Wescam

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Wescam
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1959
ՎայրԲերլինգտոն (Օնտարիո), Հալթոն, Օնտարիո, Կանադա
Արդյունաբերությունռազմական արտադրություն
Կայքwescam.com
 Wescam Վիքիպահեստում

L3Harris Wescam (նաև L3Harris WESCAM) - կանադական ընկերություն, որը մասնագիտացված է գիրոսկոպի ստաբիլիզացիայով աշխատող ռեպրոգրաֆիկ-թերմոգրաֆիկ պատկերային համակարգերի արտադրությամբ։ Wescam Inc.-ը L3Harris Technologies-ի դուստր ձեռնարկությունն է։ Ընկերության անվանումը նաև գործածական է դարձել այդ տեսակի ֆոտոխցիկների համար, չնայած որ աշխարհում կան մի քանի այլ ընկերություններ, որոնք զբաղվում են նմանատիպ համակարգերի արտադրությամբ։ Wescam-ը գտնվում է Կանադայի Բուռլինգտոն քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

A Bell LongRanger ուղղաթիռը Wescam գիրոսկոպի ստաբիլիզացիայով ֆոտոխցիկով

1959 թ․ Westinghouse Canada-ի ռազմական բաժինը մշակեց ստաբիլիզացիայով ֆոտոխցիկի ամրակցում Canadian Defense Research Establishment-ի համար։ Արտադրանքը կոչվեց WESSCAM (Westinghouse Steered Stabilized Camera Mount):

1974 թ․ WESSCAM-ի գյուտարար Նոքս Լիվիթը Westinghouse-ից գնեց լաբորատոր սարքավորումներ և արտոնագրեր և ստեղծեց Istec Limited (Isolation Stabilization Technologies) ընկերությունը[1]։ Ընկերությունն ուներ 17 աշխատակից և մոտ 1 միլիոն դոլլար եկամուտ։ Այն զգալիորեն ընդլայնվեց ներքին զարգացման և ռազմավարական ձեռքբերումների միջոցով։ Արդյունքում ընկերությունը համալրվեց լրացուցիչ տեխնոլոգիաներով, ընդլայնվեց ընկերության ինտելեկտուալ կարողություններն ու շուկայական մասնաբաժինը։

1994 թ․ Istec-ը վերանվանվեց Wescam, իսկ 1995 թ․ վերջինս ներառվեց Տորոնտոյի ֆոնդային բորսայում։

2002 թ․ L3 Technologies ընկերությունը գնեց Wescam-ին։ Որպես L3 Technologies-ի մաս Wescam-ը ընդլայնեց իր ներկայությունը ԱՄՆ-ում և ավելացրեց իր արտադրանքն ու ծառայությունները հաճախորդների համար։

2019 թ․ հունիսին L3 Wescam-ը վերանվանվեց L3Harris Wescam, երբ դրա մայր ընկերությունը՝ L3 Technologies-ը, միաձուլվեց Harris Corporation-ի հետ[1]։

Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Wescam-ի հիմնական արտադրական գիծը MX-Series-ն է, որը բաղկացած է MX շարքի գլխիկների ընտանիքից՝ MX-8, MX-10, MX-15, MX-20 և MX-25։ Դրանք բոլորը կառավարվում են զենքերի կարգավորումերում ԱՄՆ միջազգային երթևեկությամբ։ Ներկայումս դրանք օգտագործվում են պաշտպանական արդյունաբերության, տան անվտանգության և օրինապահ մարմինների համար, ինչպես նաև հեռուստատեսային սպորտային միջոցառումներում, ինչպես, օրինակ, NASCAR-ը։ Այս արտադրանքը սովորաբար ամրացվում է ֆիքսված թևերով, պտուտակաթև օդանավերին, անօդաչու թռչող սարքերին և աէրոստատ հարթակներին ու շատ այլ մարտական մեքենաներին և ծավային հարթակներին։

MX-10[խմբագրել | խմբագրել կոդը]

MX-10-ը ներկայացվել է 2009 թ․, այն ամենանոր պատկերային համակարգն է։ Դրա ամբողջական քաշը կազմում է 16,8 կգ, ունի 26 ցմ տրամաչափ և 36 ցմ բարձրություն։ Այս փոքր չափն ու քաշը նվազեցնում են այն օդաչուով և անօդաչու հարթակների վրա տեղադրելու համար քաշի և չափսի պահանջները։ MX-10-ը կարող է համակցել տարբեր տեսակի սենսորներ (մինչև վեց), ներառյալ բարձր թույլատվությամբ ցերեկային և ինֆրակարմիր սենսորներ[2]։

Wescam-ն արտադրում է նաև MX-10-ի տարբերակներ լայն կիրառության համար։ The MX-10GS-ը հարմարեցված է մարտական մեքենաների վրա ամրացման համար, այն ամրացվում է կամ շարժական կազմի կամ զրահաաշտարակի վերևում, որպեսզի գտնվի բարձր դիրքում՝ անկախ այն բանից, թե մեքենան շարժվում է, թե կանգնած է։ Արտադրվել է նաև MX-10MS տեսակը, որը Zyvex Technologies ընկերությունը օգտագործել է Piranha անօդաչու մակերևույթային նավի համար։ WESCAM's MX 10 is a compact a Multi-Sensor, Multi-Spectral imaging system for surveillance missions from light aircraft.

Wescam MX-10 ջերմապատկերային համակարգն ունի երկու տեսախցիկ։ Գունավոր տեսախցիկը, որն օգտագործվում է հիմնականում ցերեկային լույսի պայմաններում, կարող է արձանագրել ավտոմեքենայի համարանիշի չափսի առարկաներ ավելի քան 228 մ հեռավորությունից։ Երկրորդ՝ ինֆրակարմիր ջերմային տեսախցիկը կարող է օգտագործվել ցերեկային ու գիշերային պայմաններում։ Ինֆրակարմիր տեխնոլոգիան հնարավորություն է տալիս օդանավի անձնակազմին այն օբյեկտները, որոնք կարող են գիշերն աննկատ մնալ։

MX-15[խմբագրել | խմբագրել կոդը]

MX-15-ը Wescam-ի պատկերային համակարգերի ամենահայտնի ընտանիքն է։ Այս գլխիկը կարող է կշռել մինչև 45 կգ, ունի 40 ցմ տրամագիծ և 48 ցմ բարձրություն։ MX-15 ընտանիքը ներառում է MX-15, MX-15HDi, MX-15D և MX-15GS տարբերակները։ Այս պատկերային համակարգերը սովորաբար տեղադրվում են օդաչուով, ֆիքսված թևով և պտուտակաթև օդանավերի վրա։

MX-20[խմբագրել | խմբագրել կոդը]

MX շարքից MX-20-ը ամենամեծ պատկերային համակարգն է, որը կշռում է մինչև 90 կգ։ Այն ունի 54 ցմ տրամագիծ և 67 ցմ բարձրություն։ Այս ավելի մեծ համակարգը սովորաբար տեղադրվում է մեծ, ֆիքսված թևով օդանավերի վրա, ինչպիսիք են P-3 Orion-ն ու Aerostat-ը։ Այս գլխիկն օգտագործվում է հեռահար հետախուզության համար, քանի որ կարող է ճանաչել օբյեկտներ ավելի քան 20 կմ հեռավորությունից։

Հաճախորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wescam-ը մատակարարում է իր արտադրանքը աշխարհի տարբեր ռազմական արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 McClain, Stan (2015 թ․ օգոստոսի 12) [Originally published Spring/Summer 1996 in The Operating Cameraman]. «A History of Aerial Cinematography». The Legend of Pancho Barnes(Movie).
  2. «L-3 WESCAM launches MX-10 EO/IR imaging turret». Rotorhub, Shephard.(չաշխատող հղում)
  3. Sevunts, Levon. «Armenia claims it found Canadian tech on downed Turkish drone». cbc.ca. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]