WWF WrestleMania: The Arcade Game
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
WWF WrestleMania: The Arcade Game | |
---|---|
Մշակող | Midway Games |
Հրատարակիչ | Sculptured Software |
Թողարկման թվական | հոկտեմբերի 18, 1995 |
Պլատֆորմներ | DOS, Super Nintendo Entertainment System, SMD? և PlayStation[1] |
Ժանր | մենամարտային խաղ |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ |
Կառավարում | ջոյսթիկ |
WWF WrestleMania (խաղային պլատֆորմաների համար ստեղծված տարբերակներում՝ WWF WrestleMania։ The Arcade Game), պրոֆեսիոնալ ըմբշամարտի արկադային խաղ` թողարկված 1995 թ.-ին` Midway Games-ի կողմից։ Խաղն հիմնված է World Wrestling Federation (WWF) պրոմոշենի վրա։
Խաղում կան WWF-ի այն ժամանակվա 8 ըմբշամարտիկների թվայնացած տարբերակները՝ որոնցով խաղացողները կարող են կռվել միմյանց դեմ։ Խաղը ներշընչված է նույն Midway ստուդիայի կողմից թողարկված «Mortal Kombat» հանրահայտ խաղաշարից։ Մարտերը վարում են Վինս Մաքմահոնը և Ջերի Լոուլերը։
Խաղացողներն ընտրություն են կատարում Բամ Բամ Բիգելոուի, Բրեթ Հարթի, Ծաղրածու Դոյնքի, Լեքս Լուգերի, Ռեյզոր Ռամոնի, Շոն Մայքլզի, Անդերթեյքերի կամ Յոկոզունայի միջև։
Mortal Kombat-ի նման հաղթողը որոշվում է 2 ռաունդից (կամ հաղթանակների հավասարության դեպքում 3-ից), այստեղ էլ է տրված ժամանակ, որի սպառվելուց հետո խաղը կանգնում է։ Սակայն ի տարբերություն Mortal Kombat-ի՝ այստեղ հարված ստանալիս արյան փոխարեն դուրս են թռչում ռեստլերների կերպարների հետ կապված «ատրիբուտներ» (օր.` Յոկոզունայից դուրս է թռչում խորովված հնդկահավ` մատնանշելով նրա սումոյական գիրությունը)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Redump.org — Europe.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- gamespot.com` WWF WrestleMania: The Arcade Game(չաշխատող հղում)
|