պալատի գրեթե բոլոր աշխատակիցներին՝ լուրը ստանալուց անմիջապես հետո, ուղարկել են տուն[9][10]։

Նախապես սահմանված է եղել, թե Եղիսաբեթ II-ի մահվան մասին ինչ տեքստերով պետք է ծանուցվեն տարբեր պաշտոնյաներ։ Օրինակ, նախարարները պետք է կառավարության քարտուղարից նամակ ստանային, որտեղ գրված էր. «Հարգելի գործընկերներ, ցավով տեղեկացնում եմ ձեզ Նորին Մեծություն Թագուհու մահվան մասին»։ Թագավորական ընտանիքի պաշտոնական կայքում որոշակի ժամանակբացվելու է միայն մեկ էջ՝ սև ֆոնի վրա իրադարձության մասին ծանուցումով։ Կառավարության կայքում և սոցիալական ցանցերում պետական բոլոր գերատեսչությունների էջերում տեղադրվել են սգո պաստառներ[9]։

Բոլոր լրատվամիջոցները տեղեկացվեին կատարվածի մասին, և եթերում չեղարկեին բոլոր ժամանցային միջոցառումները։ Մասնավոր ալիքները պարտավոր չեն հետևել առաջարկություններին, սակայն ակնկալվում է, որ նրանք նույնպես հետևելու են արձանագրությանը[10]։ Մասնավորապես, PA Media[en] և BBC-ն պետք է տեղեկանային տխուր իրադարձության մասին Ռադիո ահազանգերի փոխանցման համակարգի (անգլ.՝ Radio Alert Transmission System (RATS)) շնորհիվ։ Առևտրային ռադիոկայանները հաղորդագրություն են ստացել Independent Radio News-ից և տեղեկացվել, որ պետք է միացնեն չեզոք երաժշտություն և պատրաստվեն հեռարձակել հրատապ լուրեր։ BBC Two-ն և BBC-ի մյուս ալիքներն ինքնաբերաբար չեղարկել են իրենց բոլոր հաղորդումները և սկսել են վերահեռարձակել BBC One-ի հաղորդագրությունները թագուհու մահվան մասին[11]։ BBC News-ի լրատվական ծառայությունը սկսել է ցուցադրել հանգուցյալի նախապես պատրաստված դիմանկարները, իսկ հաղորդավարները սգո հագուստով են եթեր դուրս եկել։ Հայտնի է, որ The Times-ը նախնական նյութ է պատրաստել դեպքից 11 օր առաջ, իսկ ITNև Sky News ալիքները բազմիցս փորձել են են Եղիսաբեթ II-ի մահվան հայտարարությունը, որոնց ժամանակ, նրան անվանել են «Միսիս Ռոբինսոն»[1]։ Նախկինում եղել են դեպքեր, երբ փորձի նպատակով նախապես պատրաստված նյութերը սխալմամբ հեռարձակվել են BBC-ի կողմից[12]։

Ենթադրվում էր, որ եթե թագուհին մահանար գիշերը, ապա դրա մասին պաշտոնական հայտարարությունները BBC ալիքով պետք է տրվեին առավոտյան ժամը 8-ին։ դրանից հետո նախատեսվում էր մի շարք կազմակերպությունների (այդ թվում՝ Լոնդոնի ֆոնդային բորսայի) աշխատանքի դադարեցում և մշակութային բոլոր միջոցառումների չեղարկում[10]։ Եթե տխուր իրադարձությունը հայտնի դառնար մինչև ժամը 16:00-ն, ապա նույն օրը թագավորական թատրոնը պետք է փակվեր։ Սպորտային միջոցառումները նույնպես կարող են չեղարկվել. օրինակ՝ 1952 թվականին՝ Ջորջ VI-ի մահվան օրը, չեղարկվել են ռեգբիի և հոկեյի հանդիպումները, սակայն ֆուտբոլային հանդիպումները տեղի են ունեցել[1]։

Թագուհու մահից անմիջապես հետո երկրում հայտնվեց նոր միապետ՝ Եղիսաբեթի ավագ որդին՝ Արքայազն Չարլզը, ով կարող էր որպես գահակալության անուն ընտրել մկրտության ժամանակ ստացված երկու անուններից առաջինը (այսինքն՝ Կառլոս III) կամ մնացած երեքից մեկը՝ Ֆիլիպ II, Ջորջ VII, Արթուր I։ Ամեն դեպքում, այս անունը նախատեսվում էր հայտարարել անմիջապես[10][13]։ Անհապաղ սկսել են թագավորի դիմանկարով մետաղադրամների հատումը, որոնց պատրաստուքները վաղուց պահվում էին դրամահատարանում։ Եղիսաբեթ II-ի դիմանկարով մետաղադրամները, ինչպես նաև փոստային նամականիշերը հանվելու են շրջանառությունից։ Թագավորի սկզբնատառերը կհայտնվեն ոստիկանական սաղավարտների վրա, պետական օրհներգում կփոխվեն բառերը («Աստված,պահիր թագուհուն» (անգլ.՝ God save the Queen) փոխարեն «Աստված, պահիր թագավորին» (անգլ.՝ God save the King))[10]։ Մեծ Բրիտանիայի քաղաքացիների նոր թողարկված անձնագրերում «Նորին Մեծություն Թագուհի» հիշատակումը կփոխարինվի «Նորին Մեծություն Թագավոր»-ով (արդեն տրված անձնագրերը պետք չէ առայժմ փոխել[14]):

Թագուհու մահվան մասին ծանուցումը՝ մուգ եզրագծով թղթի վրա տպված, փակցվել է Բուքինգհեմյան պալատի դարպասներին։ Միաժամանակ նույն հայտարարությունը տեղադրվել է պալատի պաշտոնական կայքում[1]։ Խորհրդարանը գումարվել է, և վարչապետը ելույթով դիմել է Համայնքների պալատի պատգամավորներին։ Դրոշները իջեցվել են տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի վրա (մինչև թագուհու հուղարկավորության օրը առավոտյան ժամը 8-ը)[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «'London Bridge is down': the secret plan for the days after the Queen's death». the Guardian (անգլերեն). 2017 թ․ մարտի 17. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. «About Us». College of Arms. 2019. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. Wickham, Alex (2021 թ․ սեպտեմբերի 3). «Britain's plan for when Queen Elizabeth II dies». Politico. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 3-ին.
  4. «What happens when the Queen dies - 'Operation London Bridge' explained». The Independent (անգլերեն). 2022 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 8-ին.
  5. Oppenheim, Maya (2017 թ․ մարտի 16). «This is the secret code word when the Queen dies». The Independent. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 24-ին.
  6. 6,0 6,1 «A week of mourning for the last empress». The Guardian. 2002 թ․ ապրիլի 1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
  7. «The Insider – Paul Routledge». New Statesman. 2002 թ․ հունիսի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
  8. Bowden, George (2017 թ․ մարտի 16). «5 Things We've Learned About 'London Bridge' – The Queen's Death Protocol». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  9. 9,0 9,1 «Обнародован 10-дневный план действий на случай смерти королевы Елизаветы II | ruherald.com» (ռուսերեն). 2021 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Rob Price (2018 թ․ օգոստոսի 13). «The death of Queen Elizabeth will be one of the most disruptive events in Britain in the past 70 years» (անգլերեն). Business Insider. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  11. Conor Gogarty. «Operation London Bridge: This is what will happen when the Queen dies» (անգլերեն). Gloucestershire Live. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  12. «BBC reporter's Queen death tweet 'a serious breach'» (անգլերեն). BBC. 2015 թ․ հուլիսի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  13. «Британская практичность: что будет, когда умрет королева Елизавета II» (ռուսերեն). Marie Claire. 2021 թ․ ապրիլի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
  14. Kara Godfrey (2017 թ․ օգոստոսի 11). «Did you know THIS happens to British passports when Queen Elizabeth II dies?» (անգլերեն). Express. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.