Winston
Ապրանքի տեսակ | ապրանքային նշան |
---|---|
Օգտագոտծման սկիզբ | 1954 |
Սեփականատեր | Japan Tobacco? |
Կայք | winstoncigarettes.com |
«Winston», JTI ընկերության կողմից թողարկվող ծխախոտի ապրանքանիշ[1][2]։ 2011 թվականին այն Ռուսաստանում ամենաշատ վաճառված ծխախոտի բրենդն էր[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրանքանիշն անվանակոչվել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Վինսթոն Սեյլեմ (անգլ.՝ Winston-Salem) քաղաքի պատվին, որը ծխախոտի տերևի վերամշակման պատմական կենտրոնն էր։ 1954 թվականին Winston ծխախոտները դարձան առաջին սերիական ձևով թողարկվող ֆիլտրով ծխախոտները ԱՄՆ-ում։ Տարբեր ժամանակներում Winston-ը ճանաչվել է որպես «ծխախոտի լավագույն բրենդ»(1956 թ․), «ԱՄՆ-ում ամենաշատը վաճառվող ծխախոտ» (1965 թ․)։ 1966-ից 1972 թվականներին ապրանքանիշը վաճառքի քանակով ԱՄՆ-ում զբաղեցնում էր առաջին տեղը։ 1970-ական թվականներին Winston-ը ճանաչում է ստանում նաև ԱՄՆ-ի սահմաններից դուրս, 1992 թվականին սկսվում են Winston Filters-ի առաքումները Ռուսաստան։ 1988 թվականին Japan Tobacco և R.J. Reynolds Tobacco ընկերությունների միավորման շնորհիվ ստեղծվում է JTI ընկերությունը։ 2007 թվականին թողարկվեց Super Slims շարքը, որտեղ ներկայացվում էին Lights, Super Lights и Lights menthol ոճերը, իսկ հետագայում՝ 2009 թ․-ին շարքին ավելանում է նաև One ոճը։ 2008 թվականին թողարկվում է նոր ապրանքանիշ՝ Winston Premier, վերջինս ցայսօր իր գերժամանակակից դիրքերում է։ Winston Premier ապրանքանիշը ներկայացվում է 4 ոճերով՝ Filters, Lights, Super Lights և One։ 2010 թվականից սկսեց թողարկվել նաև Winston XS-ը, իսկ 2012-ին՝ Winston XStyle-ը։
«Winston» ծխախոտի տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակի անվանում | Խեժերի պարունակությունը 1 մգ ծխախոտում | Նիկոտինի պարունակությունը 1 մգ ծխախոտում |
---|---|---|
Winston Filters | 8 | 0,6 |
Winston Classic | 10 | 0,8 |
Winston Blue | 6 | 0,5 |
Winston Silver | 4 | 0,3 |
Winston White | 1 | 0,1 |
Winston Super Slims | ||
Super Slims Blue | 5 | 0,5 |
Super Slims Silver | 3 | 0,3 |
Super Slims White | 1 | 0,1 |
Super Slims Menthol | 5 | 0,5 |
Winston XSence | ||
XSence Blue | 6 | 0,5 |
XSence Silver | 4 | 0,4 |
XSence White | 1 | 0,1 |
Winston XStyle | ||
XStyle Blue | 6 | 0,5 |
XStyle Silver | 4 | 0,3 |
Winston XS Micro | ||
XS Micro Black | 5 | 0,4 |
XS Micro Silver | 3 | 0,3 |
2010 թվականի վերջին 2011-ի սկզբին շուկայում հայտնվեցին Winston Limited Edition ծխախոտները՝ մոխրագույն, մուգ կապույտ և սև փաթեթներով, որը բացվում է կողքից՝ մյուս կողմին սեղմելով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Brands». Itgbrands.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Our brands». Jti.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Каждый восьмой курит «Winston»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Winston» հոդվածին։ |